• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եթե Ռուսաստանից է կախված, ուրեմն պատերազմ չի լինի

aliq 15:15 | 28.01.2022
aliq 15:15 | 28.01.2022
Sergey Lavrov

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, շոշափելով պատերազմի հավանականության թեման անվտանգության երաշխիքների հարցով Մոսկվայի առաջարկությունների եւ Արեւմուտքի պատասխանի համատեքստում, հայտարարել է, որ եթե դա կախված է Ռուսաստանից, ուրեմն պատերազմ չի լինի:

«Մենք պատերազմ չենք ուզում, բայց նաեւ թույլ չենք տա կոպտորեն տրորել, արհամարհել մեր շահերը»,- շեշտել է Լավրովը «Sputnik», «Эхо Москвы», «Говорит Москва» եւ «Комсомольская правда» ռադիոկայաններին տված հարցազրույցում:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները չեն ավարտվել: Ըստ նրա՝ ռուս-ամերիկյան նոր հանդիպումը տեղի կունենա մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում։

Լավրովը հավելել է, որ ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ականները, ավելի քան մեկ ամիս ուսումնասիրում էին պարզագույն առաջարկները, որոնք ամփոփված են Վաշինգտոնի հետ պայմանագրի նախագծերում եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համաձայնությունում։

Ռացիոնալության հատիկներ՝ պատասխաններում

«Միայն երեկ չէ առաջին օրն ենք ստացել պատասխանները, որոնք արեւմտյան ոճով շատ բան մշուշոտում են, բայց այնտեղ ռացիոնալության հատիկներ կան, ինչպես արդեն նշել եմ, երկրորդական հարցերում»,- ասել է նախարարը։

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ հայտարարություններն ու դրանց կիրառումը համարժեք կլինեն հարաբերությունների խզմանը, եւ Վաշինգտոնում դա հասկանում են։

«Չեմ կարծում, թե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումը բխում է որեւէ մեկի շահերից»,- ընդգծել է Լավրովը։ Պատասխանելով անձամբ իր նկատմամբ պատժամիջոցների մասին հարցին՝ նա կատակել է․ «Ձեր կարծիքով ես արժանի չե՞մ, հա՞»։

Եթե Ռուսաստանի փորձերն արդյունք չտան, եւ բանականության ձայնը լսելի չլինի, հարկադրված կլինենք միջոցներ ձեռնարկել, նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լավրովը բռիություն է անվանել ԱՄՆ սպառնալիքները, ըստ որոնց՝ եթե Մոսկվան Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության թիկնապահներին վիզաներ չտրամադրի, ՌԴ դեսպան Անտոնովին կստիպեն լքել Վաշինգտոնը։

Ռուսաստանի առաջարկները վերջնագիր չեն

ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկել է դիվանագիտական սեփականության եւ դիվանագիտական անձնակազմի թվաքանակի վերաբերյալ բոլոր վեճերը «զրոյացնել»: Նա նշել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները վերջնագիր չեն, բայց Մոսկվան թույլ չի տա, որ արեւմտյան երկրները խուսափեն ԵԱՀԿ-ի իրենց պարտավորություններից անվտանգության հարցերում:

«Թող ազնվորեն շարադրեն՝ ինչպես են մեկնաբանում այն, ինչի տակ ստորագրել է իրենց նախագահը»,– ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ԵԱՀԿ շրջանակում բարձրագույն մակարդակով պարտավորություններ են ընդունվել այն մասին, որ ոչ ոք չի ամրապնդի իր անվտանգությունն ուրիշների անվտանգության հաշվին:

«Ամերիկացիներն ասում են՝ դաշինքների ընտրության իրավունքը սրբազան է, մենք ասում ենք՝ այն պայմանով, որ այն չի խորացնում ցանկացած այլ երկրի անվտանգության հետ կապված իրավիճակը, եւ դուք, պարոնայք հրաշալիներ, դրա տակ ստորագրել եք»,– ընդգծել է Լավրովը։

ԱՄՆ-ի պատասխանը ՆԱՏՕ-ի պատասխանի համեմատ՝ դիվանագիտական պարկեշտության նմուշ 

ՌԴ արտգործնախարարն ասել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկների ՆԱՏՕ-ական պատասխանը խիստ գաղափարախոսական է ԱՄՆ-ի պատասխանի համեմատ։ «Վերջինս դրա ֆոնին գրեթե դիվանագիտական պարկեշտության նմուշ է»,– ասել է ՌԴ արտգործնախարարը։

«ՆԱՏՕ-ի պատասխանն այն աստիճան գաղափարախոսականացված է, այնպես է տոգորված Հյուսիսատլանտյան դաշինքի բացառիկությամբ, դրա հատուկ առաքելության, հատուկ նախասահմանման մասին մտքերով, որ ուղղակի տեքստերը գրողների փոխարեն անհարմար եմ զգում»,- ասել է Լավրովը։

Լավրովը նաեւ ընդգծել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պատասխաններում կառուցողական հատվածները փոխառված են հենց ռուսական առաջարկներից:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անվերնագիր
հաջորդը
Սահմանին կրկին կրակոցներ են հնչել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն