• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանից դիրքորոշում է ուզում

Մհեր Արշակյան 15:30 | 08.11.2021
Մհեր Արշակյան 15:30 | 08.11.2021
MC Artsakh

Ադրբեջանը Մինսկի խմբին ընկալում է որպես իր կայացման սպառնալիք։ Երեկ վարչապետն ասաց, որ Արցախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին իր ենթադրությամբ խանգարում է Ադրբեջանը։ Սա ոչ միայն խելքին մոտ է, այլեւ այդպես էլ պետք է լիներ։

Ալիեւն ասում է, որ Մինսկի խումբը Ղարաբաղի հարցում այլեւս անելիք չունի այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի հարց չկա։ Այսինքն` Մինսկի խմբի գոյությունն ինքնին Ադրբեջանի համար նշանակում է, որ Ղարաբաղի հարց կա։ Ինչո՞ւ է Ադրբեջանը խոչընդոտում, որովհետեւ Ալիեւը դեռ որևէ երաշխիք չունի, որ Մինսկի խումբը կարգավիճակի հարց չի քննարկի, քանի դեռ Ադրբեջանը Հայաստանի հետ չի քննարկել ու վերջացրել խաղաղության պայմանագրի մանրամասները։

Հակամարտության 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ալիեւն անում է այն, ինչ պիտի արվեր հակամարտության ամենասկզբում. նախ երկու երկրները պետք է լուծեն բոլոր կնճռոտ հարցերը, Մինսկի խումբը պետք է միայն արձանագրի, որ համաձայնությունը կայացված է, ու ինքը գարանտ է։ Այնուհետեւ Փաշինյանը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը որդեգրել է ռուս խաղաղապահների գործողությունները վարկաբեկելու գործելաոճ։

Երեկ վարչապետը հազար ու մի միտք ասաց առանց փակագծերը բացելու։ Ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում վարկաբեկել ռուս խաղաղապահներին։ Ալիեւը ռուսների հետ ոչ մի խնդիր չունի, վարկաբեկելով նա իրականում ճնշումն է ուժեղացնում Հայաստանի վրա, Ադրբեջանին օր առաջ պետք է, որ Հայաստանը հայտարարի, որ Ադրբեջանից ոչ մի պարտք ու պահանջ չունի, ռուս խաղաղապահների գործունեությունն իմաստավորողը Հայաստանն է, Ադրբեջանը չէ, ահա ինչու է Ադրբեջանը տարբեր առիթներով վարկաբեկում ռուսների գործունեությունն Արցախում։

Ալիեւը ոչ մի խնդիր չունի, որ ռուսները մի հարյուր տարի մնան Ղարաբաղում, միայն թե լինի որեւէ փաստաթուղթ, որով արձանագրվի, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է։ Հենց այս պատճառով է Իլհամ Ալիեւին նյարդայնացնում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այն, ըստ Ադրբեջանի նախագահի, փորձում է գործոն դառնալ մի խնդրում, որը Ադրբեջանը կարող է մեկ օրում էլ լուծել։ Մեր գերիները հենց այդ պատճառով են դարձել քաղաքական առեւտրի թեմա, մի բան, որն ընդունում է նաեւ Նիկոլ Փաշինյանը։

Իսկ այս ամենն ի՞նչ է նշանակում։ Ինչո՞ւ Փաշինյանն օր առաջ չի խոսում Ղարաբաղի թեման փակելու մասին, ինչո՞ւ է ժամանակ ձգում։ Իսկ ժամանակ նա ձգում է հաստատ, ինչը նույնպես ափերից հանում է Իլհամ Ալիեւին, որովհետեւ ժամանակը նոր հակամարտության դուռն է, ժամանակն այն է, ինչը Հայաստանին հնարավորություն է տալիս վերազինվելու ու փոխելու հռետորաբանությունը նույնիսկ խաղաղությունը պնդելիս։

Պատճառն այն է, որ Հայաստանը որեւէ դիրքորոշում չունի Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ ու չպետք է ունենա։ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանը հայտարարի ռուս խաղաղապահների գործունեության անիմաստության մասին խաղաղության համաձայնագրից հետո, իսկ Հայաստանը չի կարող հակառակն ասել, թե խաղաղապահների գործունեությունն այդ նույն խաղաղապահների գործն է։ Ադրբեջանն ուզում է, որ խաղաղապահների վերաբերյալ իր ու Հայաստանի դիրքորոշումը լինի միասնական։ Հենց Ռուսաստանն է իր ձեռքը վերցրել հակամարտությունը մարմանդ կրակի վրա պահելու «առաքելությունը», որի համար գուցե զգացվի Հայաստանին կրկին աննախադեպ զինելու կարիքը։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եռակողմ հանդիպում նախապատրաստվում է
հաջորդը
Հանձնակատարի դիմումը Հայաստանին եւ Ադրբեջանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն