• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՊԿ խաղաղապահների հիմնական առաքելությունն ավարտվել է

aliq 13:15 | 11.01.2022
aliq 13:15 | 11.01.2022
Astana Kazakhstan

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունն ավարտվել է։ Ղազախական պետության ղեկավարը նշել է, որ  խաղաղապահ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից եւ կտեւի ոչ ավելի, քան տասը օր:

Ղազախստանը նոր վարչապետ ունի

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկրի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաեւը ստորագրել է Ալիխան Սմաիլովին Ղազախստանի վարչապետ նշանակելու  հրամանագիրը: Ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հավանություն էին տվել նախկին առաջին փոխվարչապետ Սմաիլովի թեկնածությանը վարչապետի պաշտոնում:

Ղազախստանի նախագահը կառավարության հրաժարականն ընդունել էր հունվարի 5–ին` երկրում սկսված անկարգություններից մի քանի օր անց։

Ավելի քան 400 մինչդատական հետաքննություն

Ղազախստանում 412 նախադատական հետաքննություն է սկսվել, այդ թվում՝ ահաբեկչության ու սպանությունների վերաբերյալ: Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկրում հակաահաբեկչական գործողություն հայտարարելու օրվանից 412 նախադատական հետաքննություն է սկսվել, այդ թվում՝ ահաբեկչության ու սպանությունների վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ` իշխանության ներկայացուցիչների նկատմամբ սպանությունների, բռնության, խուլիգանության, պետական մարմինների շենքերի վրա հարձակման փաստերով հարուցվել է 388 քրեական գործ։ Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար  վարչական պատասխանատվության է ենթարկվել 2161 մարդ:

Ղազախստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից  հայտնել են, որ  Ղազախստանի իրավապահ մարմինները երկրում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ գրեթե 10 հազար մարդ են ձերբակալել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախի Ասկերանի շրջանում վտանգավոր արկ է ոչնչացվել
հաջորդը
Սպիտակ տունը մերժել է Կրեմլի պահանջները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն