• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Տնտեսություն

Ո՞վ կուղղի իր սխալը

Արմինե Ավետյան 13:00 | 08.02.2022
Արմինե Ավետյան 13:00 | 08.02.2022
Pashinyan & Mnatsakanyn

Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթաքույց ուրախությամբ հայտարարեց, որ 2021 թվականին 7,6 տոկոսով բարձրացել է միջին աշխատավարձը՝ հասնելով 277 հազար դրամի, եւ 37 հազար 629-ով էլ ավելացել է գրանցված աշխատողների թվաքանակը:

«Որոշ վիճակագրական տվյալներ հունվարի ընթացքում հրապարակվել են, եւ պիտի ընդգծեմ, որ Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659471 աշխատատեղ, ինչը կրկին բացարձակ ռեկորդ է երրորդ հանրապետության պատմության ընթացքում: Այսինքն՝ երբեք Հայաստանում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել: Ընդ որում՝ ուզում եմ կարեւոր արձանագրում էլ անել, որ էական աճ է գրանցել նաեւ միջին ամսական աշխատավարձը: Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 30000 դրամով կամ 12 տոկոսով»,- հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Պետեկամուտների կոմիտեն կարող է հատ-հատ ներկայացնել բոլոր աշխատողների անունները: Այնպես որ չպետք է կասկածել, որ այդքան աշխատող ունենք: Բայց աշխատողների ու միջին աշխատավարձի թվաքանակի ավելացմանը զուգահեռ կասկածելի է բոլորովին այլ ցուցանիշ՝ հավաքված եկամտահարկի չափը:

Նախ, Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշների համաձայն, Հայաստանում միջին աշխատավարձը ոչ թե վարչապետի ներկայացրածն է, այլ 255663 դրամ: Այս տվյալը հրապարակվել է հունվարի 31-ին, ու թե դրանից ընդամենը 3 օր անց վարչապետն ինչու է ավելի մեծ թիվ հրապարակում, դժվար է ասել: Ամեն դեպքում իշխանությունները դրա համար դեռ պետք է բացատրություն տան: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ տնտեսական բլոկի պատգամավորներից չհաջողվեց դա պարզել:

Նշենք, որ եթե միջին աշխատավարձը ինչ-որ մի թիվ է, թեկուզ Փաշինյանի ներկայացրած 277 հազար դրամը, դա չի նշանակում, որ բոլորի միջին ամսական վարձատրությունն է այդքան: Դա նշանակում է, որ մեկը ստանում է 80 հազար դրամ, մյուսը՝ 500 հազար դրամ կամ այլ գումար, այդ բոլորի հանրագումարի արդյունքում է ձեւավորվում միջին աշխատավարձը:

Բայց եթե ընդունենք, որ վարչապետի հրապարակած թիվը ճիշտ է, եւ միջին աշխատավարձն աճել է մոտ 7,5 տոկոսով, ուրեմն դա նշանակում է, որ այդքան էլ պետք է աճած լինի աշխատավարձերի ընդհանուր ֆոնը: Եվ ուրեմն այդքան տոկոսով էլ պետք է ավելացած լինի աշխատավարձերից պահվող եկամտահարկը:

Իսկ եթե դրան էլ հավելենք վարչապետի հրապարակած մյուս թիվը, թե որքան է աճել աշխատողների քանակը՝ մոտ 6 տոկոսով, կնշանակի, որ եւս այդքանով պետք է ավելացած լինի աշխատավարձերի ֆոնդը, ուրեմն նաեւ եկամտահարկը: Այդպիսով այդ երկու ցուցանիշների աճի շնորհիվ ունեցանք այդ հարկատեսակի մոտ 13,5 տոկոս ավելացում:

Բայց հիշենք, որ աշխատավարձերից պահվող եկամտահարկն անցած տարի 23 տոկոսից դարձել է 22 տոկոս՝ ապահովելով դրույքաչափի 4,3 տոկոս նվազում: Ուրեմն այդքան տոկոս դուրս է գալիս հավաքվող հարկից՝ ապահովելով եկամտահարկի շուրջ 9,2 տոկոս աճ: Չէ՞ որ գործող իշխանությունները, երբ համահարթեցնում եւ նվազեցնում էին եկամտահարկի դրույքաչափը, հայտարարում էին, որ դա ի վնաս բյուջեի է լինելու, բայց մնալու է աշխատողների գրպանում:

Այդպիսով՝ աշխատավարձերից վճարվող եկամտահարկի ընդհանուր գումարը կազմում է գրանցված աշխատողների թվի, միջին աշխատավարձի եւ եկամտահարկի դրույքաչափի արտադրյալը։ Սա գրեթե բանաձեւ է:

ՊԵԿ-ը, սակայն, հրապարակած տվյալների համաձայն, անցած տարի հավաքել է 426,3 մլրդ դրամ եկամտահարկ 2020-ի մոտ 411 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն՝ ավելացել է ոչ թե ավելի քան 9 տոկոսով կամ մոտ 42 մլրդ դրամով, այլ ընդամենը 15 մլրդ դրամով՝ երեք անգամ պակաս: Ինչո՞ւ է անցած տարի եկամտահարկն ավելի քիչ աճել, քան թույլ կտար միջին աշխատավարձի ավելացումը, եթե, իսկապես, վարչապետի ներկայացրած թիվը ճիշտ է: Իսկ տարբերությունը կամ 27 մլրդ դրամը քիչ չէ մեր երկրի համար, դա մոտ 55 մլն դոլար է, ինչով հնարավոր է նկատելի ծրագիր իրականացնել՝ դպրոցներ վերանորոգել, ճանապարհ կառուցել եւ այլն:

Ո՞րն է պատճառը, եւ ինչո՞ւ է Փաշինյանը միջին աշխատավարձը 22 հազար դրամով ավելի ներկայացնում, քան ԱՎԾ-ի հրապարակած վիճակագրության մեջ է նշված: Այն, որ տնտեսական աճի պարագայում միջին աշխատավարձն էլ է աճում, դա փաստ է: Անցած տարի մեր երկրում գրանցվել է 5,8 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Մյուս կողմից էլ միջին աշխատավարձը թեեւ աճում է, բայց տնտեսական աճից հետ է մնում: Այս դեպքում հակառակն է, ինչը նույնպես կասկածելի է դարձնում միջին աշխատավարձի վերաբերյալ վարչապետի հրապարակած տվյալը:

Բայց եթե պաշտոնյաների հայտարարությունները շատ հաճախ մոռացության են տրվում, վիճակագրական տվյալները արխիվավորվում եւ պահպանվում են: Իհարկե, ԱՎԾ-ն առաջիկայում կհրապարակի տարեկան վիճակագրական վերջնական տվյալները, բայց տարբերությունը բավականին մեծ է ու կասկածելի: Եվ այս դեպքում հետաքրքիր կլինի տեսնել՝ վիճակագրական գերատեսչությո՞ւնը, թե՞ վարչապետն իր «սխալը» կուղղի:

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուս խաղաղապահներն այցելել են Դադիվանք
հաջորդը
Դաշինքին անդամակցող երկրների 40%-ը դեմ կլինի

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա