• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվան Անկարայից պարզաբանում է պահանջել

aliq 18:17 | 14.01.2022
aliq 18:17 | 14.01.2022
Sergey Lavrov, Foreign Minister of Russia

2021-ին Ռուսաստանի դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Մոսկվան, հանձին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Անկարայից պարզաբանում է պահանջել Թուրքիայի նախագահի խորհրդականի հայտարարությունների վերաբերյալ։

«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը բառացի դատապարտեց Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողությունները: Այժմ մենք մեր թուրք գործընկերներից պահանջել ենք պարզաբանել, թե ինչ է դա նշանակում»,- ասել է Լավրովը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Իհսան Շեները, մասնավորապես, հայտարարել էր, որ Ղազախստանը Թուրքիայի դաշնակիցն է Թյուրքական պետությունների կազմակերպությունում, որն «ազատվել է 30-ամյա խորհրդային լծից» ու կարող է վերադառնալ իր մշակութային արմատներին։

Շեները նշել է, որ Ղազախստանին այժմ ցանկանում են «նոր լծի տակ» մտցնել` ակնարկելով խաղաղապահ ուժերի տեղակայումը։

Այսօր ավելի վաղ Էրդողանի խորհրդականի հայտարարություններին անդրադարձել էր Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, որը հույս է հայտնել, որ Թուրքիան կհրաժարվի Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններ անելուց եւ չի «փորձի պղտոր ջրում ձուկ որսալ»: Նա նշել էր , որ Ղազախստանի խորհրդային անցյալի մասին անհարգալից արձագանքը հակասում է ռուս-թուրքական բարեկամության ոգուն։

Ահաբեկիչների քնած բջիջների դեմ պայքարը կշարունակվի

Այլ երկրներում ղազախական իրադարձությունների կրկնության հնարավորությունը մեկնաբանելով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է վառոդը չոր պահի։ Նա ասել է, որ Ղազախստանի նախագահն իր դաշնակիցներին է դիմել Հավաքական անվտանգության մասին պայմանագրին ու ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։

«ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ վերջին տարիներին խաղաղարար ներուժի ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերը բավականին արդյունավետ են եղել եւ պարզվեց` շատ ու շատ պահանջված», — նշել է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է «խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» հայտնի արտահայտությունը՝ նշելով, որ, բարեբախտաբար, բանը պատերազմի չհասավ, իսկ  խաղաղապահների ներուժն իր գործունակությունն ապացուցեց ամբողջ աշխարհին։

Սերգեյ Լավրովը հույս է  հայտնել, որ Ղազախստանի փորձը հազիվ թե կրկնվի՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ վառոդը հարկավոր է չոր պահել: Ռուսաստանն էլ, ըստ Լավրովի, ամեն ինչ անում է իրադարձությունների նման զարգացումը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում կանխելու համար։

ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ եթե այնուամենայնիվ, ինչ–որ բան տեղի ունենա, ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի: Նա նշել է, որ Կենտրոնական Ասիայում եւ այլ երկրներում իրավիճակը խարխլելու արտաքին ոտնձգությունները չեն վերացել, նույնիսկ ավելի համառ են դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հեռացավ Աֆղանստանից՝ երկիրը թողնելով ներկայիս վիճակում։

Լավրովն ընդգծել է, որ ահաբեկիչների քնած բջիջների դեմ պայքարը պետք է շարունակվի, թեեւ դա արդեն հատուկ ծառայությունների գործառույթն է, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ-երկրների շրջանակում:

Ընդլայնման հնարավորություններ

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի ընդլայնման հնարավորությունների թեմային՝ Լավրովը հայտարարել է, որ կազմակերպության լիիրավ անդամներից բացի՝ ստեղծվում են գործընկեր եւ դիտորդ երկրների ինստիտուտներ:

ՀԱՊԿ մշտական անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Այժմ ՀԱՊԿ ԽՎ-ում մշտական անդամներից բացի կան միայն դիտորդ երկրներ՝ Աֆղանստանը եւ Սերբիան:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ գրված է` ով ցանկանում է միանալ, պետք է դիմի նման խնդրանքով»,- նշել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում պետությունների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, որով փոփոխություններ են կատարել կանոնադրությունում, եւ բացի լիիրավ անդամներից՝ ստեղծվում են գործընկեր եւ դիտորդ երկրների ինստիտուտներ:

Ըստ Լավրովի՝ առնվազն շփումներ ստեղծելու առումով հետաքրքրություն կա:

Դեռ 2021-ի հուլիսին ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում առաջարկ է եղել քննարկելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետությունների ինստիտուտ հիմնելու հարցը։ Նա նշել էր, որ գործընկեր պետությունները խորհրդատվական ձայնի, ինչպես նաեւ փաստաթղթերի պատրաստմանը եւ հավաքական որոշումների մշակմանը մասնակցելու իրավունք կստանան։ Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նշել էր, որ նոր ձեւաչափի նկատմամբ հետաքրքրվածություն են դրսեւորում շատ երկրներ, սակայն նշել է դրանցից երկուսին՝ Ադրբեջանը եւ Պակիստանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մասաչուսեթսում Ցեղասպանության պատմություն կդասավանդվի
հաջորդը
Պատվաստումային շարժական կետ Հանրապետության հրապարակում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն