• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման է ձգտում

aliq 16:13 | 29.01.2022
aliq 16:13 | 29.01.2022
NATO Russia flags

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերությունների է ձգտում եւ Եվրոպայում նոր զինված հակամարտություն չի ցանկանում։

«Շատ անգամներ եմ եղել Ռուսաստանում, գիտեմ, որ Ռուսաստանը հզոր երկիր է, եւ ես Մոսկվա, Մուրմանսկ եւ ՌԴ այլ քաղաքներ այցելության մեծ փորձ ունեմ»,– ասել է Ստոլտենբերգը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում եւ հավելել, որ անձամբ է պատրաստ պայմանավորվելու Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի հետ։

Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանողական միություն է եւ Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում։ «Իհարկե իրավացի եք` ՆԱՏՕ-ն այսօր ավելի լայնածավալ է, քան 90-ականներին եւ սառը պատերազմի վերջում»,– ասել է նա եւ հավելել, որ ստեղծված իրավիճակին հանգեցրին 2014-ից «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները»:

Միեւնույն ժամանակ, հակամարտություն չցանկանանալով հանդերձ, Յենս Ստոլտենբերգը չի բացառել, որ ՆԱՏՕ–ի զինվորներին դաշինքի «արեւելյան հատվածներ» տեղափոխեն։

«Որքան Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի կողմից ավելի շատ ագրեսիա տեսնենք, այդքան ավելի շատ ՆԱՏՕ–ի զորք կտեղափոխենք ՆԱՏՕ–ի արեւելյան հատվածներ` մեր կազմակերպության անդամների տարածքներ»,– հայտարարել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա

Ստոլտենբերգն ավելի վաղ Բրյուսելում հայտարարել էր, որ դաշինքը զորք չի ուղարկի Ուկրաինա, քանի որ հավաքական պաշտպանության 5-րդ հոդվածը չի տարածվում կառույցից դուրս գտնվող պետությունների վրա:

ՆԱՏՕ-ի հիմնադրման մասին Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը սահմանում է, որ անդամ երկրներից մեկի վրա հարձակումը հավասարազոր է հարձակման ամբողջ դաշինքի վրա, հետեւաբար անդամ բոլոր երկրները հավաքական ջանքերով պետք է պաշտպանեն հարձակման ենթարկվածին:

Գլխավոր քարտուղարը հավելել էր, որ անհրաժեշտ է հստակ տարբերակել սեփական տարածքը պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը եւ Ուկրաինայի զինծառայողներին պատրաստելու, այդ երկրին նյութական օգնություն տրամադրելու գործընթացը:

Մտահոգություն Ռուսաստանի եւ Չինաստանի մերձեցմամբ

Ավելի վաղ առցանց կոնֆերանսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեսն Ստոլտենբերգը մտահոգություն էր հայտնել Ռուսաստանի եւ Չինաստանի մերձեցման վերաբերյալ՝ նշելով, որ երբ նրանք համատեղ զորավարժություններ են անցկացնում, միասին հանդես են գալիս ՄԱԿ–ի ԱԽ–ում, դա չի կարող անհանգստություն չպատճառել:

Ըստ Ստոլտենբերգի` Ռուսաստանն ու Չինաստանը «չեն կիսում ՆԱՏՕ–ի երկրների ժողովրդավարության, իրավունքի գերակայության վրա կառուցած աշխարհակարգի արժեքները»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ձերբակալվել է Բայդենի դեմ մահափորձ ծրագրողը
հաջորդը
Օրե՞նքն է մեղավոր, օրինախա՞խտը, թե՞ շները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն