• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Խորացող փակուղի

Վարդան Հարությունյան 11:30 | 10.02.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 10.02.2022
caricature
հեղ. Մաքսիմ Սմագին

Մեզնից ոչ ոք չի մոռացել, չի էլ կարող մոռանալ 2020-ի նոյեմբերի 9-ը եւ հաջորդած շրջանը։ Հիշեցնելու կարիք չկա։ Բոլորս էլ ընկճված էինք, լարված ու հուսահատ։ Բոլորս էլ հասկանում էինք, որ փակուղում ենք։

Տրամաբանությունը հուշում էր, որ ծանրագույն այդ վիճակում մի կողմ կդրվեն բոլոր հակասությունները, քաղաքական եւ անձնական տարաձայնությունները, խանդը եւ համատեղ ջանքերով ստեղծված վիճակից ելքեր որոնելու փորձեր կարվեն։ Այլ տարբերակ չպետք է լիներ։

Թվում էր՝ Փաշինյանը կկազմակերպի, կհրավիրի, պայմաններ կստեղծի, որ ելքեր գտնելու ունակ մարդիկ ներգրավվեն երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում։ Պետության շահն առաջնային համարելով՝ մի այնպիսի մթնոլորտ կստեղծի, որ բոլոր կարող ուժերն իրենց ներդրումը կատարելու հնարավորություն կունենան։

Զարգացումները, սակայն, ցույց տվեցին, որ այդ օրերի համընդհանուր անորոշության ֆոնին, երբ բոլորիս հուզում էր ի՞նչ եւ ինչպե՞ս անելը, Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու խնդրով է տարված եղել։ Այլ խնդիր եւ այլ հետաքրքրություն չի ունեցել։ Հակառակ դեպքում կնպաստեր կարող ուժերի ներգրավմանը, այնպիսի քայլեր կձեռնարկեր, որոնց արդյունքում Հայաստանն այսօր կլիներ շատ ավելի ապահով, քան 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին կամ 2021-ի առաջին ամիսներին էր։

Ցավոք, պետական գործչին վայել վարք դրսեւորելու ունակություն նրան տրված չէ։ Չտարբերվեց փողոցում իրեն հայհոյողներից։ Նրանց հետ բանավիճեց, նրանց ընտրեց իրեն ընդդիմախոս ու իր քայլերը նրանցով պայմանավորեց։

Նրան չէին հետաքրքրում ո՛չ փակուղին, որում հայտնվել է երկիրը, ո՛չ էլ երկրին սպառնացող վտանգները։ Առաջնայինն իշխանության երկարաձգումն էր, ինչի համար վճռեց, պահելով վարչապետի լիազորությունները եւ ի դեմս Քոչարյանի ունենալով հարմար մրցակից, գնալ արտահերթ ընտրությունների ու վերահաստատվել։

Լեգիտիմությունը, որ ուներ 2018-ից հետո, պատերազմը ջնջել էր, նոր լեգիտիմություն էր պետք։

2021-ի հունիսի 20-ը տվեց Փաշինյանին այդ լեգիտիմությունը՝ մնաց նա վարչապետի աշխատասենյակում։ Իսկ մեր երկիրը շարունակեց ունենալ իշխանավոր, որը երկրի շուրջը ծավալվող զարգացումները խորությամբ ընկալելու կարողություն չունի, լուծման ենթակա խնդիրները չի պատկերացնում։

Արտահերթ ընտրությունները, որոնք լուծումներ գտնելու համար էին, չծառայեցին իրենց նպատակին։ Տեսնում էինք, գիտեինք, որ նրա ունակությունները չեն ներում, որ բոլոր բնագավառներում տապալվել է, բայց գնացինք ու նրան ընտրեցինք։

Էական չէ արդեն, թե ինչու այդպես եղավ։ Էական է, որ մեր մեծամասնությամբ ընտրել ենք մեկին, ով զարգացումների վրա ազդել չի կարող, ով լողում է հոսանքին համընթաց, երկրի սահմաններից դուրս անուժ է ու հնազանդ՝ երկրի շահը պաշտպանել ու առաջ տանել չի կարողանում, իսկ երկրի ներսում խրոխտ ու միահեծան իշխանավորի վարք է փորձում ցուցադրել՝ չի լսում ու չի ընդունում կողքից հնչող արժեքավոր որեւէ հուշում, առաջարկություն, խորհուրդ ու խոսք, քննադատական խոսքին էլ թշնամաբար է վերաբերվում։

Այսօր մենք ավելի վատ վիճակում ենք, քան 2020-ի տարեվերջին էր։ Այդ օրերի խնդիրները չեն լուծվել, դրանց նոր ու ավելի բարդ խնդիրներ են գումարվել։ Ավելի են սաստկացել երկրին սպառնացող վտանգները՝ հակառակորդը մեր սուվերեն տարածքում է, նորանոր տարածքային պահանջներ է ներկայացնում, մեր բնակավայրերը եւ մեր ճանապարհները նրա թիրախում են, նրա ագրեսիվ ռազմական գործողություններին հակադարձել չենք կարողանում, դիվանագիտական դաշտում նրա ճնշումներին դիմակայել ու հակաքայլեր առաջադրել չենք կարողանում։

Տանուլ ենք տալիս բոլոր ճակատներում։

Փաշինյանի վերընտրված լինելու հանգամանքը, ինչը նրան իշխանավարելու, մեր անունից խոսելու լեգիտիմ իրավունք է ընձեռում, ինքնին խորացող փակուղի է։ Մեր ընտրությունն է փակուղի, որտեղից հաջող ելքերը գնալով ավելի ու ավելի աղոտ են նշմարվում։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն ողջունում է հայ գերիների վերադարձը
հաջորդը
Պահեստազորայինների վարժական հավաքներ 2 ամսով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն