• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բախումներ լեհ-բելառուսական սահմանին

aliq 11:00 | 17.11.2021
aliq 11:00 | 17.11.2021
Latvia-Belarus border

Բախումներ լեհ-բելառուսական սահմանին, ներգաղթյալները քարեր են նետել լեհ ուժայինների ուղղությամբ: Վերջիններս ի պատասխան ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ լուսարձակող նռնակներ են կիրառել։

Ըստ  «Ազատություն» ռադիոկայանի՝ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի արեւելյան սահմաններին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, պնդել, որ Լուկաշենկոն վտանգի է ենթարկում ներգաղթյալներին։

Հազարավոր ներգաղթյալներ՝ հիմնականում Մերձավոր Արեւելքից, շարունակում են կուտակված մնալ Բելառուսի տարածքում՝ Լեհաստանի, Լիտվայի եւ Լատվիայի սահմաններին՝ փորձելով անօրինական մուտք գործել Եվրամիության տարածք։

Ըստ Լեհաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ «ներգաղթյալները քարերով հարձակվել են լեհ զինվորների եւ սպաների վրա, փորձել քանդել արգելապատնեշն ու մտնել Լեհաստան»: Լեհ ուժայիններն ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել։

Ստեղծված ճգնաժամի համար Եվրամիությունը մեղադրում է Լուկաշենկոյին՝ պնդելով, որ Բելառուսի ավտորիտար առաջնորդը միտումնավոր դյուրացրել է Մերձավոր Արեւելքից ներգաղթյալների մուտքը Մինսկ եւ ուղղորդել նրանց դեպի ԵՄ սահմաններ։

Բրյուսելը հայտարարել է, որ Բելառուսի ղեկավարը այդ կերպ վրեժխնդիր է լինում 2020-ի օգոստոսին վիճելի նախագահական ընտրություններից հետո իր վարչակազմի դեմ սահմանված ցավոտ պատժամիջոցների համար։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները հայտարարել են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել է
հաջորդը
ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն