• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պահանջում են Էրդողանի հրաժարականը

aliq 17:17 | 24.11.2021
aliq 17:17 | 24.11.2021
Istanbul protest

Ստամբուլում եւ Անկարայում ինքնաբուխ բողոքի ակցիաներ են եղել: Հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ թուրքական արժույթի՝ լիրայի կտրուկ անկման եւ գների շարունակական բարձրացման դեմ: Ցուցարարները Թուրքիայի կառավարության հրաժարականի եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն իշխանությունից հեռացնելու պահանջով կարգախոսներ են հնչեցրել։

Անվտանգության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղափոխվել Ստամբուլի կենտրոն, որտեղ թափ են հավաքում հակակառավարական ցույցերը։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում ցուցարարներին ցրելու համար։

Թուրքական արժույթն այսօր նոր հակառեկորդ է սահմանել՝ 11,37-ից հասնելով 13,21 լիրայի մեկ դոլարի դիմաց՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններից հետո։ Անցած հինգշաբթի Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշում էր ընդունել նվազեցնելու հաշվարկային տոկոսադրույքը՝ 16 տոկոսից հասցնելով 15–ի։

Էրդողանը երեկ կրկին աջակցություն էր հայտնել Կենտրոնական բանկի քաղաքականությանն ու պնդել, թե կհաղթի հանուն տնտեսական անկախության մղվող պատերազմում: Ընդդիմախոսներն ու անկախ փորձագետներն Էրդողանի պես լավատես չեն․ տարեսկզբից լիրան արժեզրկվել է մոտ 40 տոկոսով՝ արձանագրելով վատթարագույն ցուցանիշը զարգացող երկրների արժույթների շարքում։ Հունվարին ամերիկյան մեկ դոլարը 7 լիրա արժեր՝ ներկայիս 13-ի փոխարեն։

Թուրքական արժույթի՝ տարեսկզբին սկիզբ առած արժեզրկման գործընթացը հասել է գագաթնակետին՝ 11 ամսվա կտրվածքով կազմելով ավելի քան 70 տոկոս։

Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Սեմիթ Թումենը, որին նախագահ Էրդողանը աշխատանքից ազատել էր անցյալ ամիս, կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկելու՝ թուրքական արժույթն ամրապնդելու համար։

Ընդդիմախոսները պնդում են, որ Էրդողանը ճնշում է գործադրում Կենտրոնական բանկի վրա՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցնելու համար․ Էրդողանի հաշվարկներով դա պետք է կայունացնի սրընթաց գնաճը, նպաստի ներդրումներին ու խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը։ Վիճակագրությունն առայժմ հակառակ պատկերն է արձանագրում։ Վերջին ամիսներին գները բարձրացել են մոտ քսան տոկոսով՝ էապես հարվածելով շարքային քաղաքացիների գրպանին ու տնտեսությանը։

Թուրքիայի ընդդիմությունն անցած շաբաթ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման հարց է բարձրացրել: Թուրքիայի Ժողովրդահանրապետական եւ ԼԱՎ կուսակցության առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն եւ Մերալ Աքշեները նոյեմբերի 19-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանին ոչ իրավասու են անվանել։ Ընդդիմադիր ուժերի ղեկավարները կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնելու լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին:  Էրդողանը մերժել է ընդդիմության պահանջները՝ հայտարարելով, թե ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետում՝ 2023-ի հունիսին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Դիլիջան ազգային պարկում» հրդեհ է բռնկվել
հաջորդը
ՌԴ փոխվարչապետը Երեւանում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն