• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ցանկացած միջամտություն պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունը

aliq 17:51 | 06.01.2022
aliq 17:51 | 06.01.2022
Kazakhstan protest

Եվրամիությունն այսօր հայտարարել է, թե ի գիտություն է ընդունել Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու ՀԱՊԿ որոշումը։ ԵՄ արտգործնախարարի խոսնակ Նաբիլա Մասսրալին ընդգծել է, որ նման ցանկացած միջամտություն պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։

«Եվրամիությունը ուշադրությամբ հետեւում է իրավիճակին․ մենք դատապարտում ենք բռնությունները եւ վանդալիզմը Ալմաթիում, ցավակցում զոհերի հարազատներին։ Հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել եւ հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»,- ասել է Կառույցի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Բրյուսելը պատրաստ է աջակցելու երկխոսությանը

Դիվանագետը նշել է, որ Բրյուսելը պատրաստ է աջակցելու կողմերի միջեւ երկխոսությանը։

Եվրամիությունն ավելի վաղ հորդորել է խաղաղ հանգուցալուծման հասնել Ղազախստանում։ «Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում գործելու պատասխանատվությամբ եւ զսպվածությամբ եւ զերծ մնալու բռնության հետագա սրացման հանգեցնող գործողություններից»,- հայտարարել է Բրյուսելը` ընդգծելով քաղաքացիների՝ խաղաղ ցույցերի իրավունքը։

Եվրամիությունը Ղազախստանի իշխանություններին կոչ է արել հարգելու խաղաղ բողոքի եւ ուժի կիրառման համաչափության հիմնարար իրավունքը՝ պաշտպանելով իր օրինական անվտանգության շահերը եւ պահպանելով իր միջազգային պարտավորությունները:

«Ղազախստանը կարեւոր գործընկեր է Եվրամիության համար. Եվրամիություն-Ղազախստան ընդլայնված գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի շրջանակում մենք հույս ունենք, որ Ղազախստանը կպահպանի իր պարտավորությունները՝ ներառյալ մամուլի ազատությունը եւ տեղեկության հասանելիությունը»,- հայտարարել է միության արտաքին քաղաքական գերատեսչությունը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն կոչ է արել խաղաղ եղանակով կարգավորելու Ղազախստանի ճգնաժամը: «Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես ուշադրությամբ հետեւում եմ Ղազախստանում ծավալվող իրադարձություններին: Բռնությունը երբեք չի կարող լինել հակամարտությունը կարգավորելու ճիշտ լուծում»,- ընդգծել է Ռաուն:

Զսպվածության կոչ Միացյալ Նահանգներից

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը ուշադրությամբ հետեւում է ղազախստանյան իրադարձություններին եւ զսպվածության կոչ անում բոլոր կողմերին։

«Ղազախստանը կարեւոր գործընկեր է Միացյալ Նահանգների համար։ Դատապարտում ենք բռնությունն ու գույքի ոչնչացումը,  իշխանություններին ու ցուցարարներին հորդորում զսպվածություն ցուցաբերել»,- ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ։

Վաշինգտոնը հորդորել է հարգել սահմանադրական ինստիտուտները, մարդու իրավունքները եւ լրատվամիջոցների ազատությունը, այդ թվում՝ վերականգնել ինտերնետ կապը։

«Հորդորում ենք բոլոր կողմերին փնտրել այս ծայրահեղ լարված իրավիճակից դուրս գալու խաղաղ միջոցներ»,- ընդգծել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը։

ԱՄՆ նախագահական նստավայրը եւս ավելի վաղ զսպվածության կոչ էր արել։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սաքին հայտարարել է, որ Վաշինգտոնը հետեւում է Ղազախստանում ծավալվող իրադարձություններին եւ կողմերին հորդորում է չսրել վիճակը։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ասել, որ մենք լսել ենք Ռուսաստանում հնչեցված խենթ եւ կեղծ պնդումները, թե իբր Միացյալ Նահանգներն է այդ զարգացումների հետեւում: Ուզում եմ ընդգծել, որ դրանք բացարձակ սուտ պնդումներ են, ռուսական սովորական ապատեղեկատվության օրինակ: Վերջին տարիներին շատ ենք նման բաներ լսել»,- հայտարարել է Սաքին:

Սպիտակ տան մամուլի խոսնակն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Ղազախստանի ղեկավարներից պահանջում է զսպվածություն դրսեւորել, իսկ ընդդիմությանը հորդորում է պահանջները ներկայացնել խաղաղ եղանակով:

Ղազախստան բողոքի ցույցեր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քաղհասարակությունը դատապարտում է միջամտությունը
հաջորդը
Հոբ Հայաստանը

Նման հոդվածներ

Վաղը կմեկնարկի ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը

20:46 | 12.01.2022

ՀԱՊԿ անդամ երկրներին լուրջ մարտահրավերներ են սպասում

14:30 | 10.01.2022

«Պետության վրա զենքով գրոհողները բոլորովին այլ նպատակ են...

13:45 | 10.01.2022

Կայունացումից հետո ՀԱՊԿ զորախումբը դուրս կբերվի Ղազախստանից

13:21 | 10.01.2022

Իրավիճակը հանդարտվելու ու կարգավորվելու միտում ունի

15:54 | 08.01.2022

Ղազախստանում կրակոցները երեխայի կյանք են խլել

15:31 | 08.01.2022

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն