• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Ոտքի կանգնիր» ֆիլմի պրեմիերան եւ «Բազկամարդը» գրքի շնորհանդեսը

Անուշ Առաքելյան 18:00 | 28.01.2022
Անուշ Առաքելյան 18:00 | 28.01.2022
book Bazmamard

«Սաքոյի դեպքը շատ բարդ էր, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք էր։ Երբ ինտուբացիայից առաջ ասացի՝ հանգիստ փակիր աչքերդ, նորմալ կլինի, ընդամենը մեկ նախադասություն արտաբերեց. «Փր­կեք, ե­թե կա­րող եք, եր­կու տղա ու­նեմ, նրանց դեռ պետք եմ»: Արյան հո­տը շատ էր տա­րած­վել ու խեղ­դում էր, օ­դո­րա­կիչն էլ վատ էր աշխատում… Հոգեբանորեն նույնպես շատ դժ­վար է­ր։ Մինչեւ վի­րա­հա­տու­թյունը դի­մացդ 190 սմ հաղ­թան­դամ տղա­մարդ է։ Վեր­ջում տես­նում ե­ս՝ մնաց 140 սմ, հե­տո 120»։

Հետախույզ եւ հատուկջոկատային Սարգիս Ստեփանյանին վիրահատած ռազմական բժիշկ Վահան Ոսկանյանի պատմած ծանր այս տեսարանը տեղ է գտել «Բազկամարդը» գրքում, որը լույս է ընծայել Newmag-ը: Շնորհանդեսը «Մոսկվա» կինոթատրոնում էր՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առիթով: Միաժամանակ նաեւ կայացավ Սարգիսի մասին պատմող «Ոտքի կանգնիր» ֆիլմի պրեմիերան:

2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն, նորից վերադառնում զինվորական ծառայության: Մարզիկն իր օրինակով փորձում է ցույց տալ զինվորներին, որ անելանելի իրավիճակներ չկան:

«Բազկամարդը», կենսագրական լինելուց բացի, ճանաչողական եւ ուսուցողական ձեռնարկ է, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր հաղթահարել ողբերգությունը եւ ապրել մեկ այլ իրականության մեջ:

Davit Davtyan«Կարեւոր է, որ հատկապես մեր կյանքի այս փուլում կարդանք գիրքն ու հավատանք, որ կարող ենք ունենալ հաջողություններ՝ անկախ մեզ պատած դժվարություններից»,- ասում է գրքի համահեղինակ Դավիթ Դավթյանը:

Գրքում կան դրվագներ, որոնք դժվար է ընթերցել, երբեմն դժվար է հավատալ դրանց իսկությանը: Բայց եւ այնպես ներկայացրել են եղելությունը՝ զերծ մնալով դաժան տեսարանների նկարագրություններից: Չեն նշվում նաեւ տեղանուններ, փոխված են զինվորականների անունները:

«Այս ամբողջ ուժը, կամային հատկությունները ծնվում են հավատից, հավատն առաջինը ինքդ քո, քո ուժերի հանդեպ: Հավատում էի, որ ոտքի եմ կանգնելու, կյանքի հանդեպ մեծ սերն ապրեցրեց ինձ, երեխաներս մեծ ուժ տվեցին»,- ասում է Սարգիս Ստեփանյանը:

Hayk Kbeyan«Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմում Սարգիսը ներկայացնում է իր ապրումները, պատմում ոտքի կանգնելու իր դժվարին ճանապարհի մասին:

Ռեժիսոր Հայկ Կբեյանն ասում է. «4-5 օր անընդհատ նրա հետ ենք եղել, փորձել ենք վավերագրել նրա առօրյան, բեմադրական ոչ մի հատված չկա: Ֆիլմի նկարահանումների ժամանակ ինքս էլ «վերականգնվեցի»: Սարգիսի պատմությունը ֆիզիկական ու ոգեղեն ուժի մասին է, որի կարիքն այսօր ամենքս ունենք»:

Սարգիսը հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի եռակի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի վերարժեւորելու կյանքը, գտնել վերականգնվելու ճանապարհներ: Նախագիծն իրականացվում է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի աջակցությամբ:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լավրովը Զելենսկիին հրավիրել է Ռուսաստան
հաջորդը
Վարանդայում կամավորականի աճյուն է հայտնաբերվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն