• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՊԿ-ը սաստող դեր է խաղացել

aliq 14:22 | 31.01.2022
aliq 14:22 | 31.01.2022
Kassym-Jomart Tokayev

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հանրապետական ​​«Խաբար-24» հեռուստաալիքի եթերով հեռարձակված հարցազրույցում հայտնել է, որ ՀԱՊԿ ուժերը Ղազախստան ուղարկելուց առաջ ՌԴ իշխանությունները նախապայմաններ չեն առաջադրել։ Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Ղազախստանը դաշնակից պետություններ են, եւ ՀԱՊԿ ուժերը տեղափոխելու համար Կրեմլը ոչ մի նախապայման չի դրել:

Ըստ նրա՝ Ղազախստան խաղաղապահ զորախմբի ժամանման լուրը կարեւոր հոգեբանական եւ սաստող դեր է խաղացել ավազակների համար։

Տոկաեւը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Հայաստանի եւ Ղրղզստանի զինվորականներից բաղկացած համատեղ խաղաղապահ հավաքակազմ է: Տոկաեւը միաժամանակ ընդգծել է, որ Ղազախստան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը այդպես էլ ոչ մի կրակոց չի արձակել։

«Ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀԱՊԿ զորախումբը ռազմավարական օբյեկտների պահպանության գործառույթներ պետք է կատարի։ Մնացյալ հարցերն ինքներս կհոգանք։ Մեզ թիկունք էր պետք»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը միաձայն ընտրվել է իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ:

Տոկաեւն այդ պաշտոնում փոխարինել է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին։ Տոկաեւի թեկնածությունն առաջադրել է ինքը՝ Նազարբաեւը՝ հայտարարելով, որ Տոկաեւի ձեռքին է կենտրոնացած երկրի ողջ իշխանությունը։

«Վերջին մեկուկես տարում կուսակցությունն անցել է համակարգային լուրջ վերագործարկման միջով։ Այս գործընթացի վերջին փուլը համարում եմ կուսակցության կառավարումն ամբողջությամբ պետության գործող ղեկավարին հանձնելը։ Կուսակցությունը պետք է ղեկավարի այն մարդը, որն առաջադրվել է նախագահական ընտրություններում»,- ընդգծել է Նազարբաեւը:

Տոկաեւն իր հերթին Ղազախստանի քաղաքացիներին հորդորել է չմոռանալ Նազարբաեւի ավանդը եւ գրանցած հաջողությունները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կոմիտաս. հողը եւ երգը
հաջորդը
Հարաբերությունների սրմամբ ոչ ոք շահագրգռված չէ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն