• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գերիները կապվել են հարազատների հետ

aliq 22:30 | 28.01.2022
aliq 22:30 | 28.01.2022
Zara Amatuni

ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ։

Ամատունին նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել հանդիպել բոլոր այն անձանց հետ, որոնց գերեվարման փաստը պաշտոնապես հաստատել են այդ երկրի իշխանաթյունները։ Նրանց թվում են ինչպես 2020-ի պատերազմի, այնպես էլ 2021-ի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետեւանքով գերեվարվածները։ Ըստ Զառա Ամատունու՝ տեսակցությունների շրջանակում նաեւ հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով՝ նամակների փոխանակմամբ, տեսագրված ուղերձներով ու հեռախոսազանգերով, կապ հաստատելու հարազատների հետ:

Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝  գերիների հարազատները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով նախապես Հայաստանից նամակներ ու տեսաուղերձներ են փոխանցել գերիներին, իսկ նրանք Ադրբեջանից պատասխան նամակներ ու տեսաուղերձներ են բերել Հայաստան։ ԿԽՄԿ ներկայացուցիչը չի հստակեցրել՝ որ օրն է տեղի ունեցել հանդիպումը:

ԿԽՄԿ-ն չի հրապարակել՝ Ադրբեջանում պահվող գերիները հոգեբանական ու ֆիզիկական ինչ վիճակում են եղել։ Զառա Ամատունին հայտնել է, որ դա երկու երկրների իշխանությունների հետ քննարկվող փակ տեղեկություն է։

Ըստ հաստատված պարբերականության՝ հաջորդ նման հանդիպումը տեղի կունենա փետրվարին։

2021-ի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանը հաստատել է շուրջ 50 հայ գերիների մասին տեղեկությունը։ ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ ոչ պաշտոնական տեղեկություն կա եւս 80 գերեվարվածների մասին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի ընտրողը Թուրքիային եւ Ադրբեջանին զիջումների մանդատ չի տվել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան
հաջորդը
«Ընկերությունն՝ ընկերություն, իսկ թութունն՝ առանձին»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն