• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ծանր վիրավորանքի հոդվածը սպառնալիք է խոսքի ազատությանը

aliq 15:56 | 07.01.2022
aliq 15:56 | 07.01.2022
media

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեսբուքյան գրառման մեջ նշել, է, որ ՀՀ Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի հոդվածը եւ պրակտիկան չափազանց մտահոգիչ են, չնայած նրան, որ մարդուն հայհոյելը կամ վիրավորելն իր համար որեւէ պարագայում ընդունելի չէ:

Պաշտոնյաներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդված

Ըստ ՄԻՊ-ի՝ ինքը բազմիցս զգուշացրել է, որ չի կարելի նման հոդված [137.1] ընդունել, որ պայքարի սխալ տարբերակ է ընտրված, որ նոր խնդիրներ են առաջ գալու:

«Կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ու հոդվածի օգտին հանդես եկող պատգամավորներն իրենք անգամ ԱԺ-ում չէին կարողանում բացատրել՝ ինչ են նշանակում հոդվածի ձեւակերպումները: Հիմա այն վերածվել է պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդվածի, այն էլ ծանրացնող հանցակազմով»,- շեշտել է Արման Թաթոյանը:

Հոդվածը խիստ վտանգավոր է անձնական ազատության իրավունքի տեսանկյունից

Պաշտպանը նշել է, որ Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը խիստ վտանգավոր է անձնական ազատության իրավունքի համար: Ըստ նրա՝ թեեւ հոդվածի որեւէ մաս առհասարակ չի նախատեսում ազատազրկումը որպես պատիժ, ու հետեւաբար մարդուն կալանավորել (խափանման միջոց) չի կարելի, եզակի չեն դեպքերը, երբ, օրինակ, մարդիկ են ձերբակալվում:

«Նույնիսկ առկա է դեպք, երբ լրագրողը որեւէ քաղաքացուց կարող է հարցազրույց վերցնել, հետո չգիտես, թե ինչ չափանիշներով իրավապահ մարմինները գնում ու ձերբակալում են հարցազրույց տված քաղաքացուն»,- ընդգծել է ՄԻՊ-ը:

Թե՛ քաղաքացիները, թե´ լրագրողները չգիտեն՝ ինչ չափանիշներ են կիրառվում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ լրագրողներն իրեն են ներկայացրել մտահոգություններ, որ արդեն կան դեպքեր, երբ այս հոդվածի պատճառով քաղաքացիները չեն համաձայնում իրենց հարցազրույց տալ, վստահ չեն, որ քրեական հետապնդման չեն ենթարկվի կամ չեն ձերբակալվի:

«Ընդ որում՝ թե´ քաղաքացիները, թե´ լրագրողները չգիտեն՝ ինչ չափանիշներ են իրավապահ մարմինները կիրառում: Իրավապահ մարմիններն իրենք չունեն հստակ պատկերացում»,- հավելել է Պաշտպանը:

Հոդվածը խոչընդոտ է լրագրողների աշխատանքին

Ըստ Արման Թաթոյանի՝ լրագրողները նաեւ նշել են, որ այս դեպքում իրենք նաեւ հայտնվում են արհեստական բարոյական բեռի տակ, զգում են արհեստական կաշկանդվածություն մասնագիտական աշխատանքում:

Պաշտպանի կարծիքով` ՀՀ Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի հոդվածը սպառնալիք է նաեւ խոսքի ազատությանը, խոչընդոտ է լրագրողների աշխատանքին:

Իրավապահ մարմինները եւս հոդվածի «ձեռքը կրակն են» ընկել

ՄԻՊ-ը համոզմունք է հայտնել, որ այս հոդվածի «ձեռքը կրակն են» ընկել նաեւ իրավապահ մարմինների ծառայողները: Ըստ Պաշտպանի՝ հակառակն ասողները կա´մ ուղղակի քաղաքական նկատառումով են խոսում, կա´մ հոդվածի ընդունմանը մասնակից են ու անաչառ չեն:

«Բա ինչպե՞ս կարելի էր ամեն ինչ թողնել պրակտիկային: Չէ՞ որ այս հոդվածն ուղղակի անհնար էր լինելու կիրառել «հայհոյանքի կամ անպարկեշտ վիրավորանքի» բոլոր դեպքերի համար. նախ, այդքան ռեսուրս չկա եւ երկրորդ, միեւնույնն է` արտերկրից ու կեղծ էջերից «հոսող» հայհոյանքի ու վիրավորանքի դեմ այս հոդվածն ի վիճակի չէ պայքարելու։ Ստացվելու էր [ինչպես արդեն հիմա կա] Քրեական օրենսգրքի պարզապես խտրական կամ ընտրողական կիրառություն, ու բացարձակ անհասկանալի է, թե ինչ չափանիշներով են որոշվում «թիրախները»: Կիրառելու դեպքում էլ արձանագրվում են քաղաքացիների իրավունքների խախտումներ»,- նշել է ՄԻՊ-ը:

Հոդվածն ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի մասին հոդվածը [137.1] ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով, մասնագիտական դիտարկումներն անտեսելով։

«Սա նույնն է, որ, ասենք, մարդու սպանությունը քրեականացնող հոդված ընդունվի, բայց ոչ բոլոր սպանությունների դեպքում կիրառվի, քանի որ մարդկային ու տեխնիկական բավարար ռեսուրսներ, հնարավորություններ չկան, եւ դրան գումարած էլ այդ հոդվածը կիրառվի փորձարկումով, քանի որ որեւէ մեկը հստակ չգիտի, թե ինչ նշանակություն ունեն հոդվածի ձեւակերպումները: Արտերկրից կամ դիմակավորված սպանություն կատարողներն էլ մնան անպատիժ առհասարակ»,- ընդգծել է ՄԻՊ-ը:

Հոդվածի կասեցումն այլընտրանք չունի

Պաշտպանը հավելել է, որ դեռ հոկտեմբերին դիմել է Սահմանադրական դատարան ու միեւնույն ժամանակ միջնորդել կասեցնելու հոդվածի գործողությունը:

«Ցավոք, բարձր դատարանը չկասեցրեց: Հիմա մենք լրացուցիչ հիմքեր ենք հավաքում, որ նորից դիմեմ` կասեցնելու համար: Խոսքը քրեական հետապնդումների ու մարդու անձնական ազատության իրավունքի, խոսքի ազատության, լրագրողների մասնագիտական աշխատանքի մասին է. կասեցումն այլընտրանք չունի»,- եզրափակել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Այլախոհ մտավորականը հավանաբար Հայաստան կգա
հաջորդը
ՀԱՊԿ խաղաղապահների գործառույթները Ղազախստանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն