• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Բնակչության թիվը գնալով նվազում է

Արման Գալոյան 18:00 | 11.02.2022
Արման Գալոյան 18:00 | 11.02.2022
people

Հայաստանը ժողովրդագրական լրջագույն խնդրի, եթե չասենք՝ աղետի նախաշեմին է: Սա՝ առանց չափազանցության: Բավական է մի փոքր ուսումնասիրել պաշտոնական վիճակագրությունը, եւ իրավիճակի լրջությունը կդառնա ակնհայտ:

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի տարեկան ցուցանիշները, համաձայն որոնց՝ մեկ տարվա ընթացքում երկրի մշտական բնակչության թիվը նվազել է 2.3 հազարով՝ հասնելով 2 միլիոն 961 հազարի:

Բացի այդ՝ անցած տարի աննախադեպ ցածր է եղել բնական հավելաճը՝ ծնվածների ու մահացածների թվի տարբերությունը. 2021-ին այն կազմել է 1927: Համեմատության համար նշենք, որ 2019-ին բնական հավելաճը 9,8 հազար էր, 2018-ին՝ 10.8 հազար. այսինքն՝ 2021-ին Հայաստանում բնական հավելաճը 2018-2019-ի համեմատ նվազել է առնվազն տասն անգամ (2020-ին բնական հավելաճը կազմել է 183. սակայն այս ցուցանիշը դուրս է համեմատությունից, քանի որ այն հետեւանք է առաջին հերթին 44-օրյա աղետալի պատերազմում ունեցած մեծ թվով զոհերի. երեկվա տվյալով, որ հրապարակեց վարչապետ Փաշինյանը, զոհվածների թիվը 3812 է):

Ժողովրդագրական մտահոգիչ ցուցանիշները միայն այսքանով չեն սահմանափակվում. 2021-ին աննախադեպ մեծ է եղել Հայաստանից մեկնած ու չվերադարձած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը. բացասական սալդոն կազմել է 73 հազար 571 մարդ: Համաձայն վիճակագրական կոմիտեի՝ մեծամասնությունը հեռացել է օդային ճանապարհով՝ Երեւանի «Զվարթնոց» ու Գյումրու «Շիրակ» օդանավակայաններից:

Ճիշտ է, ոլորտի պատասխանատուները պնդում են՝ մեկնողների ու ժամանողների բացասական հաշվեկշիռն արտագաղթի բացարձակ ցուցիչ չի համարվում: Բայց ամեն դեպքում պատկերը մտահոգիչ է, քանի որ մեկնած քաղաքացիների մի զգալի մասը երկրից հեռացել է եթե ոչ անվերադարձ, ապա շատ տեւական ժամանակով:

Ի դեպ, 2021-ի այս ցուցանիշը եւս աննախադեպ է, քանի որ նախկինում երբեք ՀՀ քաղաքացու անձնագրով մեկնողների ու ժամանողների բացասական հաշվեկշիռն այսքան ահռելի չի եղել: Վերջին նկատելի ցածր ցուցանիշը գրանցվել էր 2016-ին. տարեվերջին մեկնողների ու ժամանողների բացասական հաշվեկշիռը 54 հազար 31 էր (գլխավոր պատճառը ապրիլյան քառօրյա պատերազմն էր):

Ինչեւէ, այսքանից հետո թվում էր, թե ժողովրդագրական այս մտահոգիչ պատկերը պետք է դառնա հասարակական-քաղաքական դաշտի քննարկումների առաջնային թեմաներից մեկը, եւ որ խորհրդարանական ընդդիմությունը պարզապես պետք է «օր ու արեւ չտար» իշխանություններին՝ բացատրություններ պահանջելով նրանցից: Այդ առումով լավագույն առիթներից մեկն էլ երեկ էր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Բայց ո՛չ: Խոսեցին ամեն ինչի մասին՝ բացի այս թեմայից:

Մինչդեռ, համաձայնեք, ժողովրդագրական իրավիճակի օրեցօր վատթարացումը դանդաղ գործողության ռումբ է պետության տակ, եւ որ այս ամենի հետեւանքներն իրենց զգացնել տալու են:

Նույնն էլ իշխանությունը, որ խոստանում էր ժողովրդի առաջ հաշվետու լինել, երկիրը զարգացնել, էլ չենք ասում՝ 2050 թվականին երկրի բնակչությունը 5 միլիոնի հացնելու մասին վերամբարձ խոստումները: Մինչդեռ նախորդ տարի, երբ Հայաստանից մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը դրական էր, իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չէին թողնում անընդհատ եւ ամենուր խոսելու իրենց «աննախադեպ ձեռքբերումների» մասին՝ միաժամանակ հիշեցնելով, թե նախկին իշխանությունների օրոք արտագաղթի ցուցանիշներն ինչ մեծ ծավալների էին հասել: Հիմա, փաստորեն, Փաշինյանի կառավարության օրոք արձանագրված ցուցանիշը գերազանցել է նախկինները:

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան անդրդվելի է
հաջորդը
61-րդ հորիզոնականը՝ 99 մասնակիցների մեջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն