• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀարեւաններՔաղաքականություն

Թուրքիան ուզում է հավասարակշռություն ստեղծել

aliq 14:15 | 26.01.2022
aliq 14:15 | 26.01.2022
Erdogan
լուս. Anadolu Agency

Ըստ թուրքական «Sabah» օրաթերթի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով Անկարայի արտաքին քաղաքականության մեջ նոր շրջափուլի սկիզբ է դրվել։

Պարբերականը նշում է, որ որպես «խաղաղության, կայունության ու վստահության դիվանագիտություն» սահմանված այս նոր շրջանում նախատեսվող քայլերը հանգամանորեն ծրագրվել եւ արդեն կյանքի են կոչվել։

Նախորդ ամիսներին նախագահ Էրդողանը հանդիպումներ է ունեցել աշխատակազմի հետ ու քննարկել արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը, արդյունքում որոշում է կայացվել սկսել դիվանագիտական նոր շրջափուլ։ Այս նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր։ Նոր արտաքին քաղաքականության մշակման ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։

Հարաբերությունները զարգացնելու հարցում որպես առաջնահերթություն առանձնացվել են չորս թիրախային ուղղություններ՝ Հայաստան, Իսրայել, ԱՄՆ եւ Պարսից ծոցի երկրներ։

Նախազգուշացում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը (ՀԿԹՀ)

Առաջին հերթին առանձին ժողով է հրավիրվել ՀԿԹՀ-ում ստեղծված խնդիրների քննարկման նպատակով, այս հարցում դրվել է հստակ դիրքորոշում, որից հետո ՀԿԹՀ ղեկավարությանը նախազգուշացվել է իր գործողություններում Թուրքիայի դրույթների շրջանակից դուրս չգալ։

Մյուս երկրների հետ հարաբերությունների հարցում ծրագրվում է հետեւյալը․

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն անշեղորեն կշարունակվի։ Արդեն մեկնարկել են երկկողմանի չվերթերը։ Նախատեսվում է թռիչքներ իրականացնել նաեւ դեպի Թուրքիայի այլ շրջաններ։ Բացի դրանից, ըստ պարբերականի, առաջիկայում ծրագրվում է Վանը եւ սահմանամերձ մի շարք այլ շրջաններ վերածել հայերի համար զբոսաշրջային վայրերի։

«Ե՛վ հարաբերությունների կարգավորման, ե՛ւ զբոսաշրջության նպատակով հայերի տեսանկյունից կարեւոր մի քանի կամուրջներ (եւ հատկապես պատմական նշանակության այլ շինություններ) վերականգնելու ծրագրեր էլ կան։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենամեծ խոչընդոտը Սփյուռքի ճնշումն է։ Այս ճնշումը վերացնելու նպատակով սահմանը բացվելու է հատկապես առեւտրային նպատակներով»,- ընդգծում է «Sabah»-ը։

Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին քայլերն արվել են այն միջադեպից հետո, երբ Իսրայելից ժամանած երկու զբոսաշրջիկներ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը լուսանկարելու պատճառով ձերբակալվել, հետո ազատ էին արձակվել։

Ըստ պարբերականի՝ երկու երկրների հարաբերություններում սառույցների հալեցմանը նպաստել է նաեւ ղեկավարների հեռախոսազրույցը։ Սրան հաջորդող շրջանում անհրաժեշտություն կլինի երկուստեք ուշադրություն դարձնել երկխոսության ընթացքում կիրառվող լեզվին։ Նախ լեզուն, հետո արդեն հարաբերությունները կկարգավորվեն։ Առաջիկայում ակնկալվում է դեսպանություններ բացել։ Այս ուղղությամբ հայտնի է դարձել, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Իսրայելը միմյանց ներկայացրել են դեսպանի իրենց թեկնածուների ցանկը։ Ավելի ուշ նախատեսվում է նաեւ երկրների ղեկավարների հանդիպում։

Պարսից ծոցի երկրներից Քուվեյթի եւ Քաթարի հետ Թուրքիան ջերմ հարաբերություններ ունի, նշում է «Sabah»-ը։ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների կարգավորման արդեն սկսված գործընթացը նախատեսվում է շարունակել մեծ արագությամբ։ Նպատակների շարքում է նաեւ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների զարգացումը։

Թուրքիան աշխատանքներ է տանում, որպեսզի Լիբիայի ընտրություններում հաղթեն իրեն մտերիմ ուժերը։ Այս նպատակով հանդիպումներ են իրականացվում աշիրեթների հետ։ Ծրագրվում է նաեւ Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորել ու տարածաշրջանում ստեղծել հավասարակշռություն։

Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը կօգնի ՆԱՏՕ-ին չանդամակցող իր խոշոր դաշնակցին
հաջորդը
Իսրայելում սկսել են չորրորդ չափաքանակով պատվաստումները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն