• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Սեւան» ազգային պարկի պարտատերերը չեն վճարել 256 մլն դրամ

Մարի Չաքրյան 14:36 | 11.11.2021
Մարի Չաքրյան 14:36 | 11.11.2021
Romanos Petrosyan in Sevan

«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը «Հողամասի վարձակալության» եւ «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» 917 պայմանագրերից տարեկան ստանում է շուրջ 178 մլն վարձավճար։ Նշված պայմանագրերի շրջանակում, սակայն, գոյացել է ավելի քան 256 մլն դրամ չվճարված պարտք (2021 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ)։

Ներկայում դատավարության փուլում է գումարի բռնագանձման կամ պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու պահանջների մասով 47 հայցադիմում, որոնցից ակնկալվում է 32,7 մլն դրամ հայցագին:

18 վարձակալ մահացել են, շատերը տեղափոխվել կամ բացակայում են, 7-ը՝ դատական ակտերով սնանկ են ճանաչվել: Նրանց ընդհանուր պարտքը գերազանցում է 100 մլն դրամը:

Այս առումով, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նոյեմբերի 10-ին Սեւան կատարած աշխատանքային այցի ժամանակ կարեւորել է ՊՈԱԿ-ի արդյունավետ ֆինանսական կառավարման անհրաժեշտությունը: Նրա կարծիքով՝
ֆինանսական կառավարման բարելավումից են բխում գույքագրված խնդիրների լուծումն ու արձանագրված առերեւույթ խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների հաջող ընթացքը։

«Սեւան» ազգային պարկի ղեկավար անձնակազմի հետ ունեցած աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են նաեւ ազգային պարկի տեխնիկական վերազինման եւ հնարավորությունների հզորացման պլանները՝ ի նպաստ լճի ափամերձ հատվածն ապօրինի կառույցներից ազատելուն։

Ազգային պարկի ձեռք բերած նոր տեխնիկայով հնարավոր կլինի լճի ափամերձ հատվածներում շարունակել ապօրինի շենք-շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը, ինչպես նաեւ ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում անտառաշերտի մաքրման աշխատանքները: Հիշեցնենք, որ առաջնահերթ ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքեւ գտնվող, ապօրինի կառուցված շինությունները:

Քննարկվել է նաեւ սիգի արդյունագործական ձկնորսության խնդիրը։ Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այս պահին էկոնոմիկայի նախարարության եւ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ նոր մոդել է մշակվում, որպեսզի արդյունագործական ձկնորսության որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում սոցիալական որեւէ խնդրի չհանգեցնի։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը մարդասիրություն է արտահանում
հաջորդը
Ռուսաստանի եւ Իրանի ԱԽ քարտուղարները հանդիպել են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն