• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՊԿ խաղաղապահների գործառույթները Ղազախստանում

aliq 16:20 | 07.01.2022
aliq 16:20 | 07.01.2022
CSTO army Kazakhstan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը եւ ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը:

ՀՀ Կառավարության կայքում հրապարակվել է ՀՀ տարածքից դուրս ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշումը։ Այն ընդունվել է՝ ելնելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքից եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշումից։

«Թույլատրել ՀԱՊԿ անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին»,- նշված է հաղորդագրությունում:

100 զինծառայող Հայաստանից

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն է գործուղել խաղաղապահ ստորաբաժանում` բաղկացած 100 զինծառայողից։

«Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով`100 զինծառայող)»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ։

ՊՆ-ն հայտնել է նաեւ, որ առաքելության ընթացքում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների եւ ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:

Հայաստանին նման օգնության ակնկալիքով

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է, որ ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ գործի են դրվել՝ ցույց տալու համար, թե ինչպես պետք է աշխատեն։

«Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»,- նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ ՊՆ-ն պարբերաբար տեղեկություններ կտրամադրի Հայաստանից մեկնած զորախմբի մասնակցության եւ գործողության մասին։

Ղրղզստանը 150 զինծառայող ուղարկեց Ղազախստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո։

Ղրղզստանի խորհրդարանը համաձայնություն է տվել միանալու Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի առաքելությանը։

Ղրղզստանի փոխվարչապետ Կամչիբեկ Տաշիեւը խորհրդարանի նիստում ասել է, որ Ղրղզստանը Ղազախստան կուղարկի 150 խաղաղապահ եւ 19 միավոր զինտեխնիկա։

ՀԱՊԿ-ը որքան զորախումբ է ուղարկել Ղազախստան

ՀԱՊԿ-ի կազմում Ղազախստան է ուղարկվել մոտ 4000 խաղաղապահ։ ՀԱՊԿ անդամ երկրներից Ղազախստան ամենամեծաթիվ զորախումբն ուղարկել է Ռուսաստանը՝ 3000 զինծառայող։ Բելառուսն ուղարկել է 500 զինծառայող, Տաջիկստանը՝ 200։

Հիշեցնենք` ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Հայաստանը։

Տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու որոշման մասին

ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ ՄԱԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացման մասին:

Ստանիսլավ Զասը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ նշելով, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի դիմումի հիման վրա, հաշվի առնելով Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ ինքնիշխանության սպառնալիքը եւ ղեկավարվելով Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ եւ 4-րդ հոդվածներով, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել ՀԱՊԿ-ի զորքերի ուժերի եւ միջոցների կողմից Ղազախստանի Հանրապետության տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին:

Ստանիսլավ Զասը համապատասխան նամակներ է ուղարկել նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին եւ ՇՀԿ (Շանհայի համաձայնագրի կազմակերպության) գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովին, որոնցում միջազգային կազմակերպություններին տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողություն անցկացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշման մասին:

ԵՄ հանձնակատարին մտահոգել է զորախումբ ուղարկելու ՀԱՊԿ որոշումը

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը մտահոգությամբ է արձագանքել ղազախստանյան իրադարձություններին եւ խաղաղապահ զորախումբ ուղարկելու ՀԱՊԿ որոշմանը։

«Քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն։ Արտաքին ռազմական աջակցությունը հիշողություններ է արթնացնում իրավիճակների մասին, որոնցից անհրաժեշտ է խուսափել»,- նշել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Բորելն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու ճգնաժամի հանգուցալուծմանը։

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաեւ Բորելի խոսնակ Նաբիլա Մասսրալին։ Անդրադառնալով Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու ՀԱՊԿ որոշմանը՝ խոսնակն ընդգծել է, որ նման ցանկացած միջամտություն պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։

Ղազախստան բողոքի ցույցեր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ծանր վիրավորանքի հոդվածը սպառնալիք է խոսքի ազատությանը
հաջորդը
Ղազախստանում մոտ 4000 մարդ է ձերբակալվել

Նման հոդվածներ

Վաղը կմեկնարկի ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը

20:46 | 12.01.2022

ՀԱՊԿ անդամ երկրներին լուրջ մարտահրավերներ են սպասում

14:30 | 10.01.2022

«Պետության վրա զենքով գրոհողները բոլորովին այլ նպատակ են...

13:45 | 10.01.2022

Կայունացումից հետո ՀԱՊԿ զորախումբը դուրս կբերվի Ղազախստանից

13:21 | 10.01.2022

Իրավիճակը հանդարտվելու ու կարգավորվելու միտում ունի

15:54 | 08.01.2022

Ղազախստանում կրակոցները երեխայի կյանք են խլել

15:31 | 08.01.2022

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն