• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ամոթալի համեմատական վիճակագրություն

aliq 23:39 | 03.11.2021
aliq 23:39 | 03.11.2021
covid-19

ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալներով ավելի քան 1,4 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է ՔՈՎԻԴ-19 հիվանդության 97 հազար 423 հաստատված դեպք:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով 2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է ՔՈՎԻԴ-19 հիվանդության 274 հազար 884 դեպք:

ՉԺՀ-ում՝ 4636 , ՀՀ-ում՝ 6491 մարդու կյանք

1,4 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսը խլել է ընդհանուր 4636 մարդու կյանք:

2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսը խլել է ընդհանուր 6491 մարդու կյանք:

ՉԺՀ բնակչության 74,37%-ը, ՀՀ բնակչության 12%-ը

Նոյեմբերի 2-ի դրությամբ 1,4 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում պատվաստվել է 1 միլիարդ 100 միլիոն 842 հազար մարդ կամ բնակչության 76,48%-ը: Ամբողջովին պատվաստվել է ավելի քան 1 միլիարդ (1.070.386.000) մարդ, կամ բնակչության՝ 74,37%-ը: Երկրում կատարվել է 2 միլիարդ 285 միլիոն 954 հազար պատվաստում:

2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել  է չափահաս բնակչության 28%-ը, ամբողջությամբ պատվաստվել է բնակչության ընդամենը 12%-ը:

ՉԺՀ-ում՝ 109, ՀՀ-ում՝ 2045 նոր դեպք

1,4 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում նոյեմբերի 2-ին հայտնաբերվել է ՔՈՎԻԴ-19-ով վարակման 109 նոր դեպք:

2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում նոյեմբերի 2-ին հայտնաբերվել է 2045 նոր դեպք:

Քանի՞սն են ՀՀ քաղաքացի, քանի՞սը՝ օտարերկրացի

Ըստ ՀՀ առողջապահության նախարարի՝ նոյեմբերի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 817 290 պատվաստում. առաջին դեղաչափը  ստացել է ավելի քան 562 հազար, երկրորդ դեղաչափը՝ 254 հազար քաղաքացի:

Միեւնույն ժամանակ, ո՛չ  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, ո՛չ ՀՀ առողջապահության նախարարությունը մինչեւ օրս չեն հրապարակել տվյալներ, թե պատվաստվածների  թվում քանի տոկոս են կազմում ՀՀ քաղաքացիները եւ ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները, որոնք ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքով անարգել պատվաստում են  ստանում Երեւանի պատվաստումային շարժական կայաններում:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դպրոցներում առկա ուսուցումը՝ նոյեմբերի 8-ից
հաջորդը
Խուսափել նոր կորուստներից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն