• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Մշակույթ

Ֆրեզնոյից Արթիկ. Վարազ Սամուելյանի երկրորդ կյանքը

Աննման Մինասյան 19:15 | 05.01.2022
Աննման Մինասյան 19:15 | 05.01.2022

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մուտքի աջակողմյան հատվածում նորակառույց, հետաքրքիր ճարտարապետական լուծումով մշակույթի տունն է։ Շենքի ճակատային հատվածում մեծադիր ցուցանակ կա՝ «Վարազ Սամուելյան» մշակույթի տուն։

Ո՞վ է Վարազ Սամուելյանը, ինչո՞ւ է մշակույթի տունը կրում նրա անունը՝ գիտեն ոչ բոլորը։ Սակայն ամենաանտեղյակ այցելուն անգամ, տեսնելով պատերին «Վարազ Սամուելյան» մակագրությամբ բազմաթիվ կտավները, կհասկանա, որ խոսքը տաղանդավոր նկարչի մասին է։

Varaz Samuelian
Varaz Samuelian
Varaz Samuelian

Ամերիկահայ նկարիչ, քանդակագործ եւ գրող Վարազ Սամուելյանը (Վարազդատ Սամվելյան) ծնվել է 1917 թվականի ապրիլի 24-ին։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, գերվել է, ապա փախել ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից, Ֆրանսիայում միացել Դիմադրության շարժմանը։

1946 թվականից հայ մտավորականը բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, 1957-ից վերջնականապես հաստատվում է Ֆրեզնոյում, բայց հոգու Հայաստանից բաժանվելն անհնար էր։ Նրա ստեղծագործությունների հերոսները խտացած հայի կերպարներ են՝ Սասունցի Դավիթ, Վարդան Մամիկոնյան, Վիլյամ Սարոյան, որի մտերիմ ընկերն էր նկարիչը։

Berlov Ter-MkrtchyanՖրեզնոյում Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայագիտության բաժնի ղեկավար Բերլոու Տեր-Մկրտչյանն ամեն անգամ ավելի է հայանում, երբ հիշում է Վարազ Սամուելյանին․ «Վարազ Սամուելյանը շատ կապված էր Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ։ Այդ կապն արտահայտում էր իր արվեստի միջոցով, Սասունցի Դավթի արձանը Ֆրեզնոյում նրա նշանակալի գործերից մեկն է»։

Վարազ Սամուելյանը բաղձանք ուներ, որ Հայաստանի հյուսիսում, որտեղ պատուհասել էր աղետալի երկրաշարժը, մշակույթի տուն կառուցվեր, որտեղ կցուցադրվեին իր գործերը։ Նա կտակ է կազմում, ըստ որի՝ գումար է հատկացնում մշակույթի տուն կառուցելու համար։ Ընտրվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքը։

«Որպեսզի Արթիկում լինի մի վայր, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու արվեստին։ Շատ գեղեցիկ կառույց է, որտեղ անցկացվում են արվեստի բազմաբնույթ դասեր: Այն հարթակ է նաեւ երիտասարդների համար, որպեսզի արվեստի միջոցով ինքնարտահայտվեն»,- զրույցը եզրափակում է պարոն Տեր-Մկրտչյանը։

Varaz Samuelian center
Varaz Samuelian center
Varaz Samuelian center
Varaz Samuelian center

«Վարազ Սամուելյան» մշակույթի տունը, որը գործում է 2010 թվականից, կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով։ 550 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքի առաջին հարկում տեղակայված են հանդիսությունների դահլիճը, ցուցասրահը, համակարգչային սենյակը, շախմատի ու ժամանցի սրահը, երկրորդ հարկում` կերպարվեստի եւ երաժշտական խմբակների դասարանները:

Կառույցի պատերն ամբողջությամբ զարդարված են Սամուելյանի շուրջ հարյուր բնօրինակ կտավներով, որոնք առանձնակի գրավչություն են հաղորդում կենտրոնին:

Lyudmila VardanyanՏնօրեն Լյուդմիլա Վարդանյանը մեզ ուղեկցում է բոլոր խմբասենյակներով՝ էստրադային եւ ժողովրդական երգ, պար, գեղանկարչություն, ասմունք, շախմատ, համակարգիչ, թատերական խմբակներ։

Սաները ոչ միայն Արթիկից են, այլեւ հարակից գյուղերից։ «Ներկա պահին մեզ մոտ սովորում է 130 սան, առավելագույնը մինչեւ 180 սան ենք ունեցել։ Բացի խմբակներում սովորելուց՝ այստեղ երեխաներին հնարավորություն է տրված կազմակերպելու սեփական ցուցահանդեսներ»։ Տիկին Վարդանյանն ասում է՝ սաներն ամեն առիթով երախտագիտությամբ հիշում են բարերարին։

Արթիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Սողոմոն քահանա Մինասյանն իր զավակների կրթությունը նույնպես վստահել է «Վարազ Սամուելյան» կենտրոնին։ Տեր հայրն այս դժվարին օրերում խիստ կարեւորում է հոգեւոր եւ մշակութային կյանքը նոր սերնդի դաստիարակության գործում։

«Մշակույթի ու հոգեւորի բացակայությունը կյանքի վերջը կլինի։ Այստեղ մշակութային կյանքը ծաղկում է»,- ասում է տեր հայրն ու մաղթում, որ կենտրոնում շնորհը շատանա, բարի գործ անողների եռանդն էլ չպակասի։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Օմիկրոնը» թեթեւ են տանում, համավարակն էլ հաղթահարվում է
հաջորդը
ԵՄ չափանիշներով Հայաստանը կանաչ գոտում է

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել

    21:00 | 04.02.2023
  • Միջնորդի դերի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի սրացման․ ՌԴ քաղաքագետ

    19:08 | 04.02.2023
  • Վիրահայերը պահանջում են առանց քննության քաղաքացիության վերականգնում

    16:16 | 04.02.2023
  • ԱՄՆ-ն առաջին անգամ ռուսական ակտիվներ է փոխանցել Կիեւին

    15:35 | 04.02.2023
  • ՀՀ-ում չարորակ ուռուցքներից մահացության ցուցանիշն աճել է 50%-ով

    13:12 | 04.02.2023

ընտրանի

  • 1

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 2

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 3

    Հարաբերականության տեսություն՝ ըստ «հայրենի» իշխանությունների

  • 4

    Առգրավված ձուկը հատկացվել է խնամքի հաստատություններին

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա