• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Նարեկ Մանուկյան. Ես ստեղծում եմ

aliq 14:00 | 01.11.2021
aliq 14:00 | 01.11.2021
Narek Manukyan

Շատ կյանքային մարդիկ, դետալներ ու պատմություններ, որոնք Երեւանի փողոցներում են, եւ որոնք կարող են ուղղակի պահի մեջ մնալ, հայտնվում են Նարեկի տեսախցիկի օբյեկտիվում։ Եվ բոլոր այդ պատկերները կան՝ ասելու, որ մենք ապրում ենք ավելի սիրուն Երեւանում, եթե մի փոքր ավելի ուշադիր լինենք։

Ո՞ր կինոներից են քո նկարները։

Իմ նկարները կյանք կոչվող ֆիլմից են։

Narek Manukyan

Քո լուսանկարներում հիմնականում մարդիկ են․ ի՞նչ ես կարծում․ ինչի՞ն է սպասում մարդը։

Մարդը միշտ սպասում ա վաղվան, որ վաղը գա, ու լինի իրա երազած կյանքը, քաշը, մարդը, շորը, իրա ուզած տեսքը ու տենց ողջ կյանքը սպասում ա, էսօրը վայելելու փոխարեն սպասում ա, իսկ վաղը տենց էլ չի գալիս։

Դո՞ւ էլ ես սպասում վաղվան։

Երբեք։ Ես միշտ վայելում եմ օրը, պահերը։ Ճիշտ ա՝ ես սիրում եմ նկարել ու ֆիքսել այդ պահերը, բայց երբ պետք ա վայելել, կամեռան մի կողմ եմ դնում։ Բայց երբեմն էլ կամեռայի համադրությունը պահի հետ ավելի թույն ա դարձնում էդ պահերը, ու ես վայելում եմ։

Դու նաեւ Երեւանն ես վայելում․․․ Հաճախ ես գրում, որ լրիվ ուրիշ Երեւանում ես ապրում։ Ինչպիսի՞ն է այդ Երեւանը։

Եսիմ։ Ինձ էլ դուր չէր գալիս՝ ճիշտն ասած, դրա համար էլ ես սկսեցի ապրել իմ ուզած Երեւանում ու ասեմ՝ վատ չի։ Ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս ապրել իմ Երեւանում։

Ինչպե՞ս ծնվեց «Սերեւանցիներ» շարքը։

Իրականում կապ չունի՝ դու բուրդ չփխող ես, թե խադավիկ․ պետք ա միշտ մի նոր բան անել։ Իսկ ես շատ եմ սիրում ֆոտոն, կյանքիս ամենասիրելի բաներից մեկն ա, եթե ոչ՝ ամենասիրելին։ Եթե հետ գնանք ու նայենք իմ առաջվա նկարները, լրիվ այլ ժանրի են։

Photo by Narek Manukyan
Photo by Narek Manukyan

Սկզբում միայն Երեւանի նկարներն էին՝ անսովոր համադրություններով։ Հետո անցա «Սերեւան»-ին, որտեղ մուլտային կերպարներ էի դնում Երեւանի իրական ֆոտոների վրա, իսկ հիմա իրական մարդկանց հերթն ա։

«Սերեւանցիներ»-ում ամեն ինչ իրական ա․ չկա կեղծված ժպիտ, հայացք, նկարվելու համար ընտրված դիրք, շունչը քաշած փոր կամ ֆոտոշոփով սարքած դեմք։ Չկա էն ամենը, ինչ մարդիկ հաճախ անում են իդեալական երեւալու համար։

Photo by Narek Manukyan
Photo by Narek Manukyan

Ես շատ սիրում եմ իրականը, իսկ երբ մարդը չգիտի, որ իրան նկարում են, ինքն էդ պահին այնպիսին ա, ինչպիսին որ կա։ Ինձ դա շատ ա դուր գալիս։ Մարդիկ տարբեր են․ տարբեր կյանքերով ու տարբեր էմոցիաներով։ Ու ինձ հետաքրքիր են դրանցից բոլորը։

«Սերեւանցիներ»-ում նաեւ դետալային նկարներն են շատ։ Ո՞րն է քո սիրելի դետալը/դետալները։
Photo by Narek Manukyan
Photo by Narek Manukyan

Անկախ իմ կամքից՝ ուշադրությունս միշտ գրավում են տատուները։ Շատ ուշադրություն եմ դարձնում մատանիներին ու ականջօղերին, հատկապես երբ դրանք հետաքրքիր ու արտասովոր են։ Նաեւ «կինոշնի» դետալներ եմ սիրում․ ծխելը, հետաքրքիր հագուստը, բարձրակրունկներն ու ցանցավոր զուգագուլպաները։

Photo by Narek Manukyan
Photo by Narek Manukyan
Դու ձեռքերին նվիրված մի ամբողջ շարք ունես։ Ինչպե՞ս են դրանք նկարագրում մարդուն։

Եթե անկեղծ լինեմ, ես էդքան չեմ սիրում ձեռքեր, անտարբեր եմ, բայց գիտեմ, որ աղջիկներն են սիրում եւ ուշադրություն շատ են դարձնում։

Photo by Narek Manukyan
Photo by Narek Manukyan
Photo by Narek Manukyan

Դա այն շարքն էր, որ ոչ թե ինձ համար եմ արել, այլ մարդկանց, որովհետեւ գիտեի, որ կհավանեն։ Ու նկարներում միայն ձեռքեր չեն, այլ իրար բռնած ձեռքեր․ դա լրիվ փոխում է պատմությունը։

Եթե քեզ պարբերաբար նկարեին, ինչի՞ մասին կլիներ այդ շարքը։

Երբեք հիասթափված չլինելու, ամեն փոքր բանից չնեղվելու, շատ լուրջ բաները հանգիստ տանելու, չուզած բանը չանելու, առանց վատ զգալու «չէ» չասելու, ինքս ինձ հետ ու մյուսների հետ միշտ անկեղծ լինելու, ռեալիստ ու շատ օպտիմիստ լինելու մասին կլիներ։ Նաեւ կանանց, չայի, էկզոտիկ ֆանտայի, շաուրմայի ու թույն սաունդթրեքների մասին կլիներ։

Ե՞րբ է մարդն ավելի անկեղծ ինքն իր հետ։

Երբ բարկացած ա կամ խմած կամ դեռ 6 տարեկանը չի լրացել։ Իսկ ինքն իր հետ՝ գիշերվա 3-ին։

Դու քեզ հետ, կարծեմ, միշտ ես անկեղծ։

Հա, որովհետեւ ավելի լավ ա էս պահին ընդունես, որ ոչ մի բան ես ու աշխատես դրա վրա, քան ողջ կյանքդ մարդիկ խաբեն, ասեն, որ շատ լավն ես, ու հիսուն տարեկանում հասկանաս, որ ոչ մի բան էիր։ Դե մարդկանց համար դժվար ա իրականությունն ընդունել, չէ՞, դրա համար էլ նախընտրում են ինքնախաբեությամբ զբաղվել։

Կա՞ պատմություն, որն ուզում ես ֆիքսել քո տեսախցիկով, բայց դեռ չես գտնում։

Չկա։ Էս պահինը ամենալավ պատմությունն ա, որ կարելի ա ֆիքսել։

Իսկ ի՞նչն ես թողնում կադրից դուրս․ ո՞ր տրամադրությունը, ո՞ր մարդուն, ո՞ր պատմությունը։

Երբեք չեմ նկարում անտուն մարդկանց, բաց եմ թողնում բացասական տրամադրությունները, կռիվները, վեճերը եւ համբուրվող զույգին, եթե գիտեմ, որ կարող է փչացնեմ պահը։ Թող նկարները տուժեն, բայց ոչ այդպիսի պահերը։

Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
հաջորդը
Հռոմի գագաթնաժողովում անդրադարձել են «3+3» ձեւաչափին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն