• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հաշմանդամություն ունեցող մարդիկ՝ սպորտում

Տաթեւեր Լազարյան 13:00 | 04.02.2022
Տաթեւեր Լազարյան 13:00 | 04.02.2022
sports for people with disabilities

Հաշմանդամություն ունեցողների ակտիվ ներգրավվածությունը սպորտում ոչ միայն բուժման եւ վերականգնման միջոց է, այլեւ ինքնագնահատականի բարձրացման, հասարակության օգտակար անդամ դառնալու եւ կյանքի արժանապատիվ կենսամակարդակի, որակի ապահովման կարեւոր պայման:

Ցավոք, մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդիկ հիմնականում դուրս են մնում ակտիվ կյանքից ու ավելի շատ դժվարությունների են հանդիպում, քան առողջական խնդիրներ չունեցողները: Սա շատ ցավալի ու պատշաճ ուշադրության չարժանացած թեմա է:

Շատերն են ամեն կերպ փորձում փոխել պատկերն այս առումով, սակայն նրանց գործունեության ընթացքում առաջացած դժվարությունները բազմաթիվ են, իսկ օգնության ձեռք մեկնողները՝ եզակի:

2017 թվականից Կույրերի միջազգային ֆեդերացիայի (IBSA) նախաձեռնությամբ Հայաստանում փորձեցին զարգացնել «Կույր ֆուտբոլը»՝ համագործակցելով Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ։ Սական ծրագիրը կանգ առավ մինչև 2019  թվականը։ 2019-ի գարնանը Կույրերի միջազգային ֆեդերացիան սկսեց համագործակցել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, եւ արդեն երեք տարի է՝ Հայաստանում զարգանում է «Կույր ֆուտբոլ» մարզաձեւը։

Alla Sahakyan«Սպորտը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձին բարելավելու իր ֆիզիկական վիճակը, զարգացնելու բոլոր այն զգայարանները, որոնք կօգնեն իրեն ապրելու լիարժեք, դառնալու ինքնուրույն, սոցիալիզացվելու, որովհետեւ այսպես նրանք մտնում են հասարակություն, ընկերներ են ձեռք բերում: Հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ մնում են տանը ու ոչ մի բան չեն անում, ինչի հետեւանքով նրանք շատ այլ խնդիրներ են ունենում: Օրինակ՝ ընկերներ ունենք, ովքեր դրա հետեւանքով ողնաշարի, կեցվածքի խնդիր ունեն, իսկ սպորտով զբաղվելն առողջության ու կայանալու ամենակարեւոր գրավականն է»,- ասում է «Կույր ֆուտբոլ» թիմի ավագ, համակարգող, տիֆլոմանկավարժ Ալլա Սահակյանը:

2019 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է միջազգային «Blind football»-ի մարզումներին, որը կազմակերպել էր «IPSA Blind Football» եվրոպական ճամբարը Հունգարիայում:

Հայաստանից մասնակցելու բախտ վիճակվեց Ալլային եւ նրա խաղընկերոջը` Արմանին: «Ինձ համար մեծ պատիվ էր սովորել եւ խաղալ «Blind football», ճանաչել մարզիկներին եւ մարզիչներին: Այնտեղ ես ձեռք բերեցի մեծ փորձ, որը ներկայումս կիրառում եմ Հայաստանում  «Blind football»-ը զարգացնելու համար: Մարզաձեւն իմ կյանքի մեծ ձեռքբերումներից է, որն ինձ հնարավորություն տվեց հասնելու կյանքիս երազանքին` խաղալ ֆուտբոլ: Ես Հունգարիայում անցկացրի հրաշալի օրեր, որտեղ ձեռք բերեցի լավ ընկերներ: Նրանց հետ մինչ օրս կապի մեջ ենք»,- հիշում է Ալլան:

Տիֆլոմանկավարժն ասում է՝ տեսողության խնդիրներ ունեցող անձինք հոգեբանորեն դժվարանում են ինտեգրվել սպորտում, որովհետեւ մտածում են, որ կվնասեն իրենց, բայց եթե կանոնները պահպանեն, վնասվածքներ չեն լինի: «Կույր ֆուտբոլի» լուրջ խնդիրներից մեկն այն է, որ չկա ոչ մի մարզադաշտ, որը հարմարեցված կլինի տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց՝ չլինի ձայնատեղորոշում, լինեն նրբատախտակներ, որ մարզիկները չվնասվեն:

«Ֆուտբոլի ֆեդերացիան տալիս է պարապելու համար բոլոր միջոցները, սակայն եթե հետագայում հնարավոր լինի ունենալ հարմարավետ մարզադաշտ, ու պետությունը ներառական սպորտին ավելի լուրջ վերաբերվի, շատ լավ կլինի: Պետությունն ամեն կերպ փորձում է աջակցել, բայց դեռ լիքը անելիք ունենք»,- ասում է Ալլան:

«Կույրերի շախմատն» ու «Կույրերի սեղանի թենիսը» Հայաստանում գործում են արդեն 5 տարի: Դրանք առաջինն էին տարածաշրջանում: Սակայն Սոկրատ Շահնազարյանի անվան Կույրերի միավորման մշակույթի տունը՝ բոլոր հնարավորություններով եւ հարմարություններով, ունի մեկ կարեւոր խոչընդոտ՝ անդամների տեղաշարժման խնդիրը: Նախկինում հանրային տրանսպորտից նրանք անվճար էին օգտվում, իսկ այժմ շատերի համար արդեն դժվար է մարզերից հասնել Երեւան:

Yuri Avetisyan«Այժմ տեսողական խնդիրներ ունեցողները, ասես, տնային կալանքի տակ են, տեղաշարժման խնդիր կա: Եթե միայն այդ հարցը լուծվի, հրաշք կկատարվի, նրանց կյանք աշխուժություն կմտնի, եւ այն 90 տոկոսով կփոխվի: Այժմ օրական 10-15 մարդ է ամենաշատը հաճախում մշակույթի տուն, այն էլ նրանք, ովքեր մոտ են բնակվում: Սա կարեւոր է նաեւ այն մարդկանց համար, ովքեր նոր են կուրացել՝ կյանքը շարունակել, նոր հետաքրքրություն գտնել»,- ասում է մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը:

Հայաստանի «Անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան» հիմնադրվել է 2019 թվականին: «Ես առաջին անգամ չցանկանալով եմ գնացել, ընկերներիս խաթր ու հիմա շատ ուրախ եմ, որ նրանք ինձ համոզեցին: Իմ փորձով կարող եմ ասել, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ պարտավոր է զբաղվել սպորտով, որն օգնում է հոգեբանական բարդ վիճակից դուրս գալու, առողջությունը պահպանելու ու սոցիալիզացվելու հարցերում»,- պատմում է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Խզմալյանը։

Hovhannes KhzmalyanՆա պատմում է, որ առաջին պարապմունքի ժամանակ խաղում էին ութհարյուրդրամանոց գնդակով: Այն այնքան կոպիտ էր, որ վնասում էր մատները, սակայն այսօր խաղում են պրոֆեսիոնալ ու թանկարժեք գնդակներով, ունեն հարմարեցված անվասայլակներ, որոնցով խաղում է ԱՄՆ-ի հավաքականը:

Ֆեդերացիան ստեղծման պահին ուներ միայն մեկ ակումբ մայրաքաղաքում, բայց այսօր ակումբներ կան Վանաձորում, Գյումրիում, երկուսը՝ Երեւանում: Գործում է նաեւ «Անվասայլակներով բասկետբոլի մանկապատանեկան ակումբը»:
Թիմի անդամները հավաքվում են պարապմունքից 1 ժամ առաջ, որ միմյանց հետ զրուցեն, կարոտներն առնեն: Միմյանց օգնում են, անգամ աշխատանքի տեղավորման հարցում:

«Որքան էլ մինչ այսօր դժվար է եղել, այսօր մենք, կարելի է ասել, չունենք խնդիր, իսկ առաջացած դժվարությունները փորձում ենք վերացնել համատեղ ուժերով»,- ասում է Հովհաննեսը:

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի ֆեդերացիան գործում է 2014 թվականից: Ֆեդերացիայի նախագահը Կամո Դավթյանն է: 1995 թվականին աշխատավայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով նա կորցրել է ձեռքերը, բայց նպատակասլացությունը եւ թենիսի նկատմամբ մեծ սերն օգնել են ռակետը բռնելու նոր տարբերակներ գտնել:

Այս տարիների ընթացքում ֆեդերացիան Հայաստանի տարբեր մարզերում  կազմակերպել է առաջնություններ, գավաթի խաղարկություններ, բացի դրանից՝ մասնակցել են բազմաթիվ միջազգային մրցաշարերի: Տարիների աշխատանքն աստիճանաբար արդյունք է տալիս: Տարեցտարի ավելանում են մարզաձեւով հետաքրքրվողները, եւ նրանց գրանցած արդյունքները բարելավվում են:

Kamo DavtyanԿամո Դավթյանն ասում է՝ իրենք կարողանում են նվազագույն հնարավորություններով պահել մրցունակ մարզիկների, որոնք պայմանների ու մրցակցային միջավայրի ապահովման դեպքում կկարողանան նվաճել անգամ պարալիմպիկ խաղերի ուղեգիր։ Պետք է միայն տարեկան երկու անգամ մասնակցել միջազգային ստուգատեսների։

Ֆեդերացիայի գլխավոր նպատակն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան բացահայտել եւ կիրառել իրենց հմտությունները կյանքի բոլոր բնագավառներում, ներգրավվեն մարզական միջոցառումներում։

Դավթյանն ասում է, որ իր կարեւոր նպատակներից է պատերազմում վիրավորված զինվորներին ներգրավել սպորտի ոլորտ, իսկ եթե չստացվի իրենց ֆեդերացիայում, կուղղորդեն այլ տեղ:

Երեւանում եւ մարզերում անցկացվում են  հաշմանդամ անձանց սեղանի թենիսի մրցաշարեր, այդ թվում՝ մարզաձեւի Հայաստանի առաջնությունը:

Դավթյանը նշում է, որ մարզաձեւի զարգացման համար պայմաններ են հարկավոր. մարզիչները չեն վարձատրվում, մարզադահլիճներ չեն հատկացվում, ամեն անգամ մի վայրում են անցնում պարապմունքները: «Մինչեւ չլինի բոլոր պայմանները ապահովող մարզադահլիճ, չտրվի գոնե մինիմալ աշխատավարձ հզոր մարզիչներին, ոչինչ չի փոխվի: Նախ պետք է երկրի ներսում այս ամենը զարգացնել, հետո գնալ միջազգային մրցումների»,- եզրափակում է խոսքը ֆեդերացիայի նախագահը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն գործարկել են նոր ձեւաչափ
հաջորդը
Թուրքիայի բնակչությունն աճում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն