• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Բենզինի գինն` աննախադեպ

Արման Գալոյան 15:00 | 30.10.2021
Արման Գալոյան 15:00 | 30.10.2021
petrol

Հայաստանում բենզինը կրկին թանկացել է, այս անգամ՝ 20 դրամով: Բենզալցակայաններում «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է 520, «պրեմիում»-ը՝ 540 դրամով: Սա այն դեպքերից է, երբ կատարվածն առանց վարանելու կարելի է համարել «աննախադեպ» (մի բառ, որ սիրում են կրկնել իշխանությունները): Իսկ աննախադեպ է, որովհետեւ վերջին տասը, միգուցե ավելի տարիների ընթացքում բենզինի գինը երբեւէ չէր հասել 520-540 դրամի:

Նախորդ տարի, երբ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով համաշխարհային տնտեսության մեջ առաջացած խնդիրների պատճառով ամենուր, նաեւ Հայաստանում բենզինի գինը կտրուկ նվազեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ի ասուլիսում շտապեց «Նոր Հայաստանի» մասին «100 փաստերի» շարքում գնանկումը ներկայացնել որպես ձեռքբերում:

«2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել է զգալի փոփոխություն. մասնավորապես, դիզելային վառելիք ներկրողների թիվն ավելացել է 11-ով՝ 6-ից դառնալով 17։ 2018 թվականի մայիսի դրությամբ դիզելային վառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020 թվականի մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38 տոկոսով նվազել է նաեւ բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչեւ 280 դրամ»։

Այնինչ այսօր, երբ բենզինի գինն աճել է գրեթե երկու անգամ, իշխանությունները լուռ են. չի տրվում որեւէ մեկնաբանություն: Միայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից (ՄՊՀ) տեղեկացրել են, որ ուսումնասիրություններ են սկսել բենզինի ու դիզվառելիքի շուկայում եւ արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեն:

Բայց ՄՊՀ ուսումնասիրությունների հետ հազիվ թե կարելի է լուրջ հույսեր կապել, թեկուզ եւ այն պատճառով, որ նախ՝ կառույցն այս առումով լուրջ գործառույթներ չունի, բացի այդ՝ ՄՊՀ-ն տարեսկզբին էլ էր նման մի ուսումնասիրություն իրականացրել ու եզրակացրել՝ «տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, իսկ արձանագրված գնային փոփոխությունները դիտարկված ժամանակահատվածում պայմանավորված են եղել սույն ուսումնասիրությամբ ներկայացված ներքին եւ արտաքին օբյեկետիվ մի շարք շուկայական գործընթացներով»։

Որպես «ներքին եւ արտաքին օբյեկտիվ գործընթացներ» նշվել էր թանկացումը ՌԴ-ում, որտեղից ձեռք է բերվում բենզինը, ինչպես նաեւ Հայաստանում դրամի արժեզրկումը (դոլարի փոխարժեքի բարձրացումը):

Այս անգամ ՄՊՀ-ն ի՞նչ կարձանագրի բենզինի ու դիզվառելիքի շուկայում, կերեւա առաջիկայում: Մինչ այդ միայն նկատենք՝ բենզինի ու դիզվառելիքի գնաճի վրա ազդեցություն թողած գործոններից մեկն այլեւս չկա: Խոսքը արտարժույթի փոխարժեքի մասին է. վերջին ամիսներին Հայաստանում դրամը սկսել է արժեւորվել (դոլարի փոխարժեքը սկսել է նվազել), եւ տրամաբանական է, որ այն իր հետեւանքները պետք է ունենա:

Մինչ այդ նկատենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա օգոստոսին (սեպտեմբերի տվյալները դեռ չեն հրապարակվել) բենիզինի գինը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.2 տոկոսով, դիզվառելիքինը՝ 1.6 տոկոսով, իսկ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 47.5 տոկոսով, դիզվառելիքինը՝ 44.3 տոկոսով: Տարվա ընթացքում ամենամեծ գնաճը նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է մարտին՝ 8.2 տոկոս եւ հունիսին՝ 6.2 տոկոս:

Թե բենզինի եւ դիզվառելիքի գինը շղթայական ռեակցիայով որ ոլորտներում կարող է գնաճի հանգեցնել, մնում է միայն կռահել:

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նորվեգիայի նվիրած «Մոդեռնան» արդեն ՀՀ-ում է
հաջորդը
Գազի մատակարարման շուրջ ընդհանուր հայտարարի եկան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն