• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ցրտահարության դատապարտվածները

Աննման Մինասյան 17:15 | 25.01.2022
Աննման Մինասյան 17:15 | 25.01.2022
Tanashyan family

Գյումրու Սախարովի հրապարակի տարածքում տեղակայված աղբի ու մետաղի կույտի նմանվող տնակում Տանաշյաններն են ապրում։ Թե ինչպիսի անմարդկային ու գիտակցության մեջ չտեղավորվող տեսարանի ականատես եղանք, բառերով նկարագրելն անհնար է։ Ոսկեղենիկ հարուստ հայերենը չունի ածականներ՝ տեսարանը բնորոշելու համար։

Նեղլիկ, մութ ու ցուրտ տնակում վառարանի թույլ կրակից ավելի ուժեղ ջարդված առաստաղից ու պատերից ներթափանցող լույսն էր։ Տանտերերը՝ Խորեն եւ Լալա Տանաշյանները, վերարկուներով ու երկարաճիտ կոշիկներով են՝ հնարավորինս վառարանին մոտ կանգնած։ Ամուսինները հիշում ու պատմում են իրենց բաժին հասած ծանր կյանքի ու դեգերումների մասին։

Tanashyan family

Լալան հարս է եկել 1994 թվականին։ Ամուսնու հետ տեղափոխվել են տնակում բնակվելու, քանի որ մեծ ընտանիքին փոխհատուցված բնակարանից իրենց բաժին չի հասել։

Հրդեհի պատճառով զրկվել են տնակից, տեղափոխվել մեկ այլ ժամանակավոր կացարան, մինչեւ նույն տարածքում նորը տեղադրեին։ Վերադարձել են հարազատ հասցե, բայց կրկին հարկադրաբար տեղափոխվելու խնդրին են բախվել։ Տնակի տարածքում շինարարական աշխատանքների նպատակով Տանաշյանների խարխուլ կացարանը վերջերս տեղափոխել են մի քանի մետր հարավ՝ խոստումով, որ ընտանիքի կեցության հարցը կլուծեն առաջնահերթ։

Անգամ հարեւան տնակներում ապրող մարդիկ են սրտնեղում, ասում՝ մենք կդիմանանք, այս մարդկանց վիճակն անտանելի է, գոնե մի բան անեն, թե չէ մի առավոտ էլ չեն արթնանա։ «Մարդուն ուղարկել այս պայմաններում ապրելու նշանակում է ցրտահարությունից մահվան դատապարտել»,- ասում են հարեւանները։

Նոր տարում Տանաշյանների ընտանիքում մեծ համալրում է սպասվում, գարնանը կծնվեն երկու թոռնիկները, իսկ որտեղ են մեծանալու՝ անհայտ է։ «Մենք առողջության մասին մոռացել ենք, մեր մասին չենք էլ մտածում, գոնե երեխաները չհիվանդանան»,- ասում է Խորենը։

Անցած տարեվերջին ընտանիքն աջակցության խնդրանքով դիմել է Գյումրու նորընտիր քաղաքապետին։ Տանաշյաններին նա հորդորել է նամակ գրել Համահայկական հիմնադրամին։ Հիմնադրամից, սակայն, պատասխան չեն տվել ընտանիքին։

Tanashyan family

Ամուսիններն ասում են՝ «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունն է մշտապես իրենց ձեռք մեկնում, օգնում վառելափայտով, սնունդով, եւ, որ ամենակարեւորն է, Խորենին աշխատանքի են ընդունել վառելափայտի ծրագրում։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով մարզի 22 քաղաքային եւ գյուղական ոչ հիմնական շինությունների փաստագրման ճշգրտման գործընթացն ավարտվել է, ուղարկվել կառավարություն։

Ըստ ավարտուն գործընթացի՝ 2019 թվականի տվյալներով մարզում փաստացի հաշվառվել է 3547 տնակ, իսկ 2022-ի տվյալներով թիվը փոքր-ինչ նվազել է՝ 3456։ Այս ընթացքում ապամոնտաժվել է 221 ոչ հիմնական շինություն, բայց ավելացել 182 տնակ՝ ի հաշիվ փաստագրումից ինչ-ինչ պատճառներով դուրս մնացած ընտանիքների համալրման։ Ըստ վերջնարդյունքի՝ եղել են նաեւ կրկնվող կամ գոյություն չունեցող 52 տնակներ։

Tanashyan family

«Գյումրի» բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ ինչպես նախկինում, այս տարի եւս ցրտահարության դեպքեր կան։

Մինչ կառավարությունում կորոշեն, թե երբ կամ ինչ եղանակով կլուծվի կամ չի լուծվի անօթեւանության հարցը, Գյումրիում արդեն «ցրտահարությունից փտախտ» ախտորոշմամբ մի կին է տեղափոխվել Երեւանի այրվածքաբանական կենտրոն։ 44-ամյա միայնակ կնոջ ստորին վերջույթները կհատվեն։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

անօթեւանները գյումրիում
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էլեկտրաէներգիայի համաժամանակյա անջատումներ
հաջորդը
Վնասազերծվել է կեղծ ՔՈՎԻԴ անձնագրեր վաճառող խմբավորում

Նման հոդվածներ

Պետության պարտավորությունից դուրս տնակաբնակները

18:30 | 05.02.2022

Տնակներում չեն ապրում, գոյատեւում են

14:00 | 24.01.2022

3456 ընտանիք՝ ժամանակավոր տնակներում

16:45 | 19.01.2022

Գյումրիում ցրտահարվում են

15:00 | 17.01.2022

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն