• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Ո՞ր կետում կանգ կառնի Ադրբեջանը

Մհեր Արշակյան 19:00 | 15.11.2021
Մհեր Արշակյան 19:00 | 15.11.2021
hammers

ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասում է, որ «ադրբեջանական ԶՈՒ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈՒ չորս մարտական դիրք հայտնվել էր շրջափակման մեջ, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ դիրքերից»։ Արդեն նույնիսկ այն մասին չէ խոսքը, թե ադրբեջանցիներն ինչ ուզում, անում են։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանը նույնպես ինչ ուզում, անում է. կուզի՝ դիրքեր կտա, կուզի՝ Պապիկյանին ՊՆ նախարար կնշանակի։

Հասկանո՞ւմ եք, Հայաստանը բաց տեքստով ասում է, որ իրեն պատկանող չորս մարտական դիրք տվել է Ադրբեջանին։ Չափազանց մարդկային լեզվով խոսքը նույնիսկ նվիրաբերելու մասին է, թեպետ սկուտեղի մասին հայտարարությունում ոչինչ չկա։

Փոխարենը ի՞նչ է հայտարարում ՀՀ Անվտանգության խորհուրդը․ «Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա եւ ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաեւ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին»։

Ո՞ւմ է դիմում Հայաստանը։ Դիմում է, որ ի՞նչ։ Որ Ադրբեջանին կարգի՞ հրավիրեն։ Ի՞նչ կա այստեղ կարգի հրավիրելու։ Ադրբեջանը կամաց-կամաց առաջանում է Հայաստանի խորքերը։

Ես չգիտեմ, թե ինչ է ուզում անել Ադրբեջանը, գուցե սեփական ուժերով է գծում միջանցքի ուղին, բայց նրա գործողություններից մնում է ենթադրել, որ անտեր հողեր են գտել ու դիրքավորվում են։ Մնում է ուրախանալ, որ մեր զինվորներին սպանելով չեն առաջանում։ Հարցն այն է, թե իր դիմաց Ադրբեջանը պետություն նկատո՞ւմ է նման քայլերի գնալիս։

Մյուս հարցը «խաղաղության դարաշրջան» բացելու խոսակցություններն են այս ամենի ֆոնին։ Դրանք ի՞նչ են՝ ձայն բարբառո անապատի՞։ Ու ի՞նչը նկատի ունի ՀՀ ԱԽ-ն, երբ նույն հայտարարությամբ ասում է, որ «ԱԽ-ն արտահայտում է իշխանությունների եւ ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը պաշտպանելու գործում»։

Պաշտպանելը ի՞նչն է՝ դիրքերից մեր զինվորներին հանե՞լը։ Էդ տրամաբանությամբ մեր զինվորներին կարելի է հեռացնել բոլոր այն դիրքերից, որտեղ ադրբեջանական ներխուժման սպառնալիք կա, ու էդ տարածքները թողնել Ադրբեջանին։ Բայց մինչեւ ե՞րբ։

Ակնհայտ է, որ մեր գործերը լավ չեն, բայց ո՞րն է այն կետը, որտեղ կարող է կանգ առնել Ադրբեջանը։ Այդ կետը չկա։ Այլեւս չկա։ Ադրբեջանն արդեն պաշտպանում է ոչ թե իր տարածքները, այլեւ գրավում է Հայաստանի տարածքները։ Ու միջազգային ոչ մի կառույց որեւէ կերպ չի արձագանքում այս ամենին։

Հենց այստեղ է թաղված շան գլուխը՝ բռնապետական Ադրբեջանն, առանց նույնիսկ պաշտոնապես պատերազմ հայտարարելու, անպատիժ տնօրինում է ժողովրդավարական Հայաստանի տարածքները, ու ոչ մեկի պետքը չէ։ Ինչո՞ւ։ Կա երկու տարբերակ՝ կա՛մ աշխարհը Հայաստանի նոր առաջնորդ է ուզում, ինչը քիչ հավանական է, կա՛մ Հայաստանը չի կարողանում ձեւակերպել, թե ինչ է իր ուզածը։ Ինչ-որ մի բան կա, որ սպասում են լսել Հայաստանից, բայց հնչում է բոլորովին ուրիշ տեղից։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստան-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիր
հաջորդը
Ավելի քան 2 միլիոն պատվաստված Վրաստանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն