• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փոխըմբռնման հուշագիր ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Սյունիքի Տեղ համայնքի միջեւ

aliq 23:44 | 23.11.2021
aliq 23:44 | 23.11.2021
Armenia-UNICEF

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը եւ Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Գուլունցը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն եւ Խոզնավար բնակավայրերում վաղ ուսումնառության երկու նոր կենտրոններ հիմնելու նպատակով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նշել է, որ Սյունիքի երեխաներն այսօր կանգնած են աննախադեպ մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարման համար աջակցություն եւ հանձնառություն է հարկավոր։ «Մանուկ հասակում հանուն երեխաների զարգացման ներդրումներ անել նշանակում է ներդրումներ անել Սյունիքի ապագայի համար, որտեղ յուրաքանչյուր երեխա կարեւոր է եւ կարող է նպաստել այս գեղեցիկ մարզի բարգավաճմանն ու զարգացմանը»,- ընդգծել է նա:

Առաջիկա 12 ամսում ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու բնակավայրերում վերանորոգման աշխատանքներ կիրականացնի՝ հոգալով կենտրոնների հիմնման ծախսերը, կկահավորի դրանք, կտրամադրի անհրաժեշտ խաղալիքներն ու ուսումնական նյութերը, ինչպես նաեւ վաղ ուսումնառության թեմայով վերապատրաստում կանցկացնի  բնակավայրերի մի խումբ կանանց համար:

Ծրագիրը կիրականացվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, ինչպես նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ ուսումնառության այլընտրանքային մոդելն առաջին անգամ փորձարկվել է Սյունիքի մարզում 2016-2017 թվականներին: Կենտրոնները հիմնվել են Բնունիսում, Բարձրավանում, Տարոնիկում, Թասիկում, Ալվանքում, Նռնաձորում, Հացավանում եւ Եղվարդում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մոդելավորել, գնահատել եւ ծախսագրել է պիլոտային նախաձեռնությունը: ՀՀ Կառավարությունը ներդրումներ կատարեց հօգուտ վաղ ուսումնառության ծառայությունների կազմակերպման այս մոդելի երկրի այլ, սակավաթիվ բնակչություն ունեցող հեռավոր անկյուններում:

Վաղ ուսումնառության կենտրոնների հիմնումը Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն եւ Խոզնավար բնակավայրերում, ինչպես նաեւ Գորիսի խոշորացված համայնքի Հարթաշեն բնակավայրում հնարավոր է դարձել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, որպես Հայաստանում ժողովրդավարության խորացման համար կանանց, երիտասարդների եւ երեխաների դերի հզորացման «Ապագան այսօր» ծրագրի մաս:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ջրականից հայտնաբերվել է երկու աճյուն
հաջորդը
Մինսկի դեմ պատժամիջոցները կգործեն նոյեմբերի վերջին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն