• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

«Վերջին արդիները». անհայտ Ռուդոլֆ Վաթինյան

Անուշ Առաքելյան 14:30 | 08.11.2021
Անուշ Առաքելյան 14:30 | 08.11.2021
Rudolf Vatinyan exhibition

Այս տարվա հունվարի 2-ին կյանքից հեռացավ կինոօպերատոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռուդոլֆ Վաթինյանը: Կինոգործիչը կդառնար 80 տարեկան:

«Խաթաբալա», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Շեկ ինքնաթիռ», «Խոհարարները եկել են մրցույթի», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Գիշերում առկայծող կրակը», «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս», «Քրմուհին» եւ այլն. սա ֆիլմերի ոչ ամբողջական ցանկն է, որոնցում առկա է օպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի կինոմտածողությունը, նրա կինոընկալումը: Օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվեց նրա աստղը։

«Միրզոյան» գրադարանում բացված «Վերջին արդիները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում է Վաթինյանի ստեղծագործության անհայտ կողմը: Գործածելով ֆոտոխցիկ՝ Վաթինյանը ստեղծել է տասնյակ շարքեր եւ հարյուրավոր սեւ-սպիտակ նեգատիվներ (սեւանկարներ), որոնք երբեւէ չեն հրապարակվել։


Ցուցադրության նախաձեռնող Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը փորձում է ուշադրության կենտրոնում պահել հատկապես կինոգործիչների արխիվները, որպեսզի արժեքավոր նյութերը՝ թե՛ փաստաթղթերը, թե՛ լուսանկարները, չկորչեն, թվայնացվեն եւ դառնան ուսումնասիրության առարկա:

«Վաթինյանի արխիվը լավ է պահպանվել: Որպես լուսանկարչության համադրող՝ անմիջապես որոշեցի, որ պետք է մշակել, ուսումնասիրել արխիվը եւ ցուցահանդես կազմակերպել»,- ասաց ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար, ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը:

Մեծ քանակի նեգատիվներ են պահպանվել ընտանեկան արխիվում: Մի մասը, որ ցուցադրված է «Միրզոյան» գրադարանում, ըստ Վիգեն Գալստյանի, բացահայտում է նոր արվեստագետի: Վաթինյանի ստեղծագործության այս կողմը մնացել է ստվերում, այնինչ նա իր գործունեությունը սկսել է որպես լուսանկարիչ: Հայրենի Դիլիջան քաղաքում եղել է «Դիլիջան» օրաթերթի ֆոտոթղթակից: Դեռահաս տարիքում լուսանկարչության միջոցով է ձեւավորվել նրա ստեղծագործական աշխարհայացքը: Կինոյում առանձնապես փորձ չունենալով՝ ընդունվել է մոսկովյան հեղինակավոր ՎԳԻԿ (Կինոյի համամիութենական պետական ինստիտուտ), վերադարձել Հայաստան եւ անմիջապես աշխատանքի անցել «Հայֆիլմ» կինոստուդիայում:

Rudolf Vatinyan exhibition
«Այս պատկերաշարի նշանակությունն ավելին է, քան դրա պատմավավերագրական արժեքը։ Նույնիսկ ընտանեկան դիմանկարների դեպքում Վաթինյանը գործել է մտածող ու համարձակ արվեստագետի պես»,- ասում է համադրողը:

Շուրջ 40 լուսանկարներից բաղկացած ցուցահանդեսը միտված է ներկայացնելու Վաթինյանի լուսանկարչությունը որպես 1980-ականների հայ արվեստի ուշագրավ երեւույթ: Ցուցադրության առանցքում Վաթինյանի դիմանկարներն են, որոնցով արվեստագետը արձանագրում է իր ժամանակակիցներին:

Rudolf Vatinyan exhibition
«Ժապավենային լուսանկարչությունն անկանխատեսելի է, ես կարող եմ որպես համադրող միայն գուշակել, թե Վաթինյանն ինքն ինչպես կուզեր տպագրել լուսանկարները»,- ասում է Վիգեն Գալստյանը: Մեծ զգուշությամբ են մոտեցել տպագրության գործին, առանց միջամտությունների, բայց գործը գլուխ բերելու հարցում հենց լուսանկարիչն էր օգնում, կադրի կոմպոզիցիան արդեն տեսախցիկում էր կազմել: Լուսանկարները տպագրվել են Հայաստանում ժապավենային տպագրությամբ զբաղվող միակ «Բոքսլաբ» ընկերությունում:

Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Ռուդոլֆ Վաթինյանի լուսանկարները «Միրզոյան» գրադարանում կմնան մինչեւ հունվարի 15-ը:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամեն չորեքշաբթի Սոչի-Երեւան ուղիղ չվերթ
հաջորդը
Աֆրոդիտեի եւ Դիոնիսոսի 5000-ամյա գլուխները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն