• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վերահաստատել են հանձնառությունը

aliq 22:51 | 26.11.2021
aliq 22:51 | 26.11.2021
Pashinyan, Aliev

Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Սոչիում այսօր տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Սոչիում նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հայտարարությունում ավելի մանրամասն շարադրված է այն ամենը, ինչի մասին իրենք պայմանավորվել են։

«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ. Ալիեւը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում հանդիպեցինք եւ քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների մասին, ինչպես նաեւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակման մասին։

Վերահաստատել ենք մեր հանձնառությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանման ու հետագա հետեւողական իրականացման՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման։ Պայմանավորվել ենք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների հնարավորինս շուտափույթ լուծմանը։

Արձանագրել ենք ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարեւոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ–ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ՝ հետագայում կողմերի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ սահմանազատում իրականացնելու նպատակով։

Բարձր ենք գնահատել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ ստեղծված Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների եւ ՌԴ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը ստեղծվել է տարածաշրջանի  տնտեսական եւ տրանսպորտային բոլոր ուղիների  ապաշրջափակման նպատակով։ Ընդգծել ենք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու ուղղությամբ կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման շահերով պայմանավորված»:

Վերոնշյալ հռչակագրային հայտարարությունից բացի՝ մյուս շաբաթ Մոսկվայում փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանդիպման ժամանակ կհրապարակվի հաղորդակցությունների, ապաշրջափակման մասին որոշումը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ձիթենու ճյուղերով վավերացված հանդիպում
հաջորդը
Համագործակցության սերտացում Իտալիայի եւ Ֆրանսիայի միջեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն