• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Հիմարության մասին

Մհեր Արշակյան 19:15 | 02.11.2021
Մհեր Արշակյան 19:15 | 02.11.2021
caricature

Հիմարությունը նյարդային համակարգ չունի, ահա ինչու այն կարող է ափերից հանել ե՛ւ չար, ե՛ւ բարի մարդուն:

Հիմար մարդը կարող է լինել բացառիկ անհատականություն, բնավորության բոլոր գծերը նրա դեմ անզոր են, որովհետեւ նա փայլում է «փաստերով»: Եթե դու գիտես, որ մածունը սպիտակ է, հիմարը քեզ կհակադարձի ոչ թե սեւ մածունով, այլ օժանդակ «ճշմարտություններով»:

Հիմարի «փաստերը» հարուստ են ոչ թե անհեթեթությամբ, այլ… իշխանությամբ: Եթե հիմարը իշխանություն չունի, նա հիմար չէ, ոչ ոք մարդու հետ գլուխ չի դնի, եթե նա ընդամենը հիմար է: Բայց եթե նա ունի իշխանություն, ոչ ոք չի նայի, որ նա հիմար է։ Չարությունը սա ամենալավը գիտի, նա հասկացել է, որ ավելի շուտ պետք է լեզու գտնել հիմարի հետ, քան խելոքի, որովհետեւ խելոքին վիճարկելու հատկությունը միայն հիմարներն ունեն, վիճարկելու համար համառություն է պետք, եթե չունես իշխանություն։

Չարությունը համառություն չունի, նա ունի համբերություն, որը անհրաժեշտ է վատություն անելու համար։ Հիմարները վատություն անելու համար չեն։ Դրա համար խելք է պետք։

Հիմարությունը պարարտանում է այնտեղ, որտեղ շատ են վախկոտները, որովհետեւ հիմարությունը համառ է։ Քաջ Նազարի բոլոր զոհերը (հեքիաթն այդ մասին չի ասում, բայց նկատելի է) զուտ իրենց կանանց համառության ու անզիջողության տակ մնացած մարդիկ են, որոնք ուրիշ պարտք չունեն այս կյանքում։ Նրա «քաջության» մեջ բոլորը տեսնում են հնարավորություն։ Քաջ Նազարը հենց այդպես է առաջանում դեպի իշխանություն։ Ինչո՞ւ են հիմարները նաեւ դաժան։ Որովհետեւ իշխանության մեջ նրանց մարտահրավերը մնում է ուղեղը, իսկ նրանք ուղեղ չունեն։ Հետեւաբար պիտի վերացնեն նրանց, որոնք տարբերվում են իրենցից։

Հիմարին կբավարարի միայն ավելի մեծ հիմարը։ Նրա ամենաբացառիկ գիծը զարմանալու հատկության բացակայությունն է։ Նա չի զարմանում ոչնչի վրա, նույնիսկ վախկոտը կարող է զարմանալ։ Բայց հիմարը քաջություն ունի, չմոռանանք, որ նրան բնորոշ հատկություն է նաեւ համառությունը։ Վախկոտը հիմարից տարբերվում է քաջության ուղիներ գտնելու կամքով։ Ի վերջո նա կարող է գտնել այդ ուղիները։

Հիմարությունը, հատկապես ծափահարվող հիմարությունը թելադրում է «խելքի» նորաձեւություն։ Նա ի վիճակի է անակնկալի բերելու բոլորին։ Ոչ ոք նրա մեջ չի տեսնի խելոք երեւալու մղում, որովհետեւ ծափահարվող հիմարությունն ինքն է թելադրում այդ մղումը։ Ի վերջո ի՞նչն է կործանում նրան. այն, որ բնության մեջ դեռեւս ստեղծագործաբար հիմարներ չեն եղել։ Իշխանությունը երկար տարիներ գրեթե բոլորին կարող է պահել իր հիմարության բռի մեջ։ Բայց նա ոչինչ չի կարող անել եկող սերնդի դեմ, որին անհասկանալի է այդ բուռը։ Հիմարության հակառակորդը ճշմարտությունն է, որը երբեք այն սերնդի եւ միջավայրի մեջ չէ, որտեղ հաղթել է հիմարությունը։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԼՂ պատերազմում արգելված զենքեր է կիրառել
հաջորդը
Կաքավների ապօրինի որս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն