• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վանոյին օրացույցից էլ ջնջեցին

aliq 17:01 | 13.11.2021
aliq 17:01 | 13.11.2021
Vano Siradeghyan

Այսօր լրացավ Վանո Սիրադեղյանի ծննդյան 75-ամյակը, եւ հերթական անգամ անհարմար դրության մեջ դրեց տարբեր գերատեսչությունների տարբեր տրամաչափի գործիչներին, քանի որ ի պաշտոնե ստիպված են կատարել վերադասի շրջաբերականը, որ ամփոփված է մի բառի մեջ՝ «չքաղաքականացնե՛լ»:

Չգիտես՝ ինչ բառերով արտահայտես զգացողությունդ. երբ հայացքդ սահեցնում ես պետական դոտացիայով սնվող գործակալության նոյեմբերի 13-ի օրացույցի պարբերություններով ու չես գտնում Վանո Սիրադեղյանի անունը: Այսօրվա՝ 2021-ի նոյեմբերի 13-ի օրացույցում այդ անունը պարզապես չկա։ Չկա ու վերջ:

Փոխարենը պետական գործակալությունը չի մոռացել նշել, որ  354 թվականի նոյեմբերի 13-ին ծնվել է Օգոստինոս Երանելին`աֆրիկյան ծագմամբ հռոմեացի վաղ քրիստոնեական աստվածաբան եւ փիլիսոփա Նումիդիայից։ Ինքնիշխան պետության գլխավոր լրատուն հիշել է, որ 1810-ի նոյեմբերի 13-ին ծնվել է ռուս վիրաբույժ, մանկավարժ եւ հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը: Առանձնակի դաժանությամբ ուշադրություն է հրավիրել ճակատագրական այն փաստի վրա, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին է ծնվել հայ հեղափոխական բոլշեւիկ Անաստաս Միկոյանը: Օրվա խորհուրդը ճոխացնելու համար Լորիս Ճգնավորյանի ծննդյան օրը 1937-ի հոկտեմբերի 13-ից տեղափոխել է նոյեմբերի 13:

Բայց ավելի ազնիվ չէր լինի՞, եթե իշխանությունը ստեղծեր «նոյեմբերի 13-ն օրացույցից վերացնելու» հանձնաժողով՝ ի շահ գորշության եւ հանուն ճահճի կայունության: Տեղը դատարկ չէր մնա, կնշվեր որպես հակաանկախության օր։

Հիշո՞ւմ եք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 1998-ի իր հրաժարականի դրդապատճառ էր համարում մի երեույթ, որն այսօր հանգիստ կարելի է նույնացնել Վանո Սիրադեղյանի անձի անտեսման՝ արդեն պետական քաղաքականության հետ. «Խնդիրը շատ ավելի խորն է՝ կապված պետականության հիմնադրույթների հետ»:

Ռոբ Մանուկյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կույրերի համար Հայաստանը հարմարավետ չէ
հաջորդը
Թռչնագրիպի երկրորդ բռնկումը Ճապոնիայում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն