• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Առնվազն երեք տարով կազատվեն «օդի հարկից»

aliq 19:07 | 26.01.2022
aliq 19:07 | 26.01.2022
Zvartnots Airport

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթի ուղեւորները կազատվեն «օդի հարկից»: Ստամբուլի ուղղությունը դարձել է 17-րդը, որը սպասարկող ավիաընկերությունները 3 տարով ազատվելու են տոմսի արժեքում ներառված «օդի հարկից»:

Ըստ քաղավիացիայի կոմիտեի՝ արտոնություն կտրամադրվի վերջին 12 ամսում չսպասարկված նոր ուղղություններ բացած ավիաընկերություններին։ Արտոնություններ տրամադրելիս ավիաընկերություններից կպահանջվի չվերթեր իրականացնել ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ սեզոնայնությունից։ Արտոնությունը կտրամադրվի 3 տարի ժամկետով՝ եւս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Կոմիտեն հունվարի 10-ին թուրքական Pegasus Airlines  ընկերությանը թույլատրել է չարտերային թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ ուղղությամբ։ Փետրվարի 2-ին եւ 5-ին երկու չվերթ է նախատեսված, սակայն փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական (երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ) երեք չվերթ կկատարի:

Իր հերթին դեպի Ստամբուլ չվերթեր կիրականացնի նաեւ հայկական FlyOneArmenia ավիաընկերությունը՝ փետրվարի 2-ից շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին: Ապրիլից նախատեսվում է հաճախականության ավելացում` շաբաթական 3 անգամ (երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին)։

Ավիատոմսերի արժեքի մեջ ներառվող 10 հազար դրամ ֆիքսված գումարը որպես «Օդի հարկ» Հայաստանում գործում է ավելի քան 10 տարի: 2009-ի մարտի 29-ից Հայաստանից մեկնող բոլոր անձինք (բացառությամբ մինչեւ 12 տարեկան երեխաների, տարանցիկ ուղեւորների, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների եւ վետերանների, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիների, Հայաստանի ազգային հերոսների եւ Խորհրդային Միության հերոսների) ավիատոմսը գնելիս հարկվում են «օդի հարկով»:

2019-ի դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է «օդի հարկի» գծով հարկային արտոնությունների սահմանում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ի դեմ պատժամիջոցներում զգուշություն դրսեւորելու հորդոր
հաջորդը
ՌԴ-ն զորավարժություններ է սկսել Սեւ ծովում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն