• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Հայաստանը մարդասիրություն է արտահանում

Մարիամ Սարգսյան 14:30 | 11.11.2021
Մարիամ Սարգսյան 14:30 | 11.11.2021
Safe You

«Մայր Հայաստանով» հպարտացող, ամեն երկրորդ կենացը կնոջը ձոնող Հայաստանը նաեւ այնպիսի երկիր է, որտեղ փողոցի մեջտեղում կարող են կնոջը ծեծել, իսկ անցորդները լավագույն դեպքում տասնյակ մետրերի հեռավորությունից կգոռան՝ չմոտենալով։ Հայաստանում, սակայն, կանանց նկատմամբ բռնության դեմ քայլեր էլ են արվում, որոնցից ավելի շատ օգտվում են դրսում։

Safe You հայկական հավելվածը ստեղծել է Մարիամ Թորոսյանը։ Բռնության ենթարկվող կինը ծրագրի միջոցով կարող է կոճակի մեկ հպումով անվճար ահազանգ-հաղորդագրություն ուղարկել միանգամից յոթ ուղղությամբ՝ ընտանիքի անդամներին, հասարակական կազմակերպությունների, որոնք պատարաստակամություն են հայտնել բռնության դեպքում աջակցելու, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ոստիկանություն։

SafeYou-ն առաջին եւ դեռեւս միակ հայկական ծրագիրն է, որ ճանաչվել է մարդկության համար ստեղծված հանրային թվային բարիք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից սահմանված համագործակցության շրջանակում։ Այսպիսով՝ Հայաստանն ինովացիաների միջոցով մարդասիրություն արտահանող երկիր է։

Ma8iam TorosyanՄարիամ Թորոսյանն «Ալիք Մեդիային» պատմում է, որ ծրագրի գաղափարն առաջացել է 2019-ին։ Այդ ժամանակ հղի է եղել, սպասել է աղջիկ երեխայի եւ առաջին անգամ բախվել այն խնդրին, որ հայ հասարակությունում տղա երեխաներն ավելի սպասված ու գնահատված են։ Նրա ուսումնասիրությունների համաձայն՝ այդ իրավիճակը խոր արմատներ ունի՝ մշակութային, սոցիալական, իրավական, տնտեսական։

«Լինելով իրավաբան, հանրային առողջության մասնագետ՝ հասկացա, որ իմ բոլոր գիտելիքները պետք է մեկտեղեմ այս ծրագրում՝ ինովացիոն լուծում ստանալու համար։ 2020-ի ապրիլին արդեն գրանցեցի սոցիալական ձեռնարկություն, որը հանձն առավ շարունակել եւ դուրս գալ շուկա այս լուծումով»,- պատմում է Մարիամը։

Հավելվածն աշխատում է Հայաստանում եւ Վրաստանում, դեկտեմբերից էլ այն պաշտոնապես կաշխատի նաեւ Իրաքում՝ հնարավորություն ընձեռելով մուտք գործելու արաբական, քրդական աշխարհ։

SafeYou-ն արդեն 22000 օգտատեր ունի, որոնց մեծ մասը Վրաստանից է։ Ավելին՝ հավելվածի միջոցով փրկվել են մի կին եւ նրա 3-ամյա դուստրը, որոնց նկատմամբ սպանության փորձ է եղել։ Ոստիկանությունը բռնարարին ձերբակալել է հանցանքի պահին, իսկ հավելվածի միջոցով արված ձայնագրությունն օգտագործվել է դատարանի կողմից որպես շրջադարձային ապացույց։

Իսկ թե ինչու ավելի շատ հայեր չեն օգտվում հավելվածից, Մարիամն այսպես է բացատրում. «Մեր հասարակությունում կարծես այս խնդրի քննարկումները շատ չեն, համակերպված ենք դրա գոյությանը։ Վրաստանում կա կանանց շարժում, որն առաջնորդում է հավելվածի տարածումը այդ երկրում։ Իրենց հասարակությունն ավելի պատրաստ էր նման լուծման, քանի որ այնտեղ թե՛ քննարկումների, թե՛ օրենսդրության առումով ավելի լավ դիրքերում են»։

Safe You
Ընտանեկան բռնությունը նուրբ խնդիր է, մշակույթում սերտաճած ու դժվարհաղթահարելի։ Կուռ նահապետական համակարգ ունեցող հասարակություններում կնոջ դերը շատ ցածր է։ Հարեւանը կարող է լսել, որ կողքի տանը ծեծում են կնոջը, բայց չարձագանքել՝ մտածելով, որ դա նրանց ընտանիքի խնդիրն է։ Հաճախ նույնիսկ ոստիկանությունը կարող է նման մոտեցում ունենալ։ Ըստ Մարիամի՝ իրենց խնդիրը կանանց նաեւ տեղեկացնելն է, քննարկումներ կազմակերպելը։ Դրա համար հավելվածում ֆորումների հնարավորություն կա, որով փորձում են իրավաբանների, սոցաշխատողների, հոգեբանների միջոցով խորհրդատվություն տրամադրել։

SafeYou-ի թիմում հիմնական աշխատակիցներն ութն են, բայց բազմաթիվ կամավորներ էլ կան։ Նրանց թվում է գենդերային հարցերով մասնագետ Նաթալի Մարքարեանը, որ Հայաստան է եկել Ավստրալիայից։

Natali MarkareanՀամեմատելով երկու երկրներում տեսածն ու լսածը՝ Նաթալին ասում է, թե սխալ ընկալում կա, որ զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, կանանց նկատմամբ բռնությունն ավելի շատ է, այդպես հստակ չի կարելի ասել։ «Օրինակ՝ Ավստրալիայում ամեն շաբաթ տեղեկանում ենք կնոջ նկատմամբ բռնության, սպանության դեպքերի, եւ տարեկան շուրջ 50 կին սպանվում է Ավստրալիայում»,- պատմում է Նաթալին։

Ամենամեծ տարբերությունն այդ երկրի եւ Հայաստանի միջեւ այն է, որ այնտեղ խնդրի լուսաբանումն այնպես է կատարվում, որ դրա մասին բոլորն իմանում են։ Հասարակությունը դատապարտում է բռնությունը, դեպքերի վերաբերյալ վիճակագրություն է հավաքվում, հասարակական սեկտորը, պետությունը քայլեր են ձեռնարկում։ «ՀՀ-ում դժվար է կոնկրետ դեպքերի մասին ուսումնասիրություններին, գործերի ընթացին ծանոթանալ, տեղեկանալ՝ ինչ է եղել հետո։ Վիճակագրական շատ քիչ տեղեկություն կա»,- ասում է նա։

Նաթալին ընդգծում է՝ աշխարհում չկա մի երկիր, որը լավագույն պրակտիկաներն է կիրառում բռնության խնդրի լուծման համար։ Խնդիրը լուծած երկիր էլ չկա։ Բայց էական են օրենսդրական նախաձեռնություններն ու պետության կիրառած գործիքակազմերը։Հայաստանում նա կցանկանար տեսնել կանխարգելիչ օրենսդրություն։

«Կանանց ու տղամարդկանց միջեւ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ տղամարդիկ որոշակի վերահսկողական վարքագիծ են դրսեւորում։ Նման հարաբերություններն ի վերջո հանգեցնում են նաեւ ֆիզիկական բռնության։ Ավստրալիայի որոշ տարածքներում նման մոտեցում կա, որ նույնսիկ այն դեպքում, երբ տղամարդը կնոջը թույլ չի տալիս ինչ-որ բան անել, օրինակ՝ տնից դուրս գալ, ապա ոստիկանությունն իրավունք ունի միայն այդ հիմքով տուգանելու նրան։ Հնարավոր բռնությունը կանխարգելվում է ավելի վաղ փուլում՝ թույլ չտալով վերաճել ֆիզիկական բռնության»։

Հավելվածի ստեղծողները հույս ունեն, որ այն Հայաստանում եւս տարածում կստանա ու կօգնի փրկելու կյանքեր։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարանտինային սահմանափակումները երկարաձգվում են
հաջորդը
«Սեւան» ազգային պարկի պարտատերերը չեն վճարել 256 մլն դրամ

խմբագրական

Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հանդիպել են Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները

    20:26 | 04.07.2022
  • Վրաստանը մեկ տարով արգելեց ցորենի արտահանումը

    17:56 | 04.07.2022
  • Միշելն ու Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել

    17:02 | 04.07.2022
  • Ավելի քան 31 հազար պատերազմական հանցագարծություն

    15:49 | 04.07.2022
  • Խոշոր տուգանք՝ ռուս եւ բելառուս մարզիկներին զրկելու համար

    15:03 | 04.07.2022

ընտրանի

  • 1

    Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

  • 2

    Կարակալպակստանի կարգավիճակում փոփոխություն չի մտցվի․ Միրզիոեւ

  • 3

    Լարսը բացվում-փակվում է, ծիրանը՝ փչանում

  • 4

    «Միջազգային» գյուղ՝ տեղական խնդիրներով

  • 5

    3-ական իժ, գյուրզա, շահմար, սահնօձ եւ 1 անհայտ...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Հկտ   Դկտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա