• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՀայաստանՄենք

Ինչո՞ւ պատվաստման կոչ չի անում կաթողիկոսը

Մհեր Արշակյան 19:45 | 03.11.2021
Մհեր Արշակյան 19:45 | 03.11.2021
Catholicos Garegin B

Ինչ աստիճանի տապալած պիտի լինես պատվաստման գործընթացը երկրում, որ դիմես եկեղեցուն։ Դիմողն, իհարկե, պետությունը չէ, այլ «Հայկական բժշկական ասոցիացիա»-ն։ Այս կառույցը բաց նամակով դիմել է Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին, որպեսզի վերջիններս չպատվաստվող հավատացյալներին թափ տան ու ուղարկեն պատվաստվելու։

Եվ իսկապես, եկեղեցին երբեք պատվաստման կոչով չի դիմել հասարակությանը։ Նույնիսկ չի էլ խրախուսել։ Թեպետ այնպես էլ չէ, որ դատապարտել է պատվաստումը։ Օրինակ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատվաստված է։ Այս տարվա մայիսի 9-ին կաթողիկոսը դիմել էր հայ ժողովրդին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի առիթով՝ նկատելով, որ մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջեւ։ Իսկ պատվաստումն ինչո՞վ պարտք չէ կորոնավիրուսի զոհերի ու նոր սերնդի առջեւ։ Ըստ իս՝ պարտք է։

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը վաղուց է պատվաստվել ու այս տարվա օգոստոսին դիմեց ամբողջ աշխարհի հավատացյալներին պատվաստվելու կոչով։ Վերջ, Պապի խոսքին լուրջ վերաբերվող մարդիկ պատվաստվել-չպատվաստվելու թեման իրենց համար փակեցին։ Կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է Ավարայրի պատերազմի սուրբ հռչակված հայ զոհերի թիվը, այն նաեւ գերազանցել է Արցախյան վերջին պատերազմի զոհերի թիվը։ Նշանակում է՝ կոչի ժամանակն է։

Ես, իհարկե, չեմ հասկանում՝ այդքան աննկա՞տ են հիվանդանում մեռնում միս ու արյուն ունեցող մեր հարազատները, որ մի հատ էլ եկեղեցու կոչի կարիքը կա։ Մյուս կողմից՝ չեմ հասկանում, թե ինչու մինչեւ հիմա եկեղեցին նման կոչ չի անում։ Ի՞նչ գիտեն մեր հոգեւորականները, որ չգիտի պատվաստվողը։

Կաթողիկոսը պատվաստված է, եւ այդքանով թեման փակ է։ Ուրեմն նաեւ հավատացյալներին պետք է կոչ անել, որ մահացողներն այլմոլորակայիններ չեն, Հայաստանն էլ, թող ինձ ներեն ցինիզմի համար, գերբնակեցման խնդիր չունի, որ վիճակագրական առումով նորմալ նայի հետագա զոհերին. եթե մահեր չեք ուզում, պատվաստվե՛ք։

Եկեղեցին կյանքը համարում է Աստծո պարգեւ։ Նշանակում է՝ կյանքի օգտին ցանկացած խոսք Աստծո խոսք է, կամ առնվազն Աստված կխրախուսեր այդպիսի խոսքը։ Հոկտեմբերին Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը կորոնավիրուսը համարել էր Աստծո պատիժ ու նկատել, որ «պատվաստվենք, չպատվաստվենք, չինականը, ռուսականը, անգլիականը, էս, էս, թեստ հանձնենք, սուտ բաներ ա, ամեն ինչ մի բանի համար ա` ապաշխարության համար է»։

Մայր Աթոռը չէր ողջունել իր հոգեւորականի այս հայտարարությունը՝ համարելով այն «մասնավոր դեպք»։ Կարծես թե այլ հոգեւորականներ հրապարակավ չեն դատապարտել պատվաստումը։

Ըստ իս՝ կաթողիկոսներն իսկապես պիտի պատվաստման կոչ անեն, եթե կոնկրետ մահը որեւէ դավադրության տեսությունից ավելի կոնկրետ չէ։ Ու գուցե սրանով չիպավորման թեման գոնե առաքելական հավատացյալների համար փակվի։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բանակցային գործընթաց դեռ չի ընթանում
հաջորդը
Միասնական կարգավորիչ ԵԱՏՄ-ի շրջանակո՞ւմ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն