• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԼՂ պատերազմում արգելված զենքեր է կիրառել

aliq 18:51 | 02.11.2021
aliq 18:51 | 02.11.2021
COP26

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, այսօր ելույթ ունենալով Գլազգոյում անցկացվող կլիմայի փոփոխության խնդիրներով ՄԱԿ-ի համաժողովում, ասել է, որ ուղիղ մեկ տարի առաջ Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանն օգտագործել է միջազգայնորեն արգելված զինամթերք՝ թիրախավորելով ոչ միայն քաղաքացիական անձանց, այլեւ հսկայական տարածքներով գեղեցիկ անտառներ՝ պատճառ դառնալով զանգվածային անտառային հրդեհների եւ այդ տարածքում ստեղծելով բնապահպանական աղետ:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ջանքեր գործադրելու կանխելու նմանօրինակ անպատասխանատու եւ անմարդկային վարքագիծը:

Բնապահպանական մարտահրավերները չեն ճանաչում սահմաններ ու հակամարտության գծեր, եւ մենք աշխարհի բոլոր երկրներին պետք է բերենք համապարփակ համագործակցության»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաեւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում Հայաստանի տեսլականի ու ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին:

«Այս համաժողովի բացմանը պրոֆեսոր Բրայան Քոքսը մեզ բոլորիս տարավ Տիեզերք՝ վերեւից ցույց տալու, թե ինչ հիասքանչ է այս մոլորակը, եւ գիտակցելու, որ ամբողջ Տիեզերքում սա է մեր տունը, մեր միակ տունը, եւ մենք չունենք այլընտրանք՝ այս կանաչ ու կապույտ մոլորակի համար աշխատելուց եւ պայքարելուց բացի:

Հայաստանը հանձնառու է դառնալ իսկապես խելացի պետություն՝ նվիրված մեր բնությանը, մոլորակին ու մարդկությանը: Եվ ես լավատես եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այս դժվարություններն ու կառուցել ավելի պայծառ ապագա բոլորիս համար»,- եզրափակել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը նախքան իր ելույթը գագաթնաժողովի շրջանակում զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Արգենտինայի նախագահ Ալբեր­տո Ֆերնանդեսի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյ­ի, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի, Լիբանանի վարչապետ Նեժիպ Միքաթիի, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի, Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ այլոց հետ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատվաստումը կյանքեր է փրկել
հաջորդը
Հիմարության մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն