• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Որոշիչը քաղաքական նախընտրությունն է

Կարպիս Փաշոյան 11:30 | 16.02.2022
Կարպիս Փաշոյան 11:30 | 16.02.2022
Kambiz

Նայեցի Շանթ Հարությունյանի բանավեճը Արա Պապյանի հետ։ Տարօրինակ է, բայց ավելի քան 2 ժամ տեւած երկխոսության վերաբերյալ համարյա ոչինչ չունեմ ասելու, քանի որ Շանթ Հարությունյանը հենց առաջին րոպեներին վերջակետ դրեց․ «Առաջարկում եմ մեր քննարկումը էթա [գնա] քաղաքական բովանդակությամբ, քան թե կոնվենցիաների տառին համապատասխան»։

Խոսել միջազգային հարաբերությունների եւ դրանց պատմության վերաբերյալ առանց քաղաքական բաղադրիչը հաշվի առնելու, նշանակում է խոսել ոչնչի մասին։ Հարությունյանի այս առաջարկը բնականաբար չընդունվեց կամ էլ ըստ պատշաճի չընկալվեց. հետեւում է, որ հենց առաջին րոպեներից բանավեճ-երկխոսությունը բովանդակազրկվեց։

Բայց ամենեւին էլ պետք չէր այլ վերջնարդյունք ակնկալել, քանի որ Արա Պապյանի առաջադրած թեզերը քաղաքական եւ քաղաքագիտական տեսանկյունից քննության ենթակա չեն։

Ընդդիմախոսներն իհարկե կարող են առարկել՝ մատնանշելով այն փաստը, որ Արա Պապյանի տեսակետները հիմնվում են իրական եւ գոյություն ունեցող միջազգային, իրավական փաստաթղթերի վրա։ Այո՛, իսկապես նրա բերած փաստաթղթերը, կոնվենցիաներն ու պայմանագրերը իրական են, եւ այս պարագայում որեւէ քննադատություն լինել չի կարող․ Պապյանը հրաշալի տիրապետում է նյութին։

Ընդհանրապես նա կրթված մարդ է, գիտի գրաբար, հրաշալի տիրապետում է հայոց պատմությանն ու պարզապես անգիր գիտի 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի առաջին կեսի աշխարհաքաղաքական ծակուծուկերը։ Գիտելիքն այս դրսեւորվեց նաեւ հայտնի բանավեճի ընթացքում։ Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ վերջերս իմ լավ բարեկամներից մեկը, որը նաեւ բժիշկ է, ասել-խոսելու ընթացքում նկատեց, թե Պապյանը ջախջախել է Հարությունյանին։

Ես բժշկին ընդամենը մի հարց տվեցի, թե արդյոք անատոմիայի գերազանց իմացությամբ անհատը կարող է մարդկանց բուժել, վիրահատություն անել, դեղեր նշանակել եւ այսպես շարունակ։ Պատասխանը միանշանակ էր՝ ո՛չ։

Մարդկային օրգանները ճանաչելուց բացի՝ բժիշկը պետք է նաեւ հազարավոր հմտություններ ունենա։ Նույնը Պապյանի պարագայում է, նա հոդված առ հոդված անգիր գիտի բոլոր կոնվենցիաները, բայց գաղափար անգամ չունի, թե ինչ կարելի է դրանց հետ անել, այլ խոսքով՝ չգիտի ինչպես բուժել, վիրահատել եւ դեղեր նշանակել։

Այո՛, կոնվենցիաները գոյություն ունեն, ինչպես գոյություն ունեն 7 եւ 8 բնական թվերը, բայց այդ փաստաթղթերի մեկնաբանությունն ու կիրառումը ընդհանրապես կապ չունեն պապյանական իրականության հետ, ինչպես 7-ի եւ 8-ի գումարումը 160 հազար չէ։

Այսինքն՝ գալիս ենք հետեւյալ եզրակացությանը․ փաստաթղթերի անգիր իմացության հետ միասին անհրաժեշտ է տիրապետել նաեւ դրանց կիրառման մեթոդաբանությանը։

Ասվածի համատեքստում Շանթ Հարությունյանը պարզապես դատապարտված էր, քանի որ նրա ընդդիմախոսը զբաղված է փաստարկներով անհեթեթություն հիմնավորելով կամ էլ յոթին ութ է գումարում եւ 160 հազար ստանալուց հետո բողոքում, թե ինչու ենք մենք հերքում 7-ի գոյությունը։

Կարծում եմ՝ խնդրո առարկայի հիմնական դժվարությունը մի քանի պարզ եւ պարզունակ ճշմարտությունների անտեսման կամ էլ հերքման մեջ է, որոնք են.

ա) միջազգային հարաբերությունները չի կարել շփոթել ամուսնալուծության դատական վեճի հետ,
բ) միջպետական հակամարտություններն ու վիճելի միջազգային հարցերը երբեւէ զուտ իրավական լուծում չեն ստանում,
գ) միջազգային իրավունքը կոնֆլիկտներ կարգավորելու միագիծ, մեխանիկական գործիք չէ։

Այս պարզ կետերը չընկալելու եւ Արա Պապյանի տրամաբանությամբ շարժվելու պարագայում կարող ենք վիճարկել նույնիսկ Անգլիայի թագավորական ընտանիքի լեգիտիմությունը, քանի որ Վիլհելմ 1-ին Նվաճողը ընդամենը բռնազավթիչ էր։ Կարող ենք պնդել, թե Ռումինիան արհեստական գոյացություն է, կամ էլ վիճարկել Վիեննայի կոնգրեսի որոշումները՝ պահանջելով բոնապարտիստների վերադարձը Ֆրանսիայում իշխանության։

Այսինքն՝ գրեթե ամեն ինչ կարող ենք վիճարկել եւ միեւնույն ժամանակ արդարացնել, իսկ այս մեթոդաբանության կիրառումն էլ կհանգեցնի աշխարհակարգի եւ նույն միջազգային իրավունքի փլուզմանը, քանի որ բոլոր պետություններն ու ազգերը կարող են վերհիշել իրենց պատմական մեծ հայրենիքների մասին՝ իրավական հիշողություններն այդ փոխակերպելով համաշխարհային աղետի։

Հետեւում է, որ միջազգային իրավունքը սուրբ կով դարձրած Արա Պապյանը առանց գիտակցելու տեսականորեն բացառում է դրա գոյության հնարավորությունը։

Վերջապես եկանք հասանք ամենանախնական եւ ամենակարեւոր կետին։ Ես ամենեւին էլ կասկածի տակ չեմ դնում միջազգային իրավունքի եւ միջազգային կառույցների կարեւորությունը։ Առանց համաշխարհային կարգի մարդկությունը գոյություն ունենալ չի կարող։ Ավելի շուտ ես վիճարկում եմ միջազգային իրավունքի արապապյանական մեկնաբանությունը, այլ ոչ թե համակարգն ինքնին։

Ինչպես վերեւում նշեցի, միջազգային իրավական համակարգը կոնֆլիկտներ լուծելու միագիծ, մեխանիկական գործիք չէ, քանի որ միջպետական կամ էլ վերպետական փոխհարաբերություններում խնդիրները մշտապես քաղաքական լուծումներ են գտնում, որոնք բնականաբար պետք է խարսխված լինեն իրավունքի եւ օրենքի վրա։ Բայց այս պարագայում խնդրի բարդությունը դրա բազմազան եւ տարասեռ լուծումների հնարավորության մեջ է։

Հաղթում է այն լուծումը, որին տրվում է քաղաքական նախընտրություն, որը բխում է գերտերությունների շահերից՝ բնականաբար ռեսուրսների, ուժի, հնարամիտ դիվանագիտության գործոնները հաշվի առնելով։ Օրինակ՝ մի դեպքում կարող է նախընտրությունը տրվել տարածքային ամբողջականությանը, մյուս դեպքում՝ ազգերի ինքնորոշմանը։

Այս ակնարկում ես որեւէ բացահայտում չեմ անում կամ նորություն չեմ ասում, սրանք դասագրքային ճշմարտություններ են, որոնք ես գրի առա որպես նախնական դատողություններ։ Բայց ասելիքն, այնուամենայնիվ, կիսատ է, քանի որ անհրաժեշտություն է նկատվում խոսել Սեւրի պայմանագրի արդիականության եւ Կարսի պայմանագրի չեղարկման կամ էլ դատապարտման մասին։

Արա Պապյանի եւ Շանթ Հարությունյանի առաջադրած այս խնդիրները կքննարկենք հաջորդ հոդվածում։

Karpis Pashoyan
Կարպիս Փաշոյան

Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը
հաջորդը
Ռուսական կատակ փետրվարի 16-ի թեմայով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն