• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բողոքի ցույց ընդդեմ թալիբների խտրական քաղաքականության

aliq 20:00 | 11.01.2022
aliq 20:00 | 11.01.2022
Female protesters in Kabul

Ըստ աֆղանական Aamaj News գործակալության՝ հունվարի 11-ին մի խումբ աֆղանստանցի կանայք բողոքի ցույց են կազմակերպել Քաբուլում: Նրանք հանդես են եկել կանանց նկատմամբ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման վարած քաղաքականության դեմ: Ցույցի մասնակիցները բացել են «թալիբների բռնակալությանը վերջ տալու» կոչերով ցուցապաստառներ:

Ըստ ցուցարար կանանց՝ իշխանության գլուխ անցնելուց հետո արմատականները սկսել են բազում սահմանափակումներ մտցնել կանանց եւ աղջիկների նկատմամբ՝ դա բացատրելով պետության մեջ «իսլամին համապատասխանող միջավայր» ստեղծելու անհրաժեշտությամբ:

Թալիբները, մասնավորապես, վերացրել են շուրջ 20 տարի գոյություն ունեցող՝ Կանանց գործերի նախարարությունը՝ փոխարենը ստեղծելով 1996-2001 թվականներին թալիբների իշխանության օրոք գործող իսլամական «բարքերի ոստիկանության» գործառույթներով օժտված մարմնի նմանակը:

Միեւնույն ժամանակ «Թալիբանի» ներկայացուցիչները երկրի նահանգների մեծ մասում սահմանափակել են աղջիկների՝ դպրոց հաճախելու հնարավորությունը, կին հեռուստահաղորդավարներին պարտավորեցրել են հիջաբ կրել, իսկ տեղական հեռուստաալիքներին հանձնարարել են ձեռնպահ մնալ թույլ սեռի ներկայացուցիչների մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունից:

Միջազգային հանրությունը քննադատել է նաեւ թալիբների կազմած ժամանակավոր կառավարությունում կանանց բացակայությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ
հաջորդը
Հեռախոսազրույց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն