• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Խոշորացված համայնքների առանձնահատկությունները

aliq 16:00 | 09.11.2021
aliq 16:00 | 09.11.2021

«Խոշորացված համայնքներ. հինգ տարի անց» նախագիծը, որն իրականացվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ, միավորել է «Ուրբանիստա» հարթակի լրագրողներին, սոցիոլոգների եւ ուրբան հետազոտողների։

Ըստ ՀՀ Կառավարության 2011 թվականի Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգի՝ հազարից քիչ բնակչություն ունեցող գյուղական ու քաղաքային բնակավայրերը պետք է միավորվեն՝ դառնալով վարչատարածքային մեկ միավոր։ Օրենքի նախագծի հեղինակները կարծում են, որ դա կնպաստի համայնքային ծառայությունների առավել արդյունավետ կատարմանը եւ մշակութային, սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը։

Խոշորացման ադյունքում փոխակերպումները հասկանալու, գյուղի եւ քաղաքի սոցիոլոգիական ըմբռնման առանձնահատկությունները պարզաբանելու համար իրականացվել է հետազոտություն։ Դրա հիման վրա պատրաստվել է 3 մուլտիմեդիա պատմություն Թումանյան, Դիլիջան եւ Վայք խոշորացվսծ համայնքների մասին:

Ծրագրի գլխավոր խմբագիր, լրագրող Գայանե Միրզոյանը ներկայացնում է «Ուրբանիստա» հարթակը, որը պատմում է քաղաքային համայնքների զարգացման խնդիրների մասին։ «Ուրբանիստան» ձգտում է դառնալու ուրբան խնդիրների քննարկման միջավայր հասարակության տարբեր շերտերի համար։ Այս անգամ քննարկման առիթը «Խոշորացված համայնքներ» հետազոտությունն էր։

communities «Կարեւորում ենք հատկապես միջգիտակարգային աշխատանքը եւ մեր առաջին նախագծերից մեկն իրականացրել ենք տնտեսագետների, կառավարման մասնագետների հետ։ Այս նախագծում մեր թիրախը խոշորացված համայնքներն են։ Ինչպե՞ս են դրանք զարգանում, ինչպե՞ս են փոխվում գյուղերն ու քաղաքները միավորման արդյունքում»,- ասում է Գայանե Միրզոյանը։

Լրագրող, Լոռու մարզում «Ալիք Մեդիայի» թղթակից Տաթեւ Ճուղուրյանն ասում է՝ Թումանյանի 6 գյուղերում բնակչության 90%-ը նշում է, որ խոշորացման արդյունքում, իհարկե, շատ լավ է, որ լուծված են լուսավորության, աղբահանության, արեւային կայանների կամ նախակրթարանների հարցերը, սակայն իրենց հիմնական խնդիրը ճանապարհներն են, որ գյուղի եւ քաղաքի միջեւ կապ ստեղծվի։

«Այստեղ նկատելի է պայքարը գյուղի եւ քաղաքի միջեւ, քանզի գյուղացիները դժգոհ են, որ խոշորացվել է համայնքը, ճանապարհները չեն վերականգնվել, իսկ քաղաքաբնակները դժգոհ են, որ բոլոր ռեսուրսներն օգտագործվում են ի նպաստ գյուղերի զարգացման»,- հավելեց Տաթեւիկ Ճուղուրյանը։

Խոշորացված համայնքներում իականացվել է դաշտային հետազոտություն, որը ղեկավարել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Արտեմ Մկրտչյանը։

«Դաշտային հետազոտություններն իրականացրել ենք 2021 թվականի մարտ-ապրիլին, եւ ընտրվել են համայնքներ, որտեղ գյուղերն են միացել քաղաքներին։ Տեղեկատվության հավաքագրման համար կիրառվել է հարցազրույցի մեթոդը։ Հետազոտության ընթացքում ունեցել ենք 28 հարցազրույց, որից 16-ը՝ հենց համայնքի բնակիչների հետ։ Մնացյալին մասնակցել են պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացնող փորձագետներ»,- ասում է սոցիոլոգը։

communities Հարցազրույցներ են անցկացվել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ՝ պարզելու համար համայնքների խոշորացման ազդեցությունը կառավարման համակարգի վրա։

Հետազոտությունը ներառել է մի քանի ոլորտներ՝ կառավարման համակարգի փոխակերպումներ, քաղաքացիական մասնակցություն եւ ժողովրդավարություն, սոցիալ- մշակութային վերափոխումներ, սոցիալ-հոգեբանական փոխակերպումներ եւ առօրեականության կազմակերպման առանձնահատկություններ։

Ըստ «Խմբային ինքնության ձեւավորումը որպես սոցիալ-տարածական պրակտիկա, ՀՀ-ում համայնքների խոշորացման ծրագրի առանձնահատկությունները» սոցիոլոգիական ուսումնասիրության՝ խոշորացման ծրագիրը բացասական հետեւանքներ էլ է ունեցել։ Դրա մասին է վկայում նաեւ սոցիոլոգ, ուրբան հետազոտող Շուշանիկ Հարությունյանը։

«Գյուղական համայնքների բնակիչները դադարել են հարկերը վճարելուց կամ ավելի վատ են վճարում։ Թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում բնակչության մասնակցությունը կառավարմանը ցածր է։ Բնակիչներն իհարկե մասնակցում են կառավարման համակարգին, սակայն ցածր է վստահությունն առ այն, որ կարող են համայնքի կյանքում ինչ-որ բան փոխել, ազդել կառավարման մարմինների որոշումների վրա։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեծ համայնքներն ավելի արդյունավետ են հանրային ծառայություններ մատուցում, իսկ փոքր համայնքները համարվում են ավելի ժողովրդավարական»,- ասում է Շուշանիկ Հարությունյանը։

Դաշտային հետազոտությանը մասնակցած համայնքի բնակիչները նշում են, որ իհարկե, սկզբում բնակչությունը բացասաբար է ընդունել որոշումը, սակայն այն հնարավորություն է տվել լուծելու մի քանի խնդիրներ։ Դրանցից են աղբահանությունը, տրանսպորտի եւ փողոցային լուսավորության խնդիրները։

Հետազոտության արդյունքները փաստում են, որ Դիլիջանի դեպքում (միավորվել են Դիլիջանը, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք եւ Խաչարձան գյուղերը) զբոսաշրջային ոլորտում մեծ աճ է գրանցվել։ Կառուցվել են նոր հյուրանոցային համալիրներ, ռեստորաններ, քոթեջներ։ Ըստ Դիլիջան համայնքի 2018 թվականի «Տնտեսական զարգացման պլանի»՝ 2011 թվականի համեմատ սննդի կետերն ավելացել են 50%-ով, իսկ հյուրանոցների թիվն աճել է 15%-ով։

Ալմաստ Մուրադյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
էլեկտրոնային դրամապանակների սահմանափակումներ
հաջորդը
Սպանության սպառնալիքներ ճակատամարտից անդին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն