• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Բուշի՛ց օրինակ վերցրեք

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 11.02.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 11.02.2022
Bush

Եվ այսպես, Հայաստանում կատարվեց եւս մի աննախադեպ բան՝ «ծանր վիրավորանքի» գործով առաջին մեղադրական դատավճիռը կայացվեց` Նիկոլ Փաշինյանին եւ Վահագն Խաչատրյանին հայհոյելու համար։ Փետրվարի 2-ի դատավճռով քաղաքացի Փ. Ս.-ն մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար եւ դատապարտվեց տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի (հինգ հարյուր հազար ՀՀ դրամի) չափով:

Սրան անմիջապես հաջորդեց «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը, որով վերջինս իր մտահոգություններից զատ նաեւ հորդորեց չեղարկել Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը`որպես ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները, ԵԱՀԿ-ի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երկրի ստանձնած պարտավորությունները ոտնահարող դրույթ։

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ «Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2021 թվականի տարեկան զեկույցի՝ «2021 թվականի օգոստոսի 30-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն արձանագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1-ին հոդվածի հատկանիշներով 418 դեպք, որոնցից 263-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր։ Վերջիններից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել է այլ քրեական գործերի: 214 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, իսկ 8 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցով ընթանում է դատաքննություն: ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 31 անձի»:

Այս տխուր, ես կասեի սարսափելի իրավիճակը կանխատեսելով էր, որ ե՛ւ տողերիս հեղինակը, ե՛ւ հայաստանյան լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները բազմիցս նշել են ՔրՕր-ի 137.1-ին հոդվածի ողջ անհեթեթությունը եւ վտանգավորությունը, ասել են, որ այն հակասության մեջ է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ՀՀ վավերացրած միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ արտահայտվելու ազատության եւ դրա սահմանափակումների սկզբունքների հետ։ Բայց ո՞ւմ ես ասում։

Երբ մենք այս հոդվածը անհեթեթություն ենք համարում, մտքի գիգանտները իբրեւ փաստարկ գոչում են՝ «բա հայհոյանքը չպատժվի՞»։ Իհարկե, ոչ մեկս էլ չի խրախուսում հայհոյանքը։ Բայց նախ՝ դուք չեք տվել հայհոյանքի սահմանումը, եւ երկրորդ՝ բազմիցս ասել ենք, որ պատժելու համար բողոք է պետք, ընդ որում՝ այն մարդու բողոքը, որը վիրավորվել է, ոչ թե հենց էնպես՝ մի ոստիկանի, մի քննիչի, մի դատախազի ու մի դատավորի կամայական գնահատմամբ։

Հիմա դարձյալ ստիպված եմ նախազգուշացնել (թեպետ կասկածում եմ, թե մտքի գիգանտ ՔՊ-ականները կամ իրավապահ համակարգի կաղապարված մտածողությամբ ներկայացուցիչները կանսան բանականության ձայնին). եթե այդ հոդվածով դատապարտված քաղաքացի Փ. Ս.-ն, սպառելով ներհայաստանյան դատական պաշտպանության հնարավորությունները, դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ապա 100 տոկոս հավանականությամբ կհաղթի ընդդեմ Հայաստանի Հանրապետության այդ գործը։ Եվ, որ ամենակարեւորն է, ՄԻԵԴԸ ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը կհամարի Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին հակասող։

Ինչո՞ւ եմ համոզված, որ այդպես կլինի։

Նախ, ՄԻԵԴ-ի համար վիրավորանքը անհատական ընկալում ունեցող արտահայտություն է։ Օդում հնչած արտահայտության համար չի կարելի կամայականորեն քրեական գործ հարուցել, ինչքան էլ սուր կամ, «մտքի գիգանտների» բառապաշարով ասած, «ծանր» լինի դա։ Պետք է կոնկրետ անձը վիրավորված լինի։ Ես եմ՝ չեմ վիրավորվում, դուք իմ փոխարեն ինչո՞ւ եք վիրավորանքի գործ հարուցում (որպես օրինակ՝ տե՛ս սույն հոդվածի հետգրությունը)։

Երկրորդ՝ դեռ չի եղել դեպք, որ ՄԻԵԴ-ը հանրային դեմքերին իբր վիրավորելու գործերով դատապարտվածների բողոքներով հայցերը չբավարարի, քանզի համարում է, որ հանրային գործչին հասցրած ցանկացած կծու խոսք Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի պաշտպանության ներքո է։

Սա այնքան հանրահայտ փաստ է, որ ես նույնիսկ ՀՀ իրավապահ համակարգի աշխատողներին «լիկբեզ» անելու համար հարկ չեմ համարի ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռներից (այդպիսիք բազմաթիվ են) մեջբերումներ անել։

Հանրային գործիչները միայն զրպարտության հոդվածով ինչ-որ մեկին պատասխանատվության ենթարկելու դեպքում են դիմում դատարան։ Այդ դեպքում նրանք պաշտպանված են, եթե զրպարտության փաստը հաստատվում է։

Այսինքն՝ եթե Փ. Ս.-ի գործը գնա ՄԻԵԴ, ապա հայցվորը հաղթելու է, եւ հերթական ապտակն է հասցվելու Հայաստանի ժողովրդավարական վարկին, երկրի հեղինակությանը։

Բայց, ինչպես երեւում է, փաշինյական կամակատարներին այդ հեղինակությունը բնավ չի հետաքրքրում։ Նրանց համար կարեւոր է, որ վարչապետ «պապան» հանկարծ ունքերը չկիտի, ժամանակին ուղարկի փողը՝ բարձր աշխատավարձի ու պարգեւավճարների տեսքով, իսկ իրենց փորներն էլ կուշտ լինեն, տեղները՝ տաք, «պախանի» անկանխատեսելի շանթուորոտի հետեւանքների համար հագած փամփերսներն էլ՝ չոր։

Հ. Գ. 2008 թվականի դեկտեմբերին Իրաքում կազմակերպված ասուլիսի ժամանակ իրաքցի լրագրողը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի վրա նետեց իր կոշիկները՝ արաբերեն գոչելով՝ «Սա իրաքցիների նվերն է։ Սա հրաժեշտի համբույրն է, շո՛ւն։ Սա այրիների, որբերի կողմից եւ բոլոր նրանց, որ սպանվել են Իրաքում»։ Գիտե՞ք՝ ինչպես արձագանքեց Բուշը։ Ահա՝ «…Այդ միջադեպը հետաքրքիր եմ համարում։ Անսովոր է, երբ մարդը քեզ վրա կոշիկ է նետում։ Սակայն ես վիրավորված չեմ դրանից: Նման բան լինում է, եւ դա ազատ հասարակության նշան է»։ Կարկառուն ՔՊ-ականները Բուշի այս արձագանքը չեն հասկանա։ Հասկանալու համար «պախանի» թույլտվությունը չեն ստացել։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը կրկին վճարովի կդառնա
հաջորդը
Թուրքիայում գործազուրկների թիվն աճել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն