• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արեւմտյան պատժամիջոցներն ու Մինսկի սպառնալիքը

aliq 22:34 | 13.11.2021
aliq 22:34 | 13.11.2021
Belarus-Ppoland border

Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե ԱՄՆ իշխանությունները ծայրաստիճան մտահոգված են լեհ-բելառուսական սահմանի իրավիճակի կապակցությամբ: Այստեղ մի քանի հազար ներգաղթյալներ, հիմնականում Իրաքից եւ Սիրիայից, փորձում են ապօրինի կերպով մտնել Եվրամիության տարածք:

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Վաշինգտոնն իր մտահոգությունները փոխանցել է ե՛ւ Բելառուսին, ե՛ւ Ռուսաստանին։

Արեւմտյան Եվրոպայի երկրները խստորեն դատապարտում են Բելառուսի իշխանություններին՝ պնդելով, թե Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմը միտումնավոր Մերձավոր Արեւելքից ներգաղթյալներ է տեղափոխում Բելառուս, այնուհետեւ նրանց ուղղորդում ԵՄ սահման:

Վերջին ամիսներին Լեհաստանը, ինչպես նաեւ Լիտվան եւ Լատվիան, հայտարարել են  Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին: Լուկաշենկոն ընդգծել է, թե, հաշվի առնելով Բելառուսի վրա Արեւմուտքի ճնշումները, պետք է մտածել՝ արժի՞ դա շարունակել:

Ավելի վաղ Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ սահմանին` Պոդլյասկոյե վոյեվոդության Ուսնաժ-Գուռնայի բնակավայրի մերձակայքում, արգելափակված էին մնացել մի քանի տասնյակ ներգաղթյալներ, որոնք անօրինականորեն փորձել էին Բելառուսից անցնել Լեհաստան:

Երրորդ երկրների, նախեւառաջ Իրաքի քաղաքացիների հոսքը դեպի Լիտվա մեծացել էր այս տարվա հունիսին, երբ ԵՄ սահմանած պատժամիջոցներին ի պատասխան Բելառուսի նախագահը հայտարարել էր,  թե պաշտոնական Մինսկն այլեւս նույն աչալրջությամբ չի վերահսկելու իր տարածքով անցնող ներգաղթյալների հոսքը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ
հաջորդը
«Էլուր» ընդդիմադիր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն