• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ճանապարհների հետաձգվող կառուցումը կավարտվի

Տաթեւիկ Ճուղուրյան 18:59 | 03.02.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 18:59 | 03.02.2022

Լոռու մարզպետի տարվա առաջին ասուլիսը սկսվեց 2021-ին մարզում իրականացված եւ ընթացիկ ծրագրերի մասին ամփոփ հաշվետվությամբ։ Տեսաֆիլմով ներկայացվեցին տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները։

Նախորդ տարի Լոռիում նախատեսված էր հիմնանորոգել եւ վերանորոգել 97 կմ ճանապարհ՝ 12,5 մլրդ դրամ ընդհանուր ներդրումով։ Սուբվենցիոն ծրագրերով եւս 30 կմ ներհամայնքային ճանապարհ էր նորոգվելու։

Ճանապարհաշինության ոլորտի առավել խոշոր ծրագրերի շարքում հիմնանորոգվել է Մ6 մայրուղուց դեպի Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհը։ Իսկ Թումանյանի գյուղերում (Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան) տասնամյակների սպասումը երկարեց եւս մեկ տարով․ Թումանյան-Աթան կամ Մոտկորի 28 կմ ճանապարհի հիմնանորոգումը հետաձգվել է այս տարի։ Ըստ մարզի ղեկավարի՝ եղանակային պայմաններն են խանգարել։

Road Karinj

2022-ին նախատեսված է ավարտել նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ճանապարհի՝ տարբեր պատճառներով (նախագծային թերություններ, հաղորդակցության խնդիրներ, աշխատավարձերի վճարում) ձգձգվող շինարարությունը։

Քաղաքաշինության ոլորտի անցած տարվա խոշոր ներդրումներն ուղղվել են Վանաձորում, Ստեփանավանում եւ Ալավերդիում ուսումնական հաստատությունների շենքերի վերակառուցմանը։

2021-ին նույնպես մարզի առողջապահության ոլորտի առաջնային խնդիրը եղել է համավարակի դեմ պայքարը։ Սակայն ոլորտի ծրագրերից առանցքային է եղել նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնում «Ֆիզիոթերապիայի եւ վերականգնողական բժշկության բաժանմունքի» բացումը, որին «Ազնավուր» հիմնադրամը մոտ 64 մլն դրամի մարզական, բժշկական գույք եւ սարքավորումներ է տրամադրել։

Գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթ է եղել խելացի անասնագոմերի, կաթի վերամշակման արտադրամասերի եւ սպանդանոցների կառուցումը, ինչպես նաեւ տավարաբուծական, տոհմային տնտեսությունների եւ ինտենսիվ այգիների հիմնումը։

Aram KhachatryanՄարզպետ Արամ Խաչատրյանի 2021-ի հաշվետվությունում նշված է՝ Լոռիում տնտեսության առաջատար ճյուղն արդյունաբերությունն է՝ հանքագործական եւ մշակող արդյունաբերությունների ճյուղերով։ Ուստի այս տարի նախատեսվում է վերագործարկել Ստեփանավանի վարչական տարածքում գտնվող Արմանիսի ոսկի-մետաղային հանքավայրը։

Հարցուպատասխանի ընթացքում խոսվեց նաեւ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի՝ շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը հասցվող վնասակար ազդեցության, փոխհատուցման մեխանիզմների, ինչպես նաեւ չեխական «Առնիկա» կազմակերպության հետազոտության ընթացքում արձանագրված խիստ մտահոգիչ տվյալների մասին։

Արամ Խաչատրյանը նշեց, որ առաջիկա օրերին Թեղուտի հանքավայր է այցելելու։ Եվ եթե այդպիսի խնդիրներ կան, ապա «կփորձեն իրենց մասով ուսումնասիրել, հասկանալ եւ տեսակետ հայտնել»։

2022-ին ՏԻՄ ընտրություններ կլինեն Լոռու մարզի Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանների խոշորացված համայնքներում։ Ընտրություններից առաջ սպասվող խոշորացման հնարավոր գործընթացի մասին, ըստ մարզի ղեկավարի, դեռևսխոսակցություններ կամ քննարկումներ չկան։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱԿ-ը բավարարել է դիմումատուի խնդրանքը
հաջորդը
Կրկնակի հարձակում տեղական արտադրողի վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն