• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հաղորդակցության վերականգնման միասնական փաթեթը լրամշակվում է

aliq 21:25 | 04.01.2022
aliq 21:25 | 04.01.2022
Andrey Rudenko

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է, որ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը կարեւոր է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։

Ռուդենկոն շեշտել է, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորագույն ուղղություններից մեկն է։ «Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից գործնական որոշակի օգուտ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանն այդ գործընթացի անմիջական մասնակիցն է»,- ընդգծել է նա։

Փոխնախարարը շեշտել է, որ 2021-ի հունվարի 11-ի մոսկովյան գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են եռակողմ աշխատանքային խումբ ստեղծել երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ, եւ այդ մեխանիզմի շրջանակում նախապատրաստական կարեւոր  աշխատանք է տարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար: «Այժմ միասնական փաթեթը լրամշակվում է։ Այդ մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը»,- ընդգծել է Ռուդենկոն։

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ նախադրյալները դրվել են 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածություններով:

«Մենք կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման եւ կոնկրետ նախագծերի մեկնարկի շուտափույթ ավարտի վրա»,- նշել է Ռուդենկոն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դատական գործերը «ձեռքով» մակագրելու վտանգները
հաջորդը
Արցախի մասին ֆիլմի փառատոնային մրցանակը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն