• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ձիթենու ճյուղերով վավերացված հանդիպում

aliq 22:44 | 26.11.2021
aliq 22:44 | 26.11.2021
Putin, Aliev, Pashinyan

Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար արված հայտարարության ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձիթենու ճյուղեր է նվիրել Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին։

«Ինձնից ձախ տեսնում եք մեր նվերը, որը ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի բարեկամների համար է։ Ձիթենու ճյուղ է, որը խաղաղություն ու բարեկեցություն է խորհրդանշում։ Հուսով եմ՝ այսօրվա պայմանավորվածությունները կկատարվեն եւ պայմաններ կստեղծեն ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման գործում հաջորդ քայլերի համար»,- շեշտել է Պուտինը՝ դիմելով Փաշինյանին եւ Ալիեւին:

Նվերը երկու օրինակից պատրաստված արձանիկ է՝ պտուղներով ոսկե ձիթենու ճյուղի պատկերով, որի պատվանդանին գրված է՝ «Սոչի, 26 նոյեմբերի, 2021 թ.»:

Այնուհետեւ Ռուսաստանի նախագահը սեղմել է երկու երկրների ղեկավարների ձեռքերը։ ՌԴ նախագահը, ամփոփելով իր խոսքը, կրկին ընդգծել է, որ հանդիպումը չափազանց օգտակար էր եւ ժամանակին:

Անվտանգության եւ կայունության մեխանիզմներ

Նոյեմբերի 26-ին Սոչիում եռակողմ հանդիպումից եւ դրա ամփոփումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպում է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Բացելով երկկողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ԼՂ-ի վերաբերյալ դրական հունով կզարգանան եւ ամենամոտ ժամանակներս, որքան հնարավոր է շուտ:

Կարեւորել է դաշնակցային հարաբերությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում ու ամեն կերպ փորձում է պահպանել ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ։

ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը նաեւ Հայաստանի կարեւոր առեւտրատնտեսական գործընկերն է եւ Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողը։

«Ճիշտ է, վերջին մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը փոքր-ինչ թուլացել է, բայց այս տարի այն զարգանում է արագացված տեմպերով: Հուսով եմ՝ ոչ միայն կհասնենք նախահամաճարակային մակարդակին, այլ ավելի առաջ կանցնենք»,- ընդգծել է Պուտինը։

***

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման։

«Կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունները, ցավոք, շարունակվում են, բայց վերջերս մենք արձանագրեցինք, որ ԵԱՏՄ շրջանակում նկատվում է առեւտրաշրջանառության ակտիվացում, եւ դա շատ կարեւոր է։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացմանը, ինչը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում առեւտրատնտեսական կապերի ու Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխադարձ կապերի ակտիվացմանը»,– ասել է Փաշինյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոր եռակողմ պայմանավորվածություններ
հաջորդը
Վերահաստատել են հանձնառությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն