• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արտգործնախարարները կայցելեն Դոնբասի շփման գիծ

aliq 11:45 | 17.01.2022
aliq 11:45 | 17.01.2022
Ukraine Donetsk & Lugansk

Ըստ «Deutsche Welle»-ի՝ Գերմանիան եւ Ֆրանսիան Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդի նոր փորձ են ձեռնարկում: Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը եւ Ֆրանսիայի նրա  գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանը մտադիր են մոտ ժամանակահատվածում այցելել Դոնբասի շփման գիծ:  Այցի հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն նշվում է, որ հնարավոր է իրականացնել ոչ ուշ, քան փետրվարին:

«Տիկին Բերբոկը սկզբում կուղեւորվի Ուկրաինա ԱԳ նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի շրջանակում: Այնուհետեւ կնախապատրաստվի ֆրանս-գերմանական համատեղ այց շփման գիծ»,- հայտնել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Գերմանիայի արտգործնախարարը հունվարի 17-ին կայցելի Կիեւ, կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Կանադայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին այս շաբաթ վեցօրա այց կկատարի Ուկրաինա:  Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ այցի նպատակն է վերահաստատել Կանադայի հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ:

Կանադան աշխատելու է իր միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին եւ պաշտպանելու ուկրաինացիների արժանապատվությունն ու մարդու իրավունքները:

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսին, ղեկավարները՝ հունիսին

Ըստ գերմանական DPA գործակալության՝ «Մեծ յոթնյակի» (G7) արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս տարվա մայիսի 12-14-ը Գերմանիայում, որն այս տարի նախագահում է G7-ում։

Գործակալության տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա Բալթիկ ծովի ափի Վանգելս կոմունայում, իսկ բանակցությունները կանցկացվեն Վայսենհաուս ամրոցում:

«Մեծ յոթնյակի» պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-28-ը Էլմաու դղյակում, որտեղ 2015-ին Գերմանիան ընդունել էր G7 գագաթնաժողովը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ըստ Լուկաշենկոյի՝ Ալմաթիում կանխվեց գունավոր հեղափոխությունը
հաջորդը
Հավաստագրից կզրկվեն, եթե խթանիչ պատվաստանյութ չստանան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն