• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Պատերազմն իբրեւ խայծ ու համեմունք

aliq 13:30 | 05.01.2022
aliq 13:30 | 05.01.2022
arm serial

Հայկական սերիալային հարահոսը (կոնվեյեր) վերջին տասնամյակներում մշտապես անդրադարձել է Արցախյան պատերազմին։ Հիմնականում՝ հպանցիկ, սերիալի սկզբնամասում, եւ այդ հայրենասեր չափաբաժինը հերիք էր, որպեսզի տատիկները մի քանի հարյուր սերիա հուզվեին՝ հիշելով, թե «ինքը կռվող տղա էր»։

Ու անկարեւոր էր, որ այդ հերոս տղան (հիմնականում Սարգիս Գրիգորյանի նման ռեմբոյական-ժպտերես) առաջին մասում էլ սպանվում էր, մնացյալը սենյակներում ծավալվող անիմաստ խոսքուզրույց էր։

44-օրյա պատերազմի ցնցումը, թվում է, լրջացնելու էր հեռուստատեսությամբ ֆիդայական թեման պատրվակ դարձնող սերիալագիրներին, բայց ընդամենը մի քանի ամիս։

arm serial
Փետրվարից «Արմենիայի» եթեր մտավ «Ծաղիկներ ձյան տակ»-ը, արդեն երկրորդ եթերաշրջանով, ու թեեւ այն վաղուց սիրային քառանկյունի է, կարեւորը վերնագիրն ու ֆիլմի զինվորի պատկերն է՝ սարսափազդու եւ աղետալի։

Դիանա Գրիգորյանն էլ չէր կարող հետ մնալ տաք թեմաներից եւ ամռանը եթեր հանեց իր սկանդալային «Երդումը», որի առաջին մասերը նկարել էր Թուրքիայում եւ առանց հումորի ու չափազանցության հպարտանում էր, թե ծովի մեջ լողալիս գոռացել են «Հայաստաաաա՜ն»՝ խիզախությունից ու հայրենասիրությունից։

arm serial
Հերոսուհու եղբայրն ու հայրը զոհվել են պատերազմում, հերոսներից մեկը օսմանցի թուրքի է սիրահարված, բոլորն իրար գզում են, սիրային եռանկյունի է, բայց եւ սրտաճմլիկ՝ պատերազմի սոուսով։

Նոր Հայաստանի եթերի «Սրտին հակառակը» աշնանից է մեկնարկել, պատերազմի, գերի ընկնելու մասին է։ Թեթեւ ձեռքով ներմուծել են թարմ թեմաներ՝ գերությունը կասկածի տակ դնելու, հայրենազրկումի։ Օրինակ՝ հերոսուհուն հիվանդանոցից տուն են ուղարկում, հարցնում է՝ «Տուն ո՞ւր, Հադրո՞ւթ», այսքան ակտուալ-անհավաստի։

arm serial
Օրինակներն աղքատիկ ու կցկտուր են, քանզի անհնար է հետեւել։

Եթե այս սերիալներում հանկարծ շեշտադրվում են թշվառությունը, փող չունենալը, լացուկոծը եւ այլն, ուրիշ ճանապարհով է գնացել Հանրայինը։ «Երջանկության մեխանիկա» կարճ նովելը ճշմարիտ հրաչքեշիշյանական ֆիլմ է՝ դերասանական աստղաբույլ եւ ծանոթ գլամուր։ Պատերազմին մասնակից, անդամահատված վերջույթով հերոսը տարակուսելի ինտեգրված էր, օրը մի աղջկա հետ էր, եւ բաց տեսարանին զուգահեռ մի կողմ շպրտված պրոթեզը դրա ապացույցն էր։

arm serial
Նախկին զինվորը մի ուրիշ Հայաստանում էր ապրում, թանկ հյուրանոցներ ու ռեստորաններ, անհասկանալի անուններով ուտեստներ, ինքն էլ բարի, գեղեցիկ, շռայլ։ Դե, այստեղ էլ կռված տղան ֆոն էր՝ ցույց տալու, թե ինչ անկասելի գեղեցկուհի է հերոսուհին (գուշակեցիք՝ Նազենի Հովհաննիսյանը)։

Տաղանդավորագույն դիզայները թեեւ երեք երեխա ունի՝ երկուսն իր բոյին, սակայն նրան անհույս սիրահարված են, առանց չափազանցնելու, հիմնարկի ղեկավարը, փաստաբանը, իր տան ճարտարապետը, Հյուսիսային պողոտայի իր տունը տակով արած գործարարը։ Պատկառելի այս ցանկը լրացնում են սիրահարված-բռնաբարները՝ անշարժ գույքի սեփականատեր զավեշտալի մեծահարուստը եւ Ռուսաստանից եկած հաճախորդը։ Մի խոսքով՝ ով կա-չկա։ Սա էլ՝ Հանրայինը։

Կինոգետ Սուրեն Հասմիկյանը ճիշտ է՝ Արցախին ու պատերազմին վերաբերող մեր ֆիլմերը միայն տարակուսանք են առաջացնում։

Գայանե Մկրտչյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերությունից հետո կալանավորվածը՝ հաշմանդամության շեմին
հաջորդը
Վաղարշակ Հարությունյանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան

խմբագրական

Широко шагает Азербайджан

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Չտրվել ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին. Արցախի նախագահ

    23:52 | 27.01.2023
  • Մոսկվան ակնհայտորեն սխալ է հասկացել ԵՄ առաքելության նպատակը....

    21:08 | 27.01.2023
  • Կստեղծվի անտառների պահպանման շուրջօրյա ծառայություն

    20:39 | 27.01.2023
  • Բաքուն Երեւանին է փոխանցել սեպտեմբերին զոհված հայ զինծառայողի...

    20:18 | 27.01.2023
  • Կոնգրես է ներկայացվել արհեստական ​​ինտելեկտի ստեղծած բանաձեւ

    19:36 | 27.01.2023

ընտրանի

  • 1

    Ոտքդ տեղն է, ի՞նչ հաշմանդամության կարգ

  • 2

    Նռնաձորը՝ քարտեզից դուրս

  • 3

    Ժիրայր Լիպարիտյան. Տերմինաբանություն եւ ավելին. Միջանցքներ եւ տարանցիկ...

  • 4

    Հայաստանում կշահագործվի առաջին սանիտարական աղբավայրը

  • 5

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Դկտ   Փտր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա