• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Գյուղացին աշնանը ճտե՞րն է հաշվելու, թե՞ պարտքերը

Աննման Մինասյան 14:00 | 07.02.2022
Աննման Մինասյան 14:00 | 07.02.2022

Գյուղացիական տնտեսությունների համար տարին սկսվեց տհաճ անակնկալով․ ազոտական պարարտանյութը թանկանում է երեք անգամ՝ 7000-ից հասնելով 20000 դրամի։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաստատում է․ շեշտակի թանկացել են թե՛ պարարտանյութը, թե՛ սերմացուն, թե՛ դիզվառելիքը: Նախարարը վստահեցնում է, որ ինտենսիվ բանակցում են արտերկրի արտադրողների հետ, ելքեր են որոնում գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար։

Կառավարությունը վարկ է տրամադրում գյուղացիներին 3-15 միլիոն դրամի չափով, բայց գիտակցում են, որ դա բավարար գործիք չէ խնդրի լուծման համար։ Քերոբյանի կանխատեսումները լավատեսական չեն․ վերը նշված թանկացումներն ուղիղ ազդեցություն են ունենալու համընդհանուր գնաճի վրա։

Vardan IkilikyanԳյուղատնտեսության մասնագետ Վարդան Իկիլիկյանը վստահ է, որ ազոտական պարարտանյութի թռիչքային թանկացումը գյուղատնտեսության համար աղետալի է։ Առանց պարարտանյութի չկա գյուղատնտեսություն, հատկապես Շիրակի մարզում, քանի որ հողի բնական բերրիություն չկա։ Մասնագետը հողից հաց քամելու միակ հույսն ազոտական պարարտանյութն է համարում․ «Հանկարծ գյուղատնտեսությամբ զբաղվողներին ասում են, որ պարարտանյութը երեք անգամ թանկացել է։ Եթե պատճառը գազի թանկացումն է, ապա աշխարհում ոչ մի տեղ այն եռակի չի թանկացել, հետեւաբար սա մութ հարց է»,-ահազանգում է Իկիլիկյանը։

Եթե ջերմոցներում ստացված մթերքի բարձր գնի եւ համեմատաբար ցածր ինքնարժեքի շնորհիվ պարարտանյութի գերբարձր արժեքը ինչ-որ չափով հնարավոր է կոմպենսացվի, նույնը չի կարող գործել հացահատիկի աճեցման դեպքում։

Գյուղատնտեսն իմաստ չի տեսնում պարարտանյութը նոր գնով գնելու ու տալու հացահատիկի դաշտերին: «Տնտեսագիտական լուրջ մոտեցման կարիք կա,- մտահոգվում է Իկիլիկյանը,- անգամ բանջարեղենի գնի թանկացման հետեւանքով, որին կողմնակից չէ հենց ինքը՝ ֆերմերը, որոշ չափով կկարգավորվի հարցը, բայց հացահատիկի հարցը օդում կախված կմնա»։

Պարարտանյութի գնաճը չզսպելու դեպքում պարենային անվտանգության խնդիրը շատ լուրջ թափ է հավաքում․ «Դաշտը չի վերահսկվում, ով ինչ ուզենա՝ կանի, չկա գյուղնախարարություն, անգամ չգիտենք՝ օրախնդիր է այս հարցը, թե ոչ»,-եզրափակում է Վարդան Իկիլիկյանը։

Roman HamayakyanՇիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի վարչության պետ Ռոման Համայակյանը վստահեցնում է, որ թեեւ խնդիրն առաջացել է ամբողջ աշխարհում, բայց գների մեղմացման համար մարզային իշխանությունները քայլեր են ձեռնարկում։ Ոլորտի մարզային պատասխանատուն բացառում է, որ այս գյուղատնտեսական տարում ցանքատարածությունները կտրուկ կնվազեն, քանի որ աշնանացանն արդեն արված է, իսկ գարնանացանի համար նախատեսված հողատարածքները վարած են՝ պատրաստ ցանքի։ Բնամթերքի կանխատեսվող աննախադեպ գնաճի մասին լուրերը նույնպես, Համայակյանի կարծիքով, հարյուր տոկոսանոց ճշմարտություն չեն․ «Գնագոյացումը շուկայական շղթայի մեջ կերեւա, անցնող տարում պարարտանյութը թանկ չէր, բայց գնաճ եղավ»։

Մոտ օրերս համայնքների ներկայացուցիչները հանդիպում կունենան Գյումրու սելեկցիոն կայանի գիտաշխատողների հետ, որոնք նախորդ տարվա փորձով կիսվելու են ջրալույծ ռուսական արտադրության պարարտանյութերի կիրառման արդյունքներով։ «Հեղուկացված պարարտանյութը ազոտական գրանուլացվածին արդյունավետությամբ չի զիջում, բայց շուկայական գինը զգալի ցածր է։ Սելեկցիոն կայանը անցնող տարի հաջող փորձ է ունեցել»։ Համայակյանը, սակայն, մտավախություն ունի, որ գյուղատնտեսները հակված են ավանդական, տարիներով փորձված պարարտանյութն օգտագործելուն։

Aghasi MosoyanԱզատան համայնքի բնակիչ Աղասի Մոսոյանն ամեն տարի իր 3 հեկտար հողը սնուցում է ազոտական պարարտանյութով։ Պարարտանյութի թանկացման լուրն առնելուն պես որոշել է՝ գարնանը կարտոֆիլ եւ հացահատիկ քիչ է ցանելու։ Հեղուկ պարարտանյութին անցնելու մտադրություն չունի։ Ասում է՝ նոր բան է, դեռ առավելությունը չի տեսել, ռիսկի գնալ չի ուզում։

«Դրա համար հատուկ տեխնիկա է պետք, որոնք մենք դեռեւս չունենք, միգուցե անենք, արդյունք չստանանք»,- մտահոգվում է Աղասին։

Գալով նախարարի հայտարարած անտոկոս գյուղատնտեսական վարկերին՝ Աղասին ասում է, որ դիմել է, մերժել են․ «Ասացին՝ չի լինի, գնա հող վերցրու Ադրբեջան-Հայաստան սահմանին. ինչքան ուզես, կտանք»։

Hovhannes YeghikyanԲասենցի Հովհաննես Եղիկյանը նույնպես անլուծելի խնդրի առաջ է կանգնել։ Ամեն տարի իր 4 հեկտար հողատարածքն է մշակում, ցանում։ Վերջին մի քանի տարում չի հիշում գոնե մի դեպք, որ շահույթ ստացած լինի հողի մշակումից։ Աշունը գալիս է, հաշվելու ճուտ չունեն անգամ այս գներով, էլ ուր մնաց եռակի թանկացած պարարտանյութով։ «Եթե բան չփոխվեց, այդ գնով չեմ ցանելու հողերս։ Կթողնեմ, ինչ աճեց՝ աճեց։ 7-8 հազարից ավելին տալ պարարտանյութին՝ իմաստ չկա։ 1 հեկտարի մշակման համար առանց այդ էլ ծախսում էի 250000 դրամ։ Հիմա ծախսը կավելանա մոտ 100000 դրամով։ Եթե նախորդ գնով էինք առանց շահույթ ամբողջ տարին աշխատում, այս գնով, հաստատ, ոչինչ չենք ունենա»,- ասում է Հովհաննեսը։

Պատրա՞ստ է գյուղացին 20000 դրամով մեկ պարկ պարարտանյութ գնել, թե՞ ոչ, ինչպիսի՞ թռիչքային գնաճ ենք տեսնելու տարեվերջին, աշնանը գյուղացին ճտե՞րն է հաշվելու, թե՞ պարտքերը, մի քանի ամսից պարզ կդառնա։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գեներալը խաղաղություն է պահանջում
հաջորդը
Ամիրխանյանն ազատ է արձակվել, Արամյանը՝ դեռ ոչ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն