• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայի տնտեսական ճգնաժամի սուբյեկտիվ մեղավորը

aliq 18:04 | 29.11.2021
aliq 18:04 | 29.11.2021
Istanbul

Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականում հրապարակվել է հայտնի թուրք ծաղրանկարչ Զաֆեր Թեմոժինի հերթական աշխատանքը, որում ներկայացվում է Թուրքիայում այս օրերին ստեղծված ֆինանսատնտեսական ծանր վիճակը եւ դրանից բխող ներքաղաքական շիկացած մթնոլորտը։

Ծաղրանկարում սլաքներով ցույց է տրվում, որ թուրքական լիրայի նկատմամբ դոլարի, եվրոյի փոխարժեքը, ինչպես նաեւ ոսկու գինը շարունակում է բարձրանալ, ինչի պատճառով էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ճամպրուկը եւ հեռանում է իշխանությունից։

Թուրքական տարադրամը վերջին ամիսներին անընդմեջ արժեզրկման ռեկորդներ է գրանցում։ Նոյեմբերի 23-ին լիրայի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ գրանցել է ռեկորդային 13,45 արդյունքը։ Լիրայի արժեզրկմամբ ստեղծված սոցիալական ծանր դրության դեմ երկրի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացվում։

Միայն նոյեմբերին Թուրքիայի ազգային տարադրամն արժեզրկվել է 26,6%-ով, իսկ 2021-ի սկզբից թուրքական լիրան արժեզրկվել է 43%-ով:

Արժույթի արժեզրկումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշեց հաշվարկային դրույքը 16 տոկոսից նվազեցնել մինչեւ 15 տոկոս, իսկ Թուրքիայի նախագահը հեռուստաուղերձում կրկին կողմ արտահայտվեց հաշվարկային տոկոսադրույքի նվազեցմանը:

Ֆինանսատնտեսական ծանր վիճակը Էրդողանի ձեռքի գործն է

Ըստ բրիտանական Financial Times պարբերականի՝ լիրայի անկումը տնտեսության մեջ առկա խնդիրների հետեւանք չէ։ Թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեության հետեւանքն է, գրում է Financial Times-ը։

«Թուրքիայում արժութային ճգնաժամը պայմանավորված չէր երկրի տնտեսական խնդիրներով, ճգնաժամը Էրդողանի ձեռքի գործն է»,– նշված է հոդվածում։

Բրիտանական պարբերականը փաստարկներ է բերում, որոնց համաձայն` Թուրքիայի տնտեսությունը կայունացել է եւ արդեն օգոստոս–սեպտեմբերին դրական սալդո է ցուցադրել արտահանման հսկայական աճի ու օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի վերականգնման շնորհիվ։

Հոդվածի հեղինակները կարծում են, որ Էրդողանի վարկանիշը նվազում է գների միաժամանակյա աճի հետ, ինչը կենսամակարդակի կտրուկ անկման է հանգեցնում։

Պարբերականը գրում է, որ երբ 2003-ին Էրդողանն առաջին անգամ ընտրվեց, նրա իսլամիստական կուսակցությունը եկամուտների անշեղ աճի դարաշրջան էր խոստանում։ Երկար տարիների ընթացքում նա փորձում էր կատարել խոստումը, մասամբ ԱՄՀ–ի` ժառանգություն ստացած ծրագրի շնորհիվ, մասամբ էլ շինարարական բումի, որն արդեն սկսել է նվազել:

Financial Times-ի վերլուծաբանների կարծիքով` մեծ ներուժի տեր Թուրքիայի առջեւ ծառացած միակ հարցն այն է, թե Էրդողանը որքան կմնա իշխանության ղեկին եւ ինչ վնասներ կարող է հասցնել հեռանալուց առաջ։

Հիմնական ընդդիմադիր ուժերի՝ Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն ու Մերալ Աքշեները նոյեմբերի 19-ին Էրդողանին ոչ իրավասու էին հռչակել: Ընդդիմադիրները լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման պայմաններում արտահերթ ընտրություն անցկացնելու պահանջ էին ներկայացրել: Էրդողանը մերժել էր ընդդիմության պահանջը՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետում, այսինքն՝ 2023-ի հունիսին։

ՆԱՏՕ-ի հզորագույն անդամի ասիական կապվածությունը

Թուրքական ընդդիմադիր «Վատան» կուսակցության անդամ Ութքու Ռեյհանը հայտարարել է, որ երկրի Կնետրոնական բանկի քաղաքականությունն արտահայտում է Թուրքայի քաղաքական կուրսի մի մասը, որը 2014–ից ի վեր աստիճանաբար խորթանում է ՆԱՏՕ-ի հանդեպ եւ շարժվում է դեպի Ասիա:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատում է աշխարհի առաջատար ֆինանսական կառույցներից մեկին՝ Արժույթի միջազգային հիմնադրամին (IMF)։ Իզմիրում հնչեցրած ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը պնդել է, որ երկրում տնտեսական խնդիրները ծագել են այն պատճառով, որ Անկարան որոշել է կյանքի կոչել տնտեսական զարգացման սեփական մոդելը՝ հրաժարվելով Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդատվական ծառայություններից։

«Հիմնադրամի խորհուրդները մարդկանց դատապարտում են չքավորության, սովի եւ գործազրկության՝ ամենուր միայն ձախողման հանգեցնելով։ Թուրքիայի առջեւ մեկը մյուսի հետեւից խնդիրներ սկսեցին ծագել այն բանից հետո, երբ մենք հայտարարեցինք, որ պատրաստվում ենք մարելու Արժույթի միջազգային հիմնադրամի առջեւ կուտակած 23.5 միլիարդ դոլարի պարտքը եւ այլեւս երբեք որեւէ համաձայնագիր չենք կնքելու այդ կառույցի հետ»,- արդարացել է Էրդողանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Ավստրալիայի խորհրդարանում
հաջորդը
Էրդողանը՝ Սոչիի եռակողմ հանդիպման մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն