• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նամակների եւ ծանրոցների առաքման գները կվերանայվե՞ն

aliq 16:35 | 29.01.2022
aliq 16:35 | 29.01.2022
Haypost

«Հայփոստ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընկերությունը սակագների վերանայման հայցով հունվարի 13-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։

Ըստ ՀԾԿՀ կայքի՝ նամակագրական թղթակցության եւ մինչեւ 20 կգ ծանրոցների առաքման դեպքում սակագների գնային փոփոխություններ են լինելու։

Օրինակ՝ մինչեւ 20 եւ 21-100 գ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը 230 դրամ է, սակայն առաջարկվել է բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գ նամակի գործող գինը 410 դրամ է, այն առաջարկվել է բարձրացնել՝ հասցնելով 560 դրամի:

Նախատեսվում են նաեւ գնիջեցման փոփոխություններ. 501 գրամից մինչեւ 1 կգ քաշով նամակի արժեքը 1260 դրամ է, սակայն ընկերությունն առաջարկել է այն նվազեցնել՝ դարձնելով 1100 դրամ, իսկ 1,1 կգ-ից մինչեւ 2 կգ քաշով նամակները՝ 1860 դրամից դարձնել 1600 դրամ:

Մինչեւ 1 կգ ծանրոցի առաքումը ներկայում արժե 1100 դրամ, սակայն առաջարկվել է գինը նվազեցնել մինչեւ 900 դրամ, իսկ 1,1 կգ-ից 20 կգ գրամ քաշով ծանրոցները 200-ից դարձնել 100 դրամ։ Յուրաքանչյուր լրիվ ու ոչ լրիվ 1 կգ–ի համար առաջարկվել է լրացուցիչ վճար սահմանել։

1,1 կգ-ից 2 կգ քաշով ծանրոցների առաքման համար «Հայփոստն» առաջարկել է 1300 դրամից սակագինն իջեցնել 1000 դրամի, 7,1 կգ-ից 8 կգ քաշի դեպքում ներկայում գործում է 2500 դրամ սակագինը, սակայն այն կարող է նվազել մինչեւ 1600 դրամ։

«Հայփոստն» առաջարկել է բարձրացնել նաեւ դեպի գյուղական համայնքներ պաշտոնական պարբերականների առաքման ծառայության սակագինը։ Ներկայում վերոնշյալ ծառայության գործող 38 դրամի փոխարեն ընկերությունն առաջարկել է սահմանել 175 դրամ:

Այլ ունիվերսալ ծառայությունները (կույրերի փաթեթներն ու ՀՀ ՊՆ զորամասերի հասցեներով եւ զորամասերից ուղարկվող փոստային բացիկները, հասարակ նամակը տարածքում, զորամասերից զորակոչիկների քաղաքացիական հագուստ պարունակող հասարակ ծանրոցները) ինչպես եղել են անվճար, այդպես էլ կմնան։

ՀԾԿՀ մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ իրենք կարող են կարգավորել միայն փոստային ունիվերսալ ծառայությունների սակագները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օրե՞նքն է մեղավոր, օրինախա՞խտը, թե՞ շները
հաջորդը
Եմ-ում ադրբեջանական գազն այլընտրանք են դիտարկում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն