• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը դուրս կբերվի մինչեւ հունվարի 19-ը

aliq 13:42 | 17.01.2022
aliq 13:42 | 17.01.2022
CSTO army Kazakhstan

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից դուրս կբերվի մինչեւ հունվարի 19-ը։

«Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումները, ամբողջ անձնակազմը դուրս կբերվեն Ղազախստանի տարածքից եւ կտեղափոխվեն իրենց մշտական ​​տեղակայման վայրեր»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Զասը հավելել է, որ խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ «տաքգլուխների», գուցեեւ տապալել է որոշ գաղափարներ ու ծրագրեր։ Խաղաղապահների գործոնը, կազմակերպության գլխավոր քարտուղարի կարծիքով, նպաստել է այս իրավիճակի շրջադարձին ու կայունացմանը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահն այն համոզմունքն էր հայտնել, որ խաղաղապահների տեղակայումը խախտել է անկարգությունների կազմակերպիչների ծրագրերը։ Նա հավելել էր, որ ՀԱՊԿ-ը ամրապնդման կարիք ունի, քանի որ առաջիկայում ՀԱՊԿ անդամ երկրներին լուրջ մարտահրավերներ են սպասում:

«Մեր խաղաղապահների գործողությունները համապատասխանում էին կազմակերպության իրավական փաստաթղթերին, իրավական դաշտին, ուստի նրանց գործողությունների օրինականությունը, նաեւ Ղազախստանի նախագահի դիմումի օրինականությունը կասկածից վեր են»,- շեշտել է ՀԱՊԿ քարտուղարը։

Դեռ հունվարի 10-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել էր,  որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունն ավարտվել է, եւ հավելել էր, որ խաղաղապահ ուժերի դուրսբերումը կտեւի ոչ ավելի, քան տասը օր:

Ղազախստանի պետքարտուղար Երլան Կարինն իր հերթին նշել էր, որ ՀԱՊԿ առաքելությունը բացառապես խաղաղապահ բնույթի է եւ նախատեսված է կարճ ժամանակահատվածի համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
1 միլիոն 761 հազար 529 պատվաստում Հայաստանում
հաջորդը
Ավստրիայում պատվաստումը պարտադիր կդառնա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն