• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ Բրյուսելում

aliq 19:40 | 12.01.2022
aliq 19:40 | 12.01.2022
NATO Russia

Բրյուսելում 2019-ից ի վեր առաջին անգամ տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որի քննարկման թեման անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջ քաշած պահանջներն են։ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի բանակցություններն ավելի քան 4 ժամ են տեւել։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը:

Բանակցություններին մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ռազմական դաշինքի 30 պետությունների մշտական ներկայացուցիչները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել են փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն եւ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Այս հանդիպումը հունվարի 9-10-ը Շվեյցարիայի բանակցությունների շարունակությունն էր: Վաղը խորհրդակցություններ են նախատեսված ԵԱՀԿ հարթակում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մենաբանել է բրյուսելյան հանդիպումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Բրյուսելում ավարտված Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, այն որակել է կարեւոր եւ անհրաժեշտ: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ Ռուսաստանի միջեւ լուրջ տարաձայնություններ կան, դրանք հեշտ չէ հաղթահարել, բայց կարեւոր էր երկխոսություն սկսել։

Որպես գլխավոր ձեռքբերում Ստոլտենբերգը նշել է Մոսկվայում եւ Բրյուսելում իրենց առաքելությունների աշխատանքը վերականգնելու` Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի մտադրությունը: ՆԱՏՕ-ն պատրաստ է կրկին բացելու իր ներկայացուցչությունը Մոսկվայում եւ նախապայմաններ չի ներկայացնում Բրյուսելում ռուսական առաքելության աշխատանքի վերականգնման համար:

Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու հրթիռների նկատմամբ փոխադարձ սահմանափակումը եւ միջուկային քաղաքականության հարցը:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ հակասությունները հեշտ չի լինելու հաղթահարել, սակայն դրական նշանն այն է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները եւ Ռուսաստանը նստել են մեկ սեղանի շուրջ եւ քննարկել կարեւոր հարցեր։

Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում ի թիվս այլ հարցերի քննարկվել է Ուկրաինայի խնդիրը՝ միաժամանակ մատնանշելով կողմերի միջեւ լուրջ տարաձայնությունները:

«ՆԱՏՕ-ն իր հիմնական սկզբունքների հարցում զիջումների չի գնա: ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այսօր Ռուսաստանին կոչ են արել դուրս բերելու իր բոլոր ուժերը Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից»,- շեշտել է Ստոլտենբերգը:

Նա հայտնել է, թե ՆԱՏՕ-ի դաշնակիցները համակարծիք են, որ ՌԴ-ն չի կարող վետո դնել Ուկրաինայի` դաշինքին անդամակցությանը եւ պատրաստ են աջակցելու Կիեւին: Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ընտրելու իր ճանապարհը։ Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության երաշխիքները չեն տարածվում Ուկրաինայի վրա:

«Դաշնակիցները համաձայն են, որ միայն Ուկրաինան եւ դաշինքի 30 դաշնակից կարող են որոշել, թե երբ Ուկրաինան պատրաստ կլինի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը շեշտել է, որ Ուկրաինան չի կարող սպառնալիք լինել Ռուսաստանի՝ հզոր միջուկային տերության համար։

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում

ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջների, դրանց թվում դեպի արեւելք դաշինքի չընդլայնելու հարցի վերաբերյալ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ներկայում չի քննարկվում:

ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչը հավելել է, որ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն առաջվա պես գործում են եւ ենթակա չեն քննարկման:

«Այդ հիմնական սկզբունքները նախատեսում են, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինքը որ միությանը պատկանի… Բայց ցանկանում եմ հստակ նշել, որ ներկայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը չի քննարկվում»,- ասել է Հեբեշտրայտը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից հետո ասել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվի «բաց դռների» քաղաքականությունից՝ մերժելով երկրներին անդամակցելու դաշինքին, միաժամանակ հավելել է, թե հնարավոր է փոխզիջման հասնել Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի չտեղակայման հարցում։

Փոխադարձ պահանջներ եւ անվստահություն

2021-ի վերջին Ռուսաստանը հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան արեւմտյան գործընկերներից պահանջում է իրավաբանական երաշխիքներ տալ այն մասին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի արեւելքի ուղղությամբ, Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ–ի անդամ, եւ դաշինքը ռազմակայաններ չի ստեղծի հետխորհրդային երկրներում։

Ռուսաստանը Արեւմուտքից փաստաթղթով ամրագրված «անվտանգության երաշխիքներ» է պահանջում, դրանց թվում՝ երբեք չընդունել Ուկրաինային կամ նախկին ԽՍՀՄ այլ երկրի ՆԱՏՕ-ի կազմ եւ դուրս բերել ռազմական ենթակառուցվածքներն ու դաշինքի ուժերը Արեւելյան Եվրոպայի այն երկրներից, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքին են միացել 1997-ից հետո:

Արեւմտյան երկրներն էլ մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա, որի սահմաններին կենտրոնացրել է հազարավոր զինվորականների եւ ռազմական տեխնիկա։

Մոսկվան հերքում է մեղադրանքները եւ Կիեւին մեղադրում Արեւմուտքի օգնությամբ ռազմական ներուժը մեծացնելու համար, իսկ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին քննադատում է Ռուսաստանի սահմանների մոտ զորավարժություններ անցկացնելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սպիտակ տունը հավանություն է տվել պատժամիջոցներին
հաջորդը
Թուրքիան, Հարավային Կովկասը, Իրանն ու Մերձավոր Արեւելքը կապող թունել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն