• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

ՀՀ նախագահը գնաց, որ… գա

Մհեր Արշակյան 16:30 | 24.01.2022
Մհեր Արշակյան 16:30 | 24.01.2022
caricature chair
հեղ. Վ. Բոսենկո

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը անակնկալ է եղել նույնիսկ վարչապետ Փաշինյանի համար: Դա երեւում է «սլիվի» բացակայությունից: «Հայկական ժամանակը» հաստատ կգրեր, որ սպասվում է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Փաշինյանը դա իր գզրոցում պահողը չէր:

Եվ, ուրեմն, ինչո՞ւ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց: Ըստ ամենայնի՝ նա առել է Հայաստանի քաղաքական կառավարման համակարգի փոփոխության հոտը եւ պատրաստվում է մասնակցելու համապետական քվեարկությամբ նախագահի ընտրություններին:

Ճիշտ է, դեկտեմբերին Փաշինյանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունները չպետք է փոխեն քաղաքական կառավարման համակարգը, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Թեպետ կառավարման համակարգի փոփոխությունը միշտ քաղաքական է եւ հետո է այն իբրեւ պատվեր իջեցվում իրավաբանների մակարդակի, բայց, ըստ իս, սա այդ դեպքը չէ, խորհրդարանական համակարգը կփոխվի: Եվ Արմեն Սարգսյանը սա գիտի: Մարդը հրաժարական է տալիս, որ դառնա… ՀՀ նախագահ:

Նախագահ դառնալու առաջին օրից նա գիտեր, որ մեծ լիազորություններ չունի ու չի կարող ազդել բազմաթիվ որոշումների վրա, չի կարող վետտո կիրառել անցանկալի օրենքների վրա, չի կարող ազդել պատերազմին ու խաղաղությանը վերաբերող հարցերի վրա, նա համարյա ոչ մեկն է: Ինքն այս ամենը գիտեր առաջին օրից, բայց հրաժարական է տալիս 4 տարի հետո:

Ի՞նչ մեղու կծեց այդ մարդուն: Հատկապես որ խորհրդարանական կառավարում ունեցող երկրներում նախագահների դերը զուտ արարողակարգային է, եւ երբ համաձայնում ես նախագահ դառնալ, հենց արարողակարգային լինելուն ես համաձայնում: Ոչ ոք քեզ համար հընթացս Սահմանադրություն չի փոխի:

Գրեթե համոզված եմ, որ հեռանալուց առաջ Հայաստանում իր քաղաքական հեռանկարների որոշակիությունը Արմեն Սարգսյանը քննարկել է դրսի եւ ներսի որոշ ուժերի հետ: Դիցուք, Հայաստանում իր քաղաքական ներգրավածության ավելի մեծ չափաբաժին է ուզում նաեւ գործարար Ռուբեն Վարդանյանը: Երկուսն էլ բիզնեսմեն են ու քիչ ֆինանսների չեն տիրապետում: Խիստ հավանական է, որ նախագահի համապետական ընտրություններում այս երկուսը կներկայանան միասնական՝ նախագահ-վարչապետ հնարավոր տանդեմով:

Սակայն հեռանալու պահին Արմեն Սարգսյանը մի ավելի «էքսցենտրիկ» բան էլ արեց՝ նա «վառեց» ՀՀ նախագահի աթոռը: Իրենից հետո եկողին նա ասաց, որ եկողը մարիոնետ է լինելու, ուրիշ ոչինչ, եկողն այդ աթոռին նստելու է որպես թոշակառու կամ ձրիակեր, որովհետեւ իրենից ոչինչ կախված չի լինելու: Նա հայ հասարակությանն ասում է՝ հանկարծ եկողին լուրջ չվերաբերվեք, ով էլ որ նա լինի:

Ինքը՝ Արմեն Սարգսյանը, Լոնդոնից գալուց ուներ լեգիտիմության խնդիր: Մարդը, պարզվեց, ՀՀ քաղաքացի չէր, հետո Փաշինյանն ամբողջ ազգին ասաց, որ տեսել է Սարգսյանի քաղաքացիության թուղթը, որին հազիվ թե որեւէ մեկը հավատաց: Արմեն Սարգսյանի հեռանալով Հայաստանում փակվում է պետական կառավարման համակարգում ոչլեգիտիմության վերջին դուռը: Մնում է հասկանալ, թե ինչ «աչքի լույսի» է վստահվելու նախագահի աթոռը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոր հուշաքար՝ «Քարինջի եռաբլուր»-ում
հաջորդը
Շվեդիան դեռ մտադիր չէ ՆԱՏՕ-ին անդամակցել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն